Անասնաբուժական կրթություն եւ կենդանաբանական այգի՝ անհնար առանց մեկմեկու

Կենդանաբանական այգու աշխատակիցների եւ անասնաբուժական ֆակուլտետի դասախոսների, ուսանողների համագործակցությունը ավելի սերտ, շարունակական ու համակարգված է դարձել վերջին տարիներին: Եւ բնական է, օրինաչափ: Այլ կերպ լինել չէր կարող:
Ուսանողները նաեւ այստեղ պետք է թրծվեն-կայանան որպես մասնագետներ: Մեր գիտնականների մեծ փորձն ու գիտելիքները պետք է ծառայեցվեն այգու «անսովոր բնակիչների» առողջության պահպանման դժվարին, սակայն արժանապատիվ գործին:
Հերթական առցանց քննարկման թեման էր ՝«Կենդանաբանական այգում իրականացվող անասնաբուժասանիտարական կանխարգելիչ միջոցառումները»: Այն անցել է աշխույժ մթնոլորտում, ուսանողները ստացել են իրենց հետաքրքրող բազում հարցերի պատասխանները:
Ե՜ւ ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, ե՜ւ Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը կարեւոր են համարել քննարկումը եւ ցանկություն են հայտնել, որ նման ձեւաչափով հանդիպումներն ավելի հաճախակի լինեն:
Ընդհանրապես, կարծում ենք, արդեն հունի մեջ ընկած համագործակցության ծրագիրն ու հնարավորությունները կարելի է օգտագործել լիովին, ավելի ընդգրկուն, էլ ավելի արդյունավետ: Ի մասնավորի, հուսանք տեսանելի ապագայում ուսանողներհ գործնական պարապմունքների մի մասը հնարավոր կլինի իրականացնել հենց կենդանաբանական այգում: