ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի մասնակցությունը Ալմերիայի համալսարանի միջազգային շաբաթին

  2022թ․-ի ապրիլի 25-29 Իսպանիայի Ալմերիայի համալսարանը կազմակերպել էր միջազգային շաբաթ, որին մասնակցում էին Էրազմուս + ՀԳ1 ծրագրի շրջանակներում Ալմերիայի համալսարանի հետ համագործակցող բուհերի ներկայացուցիչները։ ՀԱԱՀ-ի միջազգային կապերի դեպարտամենտի մասնագետ Սուսաննա Հայրապետյանը  ևս ստացել էր մասնակցության հրավեր։ Ընդհանուր առմամբ միջազգային շաբաթվա համար նախատեսված ծրագիրը կազմված էր և՛ աշխատաժողովներից և՛ մշակութային միջոցառումներից։ Միջազգային շաբաթվա ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հաճախելու սեմինարների «Իսպանիայի մաշկույթը և լեզուն», «Շարժունությունը ուսանողների աչքերով՝ Էրազմուս + ներգնա և արտագնա ուսանողների պնդումները», «Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի իրականացումը և կառավարումը՝ գործնական հարցեր, մարտահրավերներ և լավագույն պրակտիկան», «Ալմերիայի համալսարանի փորձը», «Ծրագրի նոր առանձնահատկությունները և քննարկում», «Էրազմուս մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի պլանավորումը և կառավարումը՝ Բարսելոնայի ինքնավար համալսարանի փորձի հիման վրա» թեմաներով։ Ալմերիայի համալսարանի միջագազգային կապերի բաժնի աշխատակիցները կազմակերպել էին նաև շրջայց համալսարանում, Ալմերիա քաղաքում, այցելություն Կաբո դե գատա այգի, Ֆլամենկո շոուի ունկնդրում և այլն։

  Այս շաբաթը ընձեռում էր հնարավորություն ծանոթանալու ծրագրի և գործընկեր երկրների միջազգային կապերի մասնագետների և այլ աշխատակիցների հետ, և հող նախապատրաստել հետագա համագործակցության համար։ Միջազգային շաբաթին ներկա էին ներկայացուցիչներ Պորտուգալիայի Պորտուի համալսարանից, Լիսաբոնի համալսարանից, Լեհաստանի Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարանից, Բրատիսլավայում Սլովակիայի տեխնոլոգիական համալսարանից, Ֆրանսիայի Սորբոնի համալսարանից, Չեխիայի Պալացկու համալսարանից և այլ ճանաչված համալսարաններից։

  Ընդհանուր առմամբ ծրագիրը շատ հագեցած էր և ոգեշնչող՝ շնորհիվ Ալմերիայի համալսարանի միջազգային կապերի աշխատակիցների ջանքերի։