Category: Բոլոր նորությունները

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիր

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակը 2023 թվականի ապրիլից Գերմանիայում անցկացնելու համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի ինտենսիվ դասընթացներ սկսած 0 մակարդակից: Գերմաներենի նախապատրաստական դասընթացին կարող են մասնակցել ՀԱԱՀ  բոլոր մասնագիտությունների գծով ավարտական և նախավարտական կուրսերում սովորող ուսանողները եւ շրջանավարտները: Դասընթացների սկիզբը՝ 2022  թվականի փետրվարի 1-ին: Տեղեկությունների համար դիմել [...] Read More

Կենդանիների աճուրդի հայտարարություն 08.12.21

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր կենդանիներ - կովեր/2017թ.-2018թ./ - 700 դրամ, - էգ մատղաշներ /2017-2019թ.թ./ - 700 դրամ - հորթեր /2020թ./ - 700 դրամ - հորթեր /2021թ./ - 800դր - ցուլիկներ /2021թ./ - 900 դրամ մանր եղջերավոր կենդանիներ [...] Read More

Նախապատրաստական դասընթաց ՀԱԱՀ-ում «Մաթեմատիկա» առարկայից 2022-2023 ուստարվա ընդունելության համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իրականացնում է նախապատրաստական դասընթաց «Մաթեմատիկա» առարկայից 2022-2023 ուստարվա առկա և հեռակա կրթական համակարգեր դիմողների համար: Նախապատրաստական դասընթացի նպատակը հանրակրթական հաստատությունների աշակերտների և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ուսանողների նախապատրաստումն է Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվելուն ։ Նախապատրաստական դասընթացը մեկնարկելու է խմբերը ձևավորվելուց հետո։ Շրջանների դիմորդների համար պարապմունքները կարող [...] Read More

Սեփական փորձով. Հացի-հրուշակեղենի լաբորատորիայում կանայք կայանում են նաեւ որպես տանտիկիններ

Հանրահայտ կարծիք է, եւ ոչ առանց հիմքի, որ կարիերայի առաջընթացով տարված կանայք հաճախ թերանում են կենցաղում: Մինչդեռ, որքաաան ենք ցանկանում հավասարակշիռ պահել մեր կյանքի կարեւորագույն այս երկու ոլորտը: Այսօր, Ագրարայինում «համեղ» տնտեսուհիներ դառնալու բացառիկ հնարավորություններ ունեն բոլորը՝ ներս ու դրսից, ովքեր կկամենան ու կմասնակցեն հացի, հրուշակագործության մեկամսյա դասընթացների: Ընդ սմին, մեր բուհի աշխատակիցների եւ ուսանողների [...] Read More

Բաց դաս «Նաիրիանում»

Առողջությունն ու գեղեցկությունը կապված են ամբողջականորեն եւ բնականորեն. այս իմաստուն խոսքից է սկիզբ առել «Նաիրիան»-ը: Վերցնելով բնությունից լավագույնը՝ նրանք գիտության շնորհիվ ստեղծում են խնամքի կատարելապես բնական միջոցներ: Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ  Սասուն Մամաջանյանի եւ Ջրային ռեսուրսների ամբիոնի դասախոս Նաիրա Ավետյանի նախաձեռնությամբ «Գիտական հետազոտությունների մեթոդներ» եւ «Բնական ռեսուրսների հարակայուն կառավարում» առարկաների գծով «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական [...] Read More

ՀԱԱՀ-ը AgroBioTech 2021 միջազգային գիտաժողովի համակազմակերպիչն էր

Նոյեմբերի 25-26 տեղի է ունեցել AgroBioTech 2021 «Գյուղատնտեսության, կիրառական կենսատեխնոլոգիայի եւ արդյունաբերական արտադրության զարգացման առաջնահերթ ոլորտները» թեմայով միջազգային գիտահետազոտական առցանց գիտաժողովը: Ռուսաստանի եւ Բելառուսի մի շարք կրթական ու գիտահետազոտական հաստատությունների շարքում գիտաժողովի համակազմակերպիչ էր նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Գիտաժողովի նպատակն էր գյուղատնտեսության, կենսատեխնոլոգիայի եւ արդյունաբերության էկոհամակարգի առջեւ ծառացած գլոբալ մարտահրավերների տեսական ըմբռնումը, որը հնարավորություն [...] Read More

Համալսարանը ողջունեց հեռակայի առաջինկուրսեցիներին

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրս ընդունված ուսանողների առաջին կանչն էր: Մեծ դահլիճում նորեկներին ողջունեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հեռակա դեպարտամենտի պետ Հարություն Հարությունյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը: Ռեկտոր Ուռուտյանը, դրվատելով առաջինկուրսեցիների ճիշտ ընտրությունը, խոսեց ագրարային մասնագիտությունների արդիականության եւ վերջին երեք տարիների ընթացքում անճանաչելիորեն փոխված [...] Read More

Կաթնամթերքի վարպետաց դպրոցում վերապատրաստված առաջին խումբը Արցախից է

Բալահովիտի ՈՒՓՏ-ում Կաթնամթերքի վարպետաց դպրոցի պաշտոնական բացումից ընդամենը օրեր անց կազմակերպվեց առաջին դասընթացը՝ Արցախից ժամանած 14 մասնակիցներով։ Հիմնականում Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ներկայացնող ունկնդիրները գոհ են, ոգեւորված եւ պատրաստակամ՝ սովորածը կիրառելու իրենց հետագա կարիերայում։ Նրանք խոստովանեցին, որ կարոտելու են աշխատանքային երկար, հոգնեցուցիչ, բայց հագեցած ու օգտակար օրերին։ Վարպետաց դպրոցում անցկացրած մեկ շաբաթը շատ բան տվեց արցախցի [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Աճուրդի հայտարարություն 03.12.21 սեղաններ, նստարաններ, էլ. շարժիչներ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (Փայտանյութե նստատեղով մետաղյա կմախքով և հենակով ուսանողական սեղաններ, Ուսանողական սեղանի մետաղյա կմախքներ, ասինխրոն էլեկտրական շարժիչներ մեծ և փոքր) վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021թ․-ի դեկտեմբերի 3-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման [...] Read More

Կենդանիների աճուրդի հայտարարություն 02.12.21

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր կենդանիներ - կովեր/2017թ.-2018թ./ - 700 դրամ, - էգ մատղաշներ /2017-2019թ.թ./ - 700 դրամ - հորթեր /2020թ./ - 700 դրամ - հորթեր /2021թ./ - 800դր - ցուլիկներ /2021թ./ - 900 դրամ մանր եղջերավոր կենդանիներ [...] Read More