Category: ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՐՁԸ

Շարժունության պատմություն․ Բնական ռեսուրսների ինտեգրված կառավարումը՝ բնության պահպանության առաջադեմ մոտեցում

Յուրահատուկ բազմազան է Հունաստանը մշակութային և լանդշաֆտային առումներով։ Հատկապես երկրորդը պատճառ դարձավ մեծ հետաքրքրությամբ այցելելու այդ երկիրը ու շփվելու տեղացի գիտնականների, ուսանողների հետ։ Ս․ թ․ մայիսի 10-14-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում հյուրընկալվեցի Թեսալիայի համալսարանում, մասնավորապես՝ անտառագիտության ու փայտագիտության ֆակլուլտետում, որը հանդիսանում է Հունաստանում անտառագիտական կրթության և գիտության կենտրոններից մեկը։ Համալսարանի տվյալ ֆակուլտետը տեղակայված է Կարդիցա [...] Read More

Շարժունության պատմություն․ դասավանդում Տերամոյի համալսարանում

Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում մայիսի 9-ից մինչև 13-ը այցելեցի Իտալիայի Տերամոյի համալսարան, որտեղ պետք է դասավանդեի «Կենդանիների բարեկեցություն» առարկան։ Աշխատանքային այցի առաջին օրը հանդիպեցի համալսարանի պարենի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի կենսաբանության և տեխնոլոգիայի ֆակուլտետի կենդանական ծագման մթերքի ստուգման ամբիոնի դոցենտ Պիերինա Վիշանոին, ով ինձ ծանոթացրեց համալսարանում գործող [...] Read More

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի մասնակցությունը Ալմերիայի համալսարանի միջազգային շաբաթին

  2022թ․-ի ապրիլի 25-29 Իսպանիայի Ալմերիայի համալսարանը կազմակերպել էր միջազգային շաբաթ, որին մասնակցում էին Էրազմուս + ՀԳ1 ծրագրի շրջանակներում Ալմերիայի համալսարանի հետ համագործակցող բուհերի ներկայացուցիչները։ ՀԱԱՀ-ի միջազգային կապերի դեպարտամենտի մասնագետ Սուսաննա Հայրապետյանը  ևս ստացել էր մասնակցության հրավեր։ Ընդհանուր առմամբ միջազգային շաբաթվա համար նախատեսված ծրագիրը կազմված էր և՛ աշխատաժողովներից և՛ մշակութային միջոցառումներից։ Միջազգային շաբաթվա ընթացքում մասնակիցները [...] Read More

Էրազմուսյան հյուրն Իսպանիայի Ալմերիայի համալսարանից

 Այս շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց Ալմերիայի համալսարանի (Իսպանիա) պրոֆեսոր Սիրինե Դաուսիին, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Պրոֆեսորը մասնագիտացված է լեզվաբանության, կիրառական լեզվաբանության, տեխնիկական թարգմանության, զբոսաշրջության և հնչյունաբանության ոլորտներում։  Այցի առաջին օրը պրոֆեսորն այցելեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեց դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին, աշխատակիցներ Զ․ Պողոսյանին և Ս․ Հայրապետյանին։ Նրանք ներկայացրեցին [...] Read More

Վերապատրաստում Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիակական ինստիտուտում

   Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում մարտի 21-ից մինչև 25-ը ՀԱԱՀ-ի տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը և միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը այցելեցին Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիակական ինստիտուտ (ԲՊԻ), որտեղ պետք է մասնակցեին միջազգային շաբաթին։ Միջազգային շաբաթին մասնակցում էին նաև տարբեր երկրների բուհերի ներկայացուցիչներ։    Այցի առաջին օրը տեղի ունեցավ բացման [...] Read More

Էրազմուս+-ի լեհական հյուրը ՀԱԱՀ-ում

Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ն հյուրընկալեց Յագելոնյան համալսարանի դասախոս՝ տնտեսագիտական ֆակուլտետի պրոֆեսոր Քրիստոֆ Բերբեկային, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Նրա հետաքրքրության ոլորտներն են՝ բնապահպանական կայունություն, հանրային քաղաքականություն և կանոնակարգեր, ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորում, ֆինանսական հոսքերը ջրային ոլորտում։ Այցի առաջին օրը պրոֆեսորն այցելեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեց դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին և [...] Read More

Դիտարկումներ միջազգային ուսանողի կյանքից

Ես Վաչեն եմ, սովորում եմ ՀԱԱՀ-ի Պարենամթերքի տեխնոլոգիաներ ֆակուլտետի Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն բաժնում: Ներկայումս լինելով Էրազմուս+-ի ծրագրի շահառու, 10 ամսվա ծրագրով ուսումս շարունակում եմ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում։  Այժմ կկիսվեմ իմ տպավորություններով և փորձով, որը ձեռք եմ բերել վերջին մի քանի ամսվա ընթացքում։ Հոկտեմբերի սկիզբն էր։ Ֆրանկֆուրտի Օդանավակայանից դուրս եկա, դիմավորող չկար, իսկ համալսարանի [...] Read More
study in armenia

Էրազմուս+-ի հերթական հյուրը ՀԱԱՀ-ում

Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց Թեսալիի կիրառական գիտությունների համալսարանի (Հունաստան) պրոֆեսոր, դոկտոր Մայքլ Վրահնակիսին, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Նրա գիտահետազոտական հետաքրքրության ոլորտներն են արոտավայրերի կառավարումը, զարգացումը և էկոլոգիան, ֆլորիստիկ բազմազանության քանակականացումը, ագրոանտառային տնտեսությունը, արոտավայրերի վիճակը և առողջությունը, պահպանվող տարածքների կառավարումն ու մոնիտորինգը: ՀԱԱՀ-ի կողմից հենց նա էր ընտրվել այցի համար, [...] Read More

Վերապատրաստում Պորտուգալիայի Կաթոլիկ համալսարանում SMARTI ծրագրի շրջանակներում

Էրազմուս+ ՀԳ2 SMARTI ծրագրի շրջանակներում 2022 թ․-ի հունվարի 16-22-ը ընկած ժամանականահատվածում Պորտուգալիայի Պորտո քաղաքում տեղի ունեցավ վերապատրաստում ECTS/Թյունինգ շրջանակ խորագրով։ Վերապարտրաստմանը մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ հանդիսացող հայկական և ռուսական բուհերը՝ ներառյալ ՀԱԱՀ-ը։ Վերապատրաստումը կազմակերպվել էր ծրագրի համակարգող համալսարաններից մեկի՝ Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի կողմից, որը վարեցին ծրագրի գործընկեր բուհերից Դրեզդենի տեխնիկական համալսարանը, Ռիգայի տեխնիկական համալսարանը [...] Read More
haytararutyun

Ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 թ․-ի գարնանային կիսամյակում ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել կենդանագիտության, սննդագիտության/պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժության և անտառագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով [...] Read More