ՀԲ-4-րդ կուրսի փորձուսուցումը «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսությունում

Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի  ՀԲ-4-րդ կուրսի ուսանողներն իրենց արտադրական փորձուսուցումը ջրային պաշարների համալիր օգտագործում եւ պահպանում առարկայից անցկացրեցին «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսությունում՝ ՋՌԿ ամբիոնի ասիստենտ Վահան Կոբելյանի ղեկավարությամբ:

Փորձուսուցման ընթացքում ուսանողները ուսումնասիրեցին Բաղրամյանի տարածաշրջանում գտնվող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսությանը պատկանող կաթիլային ոռոգման համակարգը,  հողատարածքները, տեղեկացան առկա խնդիրների մասին: Տնտեսության աշխատակիցները մանրամասն ներկայացրեցին կաթիլային ոռոգման սխեման եւ դրա աշխատանքի սկզբունքները, շահագործման դժվարությունները՝ կապված ոռոգման միջտնտեսային եւ ներտնտեսային  համակարգի շահագործման հետ։

Այցի ավարտից հետո ՀԲ-4-րդ կուրսի ուսանողները ուղեւորվեցին Արտամետ բնակավայր, որի վարչական տարածքում 148 հա հողատարածքի վրա, մասնավոր ներդրումների շնորհիվ, իրականացվում են պիստակի այգու հիմնման աշխատանքներ: Ուսանողները այցելեցին 96 հազ. մ3 ծավալով կառուցված ջրավազանի տեղամաս: Ի դեպ, նախագծի հեղինակը Վահան Կոբելյանն է: Նա  մանրամասն ներկայացրեց ջրավազանի կառուցվածքը, նախագծման առանձնահատկությունները, շինարարության տեխնոլոգիան, ջրընդունման հանգույցի հաշվարկման մեթոդաբանությունը, ջրավազանի կառուցման ժամանակ առաջացած խնդիրները, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծման մեթոդները: