Category: Բոլոր նորությունները

Թափուր տեղերի մրցույթի արդյունքներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2021-2022 ուսումնական տարվա բակալավրի առկա ուսուցման ընդունելության թափուր տեղերի մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ Read More

Գործունեության հաջողություն, որը պետք է բոլորիս

Միջպետական ստանդարտացման ծրագրի իրականացման շրջանակում հուլիսի 28-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ ՄՏԿ (Միջազգային տեխնիկական կոմիտե) 003 «Հացաբուլկեղենային եւ մակարոնային արտադրանք» միջպետական տեխնիկական հանձնաժողովի առցանց նիստը, որտեղ անմասն չէր նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Նիստն անցել է բավականին արդյունավետ աշխատանքային միջավայրում: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը ՄՏԿ 003 միջպետական տեխնիկական հանձնաժողովի լիիրավ անդամ է, [...] Read More

Ագրոթեք ստարտափ-4-ին ընդառաջ․ Revalcon-ի հաջողության պատմությունը

Այս տարվա փետրվարին ՀԱԱՀ-ում անցկացված Ագրոտեխնոլոգիական ստարտափների 3-րդ մրցույթի երեք հաղթողներից մեկը՝ Revalcon-ը, նաեւ օրերս կայացած Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) հայաստանյան փուլի եզրափակիչ հասած 12 ստարտափ թիմերից մեկն էր։ Այս մասին մենք տեղեկացրել ենք հուլիսի 26-ին։ Մեր գործընկեր Nation in Action հարթակն անդրադարձել է Revalcon-ի հաջողության պատմությանը։ 2017 թվականին հիմնադրված այս ստարտափը ձեռնամուխ է եղել [...] Read More

Համագործակցում ենք. Մեր կանաչ-կապույտ աշխարհը

Բնապահպանական խնդիրները սահմաններ չեն ճանաչում, վեր են ազգային, ընկերային տարանջատումներից: Հավանաբար հենց այս մտայնությունն էլ սկիզբը դրեց Եւրոպայում ակադեմիական ինտեգրմանն ուղղված անդրազգային գործընկերության՝ քաղաքային կապույտ կանաչ ենթակառուցվածքներ Եւրոպայի Արեւելքում եւ Արեւմուտքում ծրագրի, որը համակարգում է Շվեդիայի գյուղատնտեսական ինստիտուտը: Մասնակիցներն են Ուկրաինայի՝ երկու, Վրաստանի եւ մեր համալսարանների մասնագետները: Օրերս հնգօրյա աշխատանքային-գիտագործնական հանդիպումներ են եղել Կիեւում, որտեղ [...] Read More

Համագործակցում ենք. Նոր մտահղացում-ծրագրեր՝ հին ընկերների հետ

Հունաստանի Պիրեուսի համալսարանի հետ մեր համագործակցությունը սկսվել է տարիներ առաջ՝ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում, որը մոտենում է ավարտին: Մինչդեռ, ստեղծագործ, եռուն գործունեությամբ ապրող երկու համալսարանն էլ փոխհամագործակցությունը ընդլայնելու մեծ ներուժ ունեն: Այդ հարցում մեկ անգամ եւս համոզվեցին մեր գործընկերները: Հուլիսի 19-23-ը միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, միջազգային [...] Read More

Արեւահամ չորամրգերը՝ Հայաստանի այցեքարտ. բիզնեսի ինչ վարկածներ են առաջարկում երիտասարդ գիտնականները

«Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի անգլերեն թողարկումն աննախադեպ է երիտասարդ սննդագետ-տեխնոլոգների հետազոտությունների առատությամբ. փորձով են ապացուցել՝ թզենու կիսապատրաստվածքով կամ տարեկանի ալյուրով թխվող հրուշակեղենը, գետնախնձորի խտանյութով հարստացված կաթնաշոռը, թեյաբույսերով մսամթերքի ապուխտը կամ լորի մսով եւ հնդկաձավարի ալյուրով կոտլետն ավանդականից բարձր կենսաբանական արժեք ունեն եւ առավել առողջարար են: Թեեւ տեխնոլոգիական թեմայով, բայց բիզնես-տեսանկյունից հետաքրքիր մի հոդված էլ [...] Read More

Էկոնոմիկայի փոխնախարարը եւ ՀԱԱՀ ռեկտորը Պարենային համակարգերի նախագագաթնաժողովում

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցում են հուլիսի 26-28-ը Իտալիայի կառավարության հետ գործակցությամբ Հռոմում տեղի ունեցող ՄԱԿ-ի պարենային համակարգերի եռօրյա նախագագաթնաժողովին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռիշի գլխավորությամբ անցկացվող նախագագաթնաժողովը մեկտեղել է մոտ 140 երկրների ներկայացուցիչների՝ քննարկելու պարենային համակարգերի առջեւ այսօր ծառացած խնդիրները՝ Կայուն զարգացման բոլոր 17 նպատակների ուղղությամբ առաջընթաց գրանցելու, [...] Read More

Ագրոթեք ստարտափների հաղթողներից մեկը՝ նաեւ EWC-ի եզրափակիչում

Հուլիսի 24֊ին կայացավ Ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) հայաստանյան փուլի եզրափակիչը, որի համակազմակերպիչն է Ագրարային համալսարանը եւ որին մասնակցում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նախապես ընտրված 12 ստարտափ թիմերը եզրափակիչում մրցում էին 100 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ի դեպ, եզրափակիչ հասած այս դյուժինից մեկը Revalcon-ն էր, որը մեր համալսարանում կայացած վերջին ագրոթեք ստարտափ թիմերի մրցույթի երեք [...] Read More

ՀԲ-4-րդ կուրսի փորձուսուցումը «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսությունում

Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի  ՀԲ-4-րդ կուրսի ուսանողներն իրենց արտադրական փորձուսուցումը ջրային պաշարների համալիր օգտագործում եւ պահպանում առարկայից անցկացրեցին «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսությունում՝ ՋՌԿ ամբիոնի ասիստենտ Վահան Կոբելյանի ղեկավարությամբ: Փորձուսուցման ընթացքում ուսանողները ուսումնասիրեցին Բաղրամյանի տարածաշրջանում գտնվող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսությանը պատկանող կաթիլային ոռոգման համակարգը,  հողատարածքները, տեղեկացան առկա խնդիրների մասին: Տնտեսության աշխատակիցները մանրամասն ներկայացրեցին կաթիլային [...] Read More

Սեմինար պարապմունքներ Տավուշի մարզում

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանի անապահով համայնքներում մարդու անվտանգության բարձրացում եւ կայուն հասարակության զարգացում» ծրագրի շրջանակում կաթիլային ոռոգման փորձացուցադրական տեղամասերում ուսումնաարտադրական պրակտիկա անցկացնելու նպատակով Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի 13 ուսանողներ եւ 3 դասախոսներ հուլիսի 15-ին եւ 16-ին մեկնեցին Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր, Բերդ եւ Չորաթան համայնքներ: Դաշտային սեմինար պարապմունքներն անցկացրեց Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի [...] Read More