Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք համալսարաններում (Մինհոյի համալսարան, Ավեիրոյի համալսարան, Էվորայի համալսարան) մինչև 2023 թ․-ի հուլիսը մեկ շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները (teaching staff), որոնց դասավանդման ոլորտը համապատասխանում է ընդունող համալսարաններում առկա ոլորտներին, ինչպես նաև վարչական [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 10 ամսով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More
Հայաստանում Ֆրանսիական համալսարանը մեկնարկում է Աքսելերատոր 28 ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի ստեղծմանը, Հայաստանում խթանել ձեռնարկատիրությունը, դրանով իսկ նպաստել՝ Հայաստանում տնտեսական արժեքի ստեղծմանը, Հայաստանի մարզերում տնտեսության զարգացմանը, Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը, Գլոբալիզացված աշխարհում նրանց գործունեության միջազգայնացմանը, Բիզնեսի ստեղծման գործում կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց դերի բարձրացմանը Մասնակցության առավելություններն են՝ Ինտենսիվ նախա-աքսելերացիոն ծրագիր Տեղական և միջազգային ստարտափ էկոհամակարգում փորձ ունեցող [...] Read More
2022 թ․-ի հունիսի 27-ից հուլիսի 3-ը Իտալիայի Սորենտո քաղաքում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) և Իտալիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ կայանալու է Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթաժողովը (Global Youth Tourism Summit): Միջոցառումը նախատեսված է 2003թ.-ի հուլիսի 4-ից մինչև 2010 թ.-ի հունիսի 27-ն ընկած միջակայքում ծնված երեխաների և երիտասարդների համար, ովքեր հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում ՄԱԿ-ի կայուն [...] Read More
Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ն հյուրընկալեց Բնական ռեսուրսների և կենսաբանական գիտությունների համալսարանի (Ավստրիա) ագրոնոմիական ֆակուլտետի պրոֆեսոր Ռեյնհարդ Նոյգշվանդտները, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Պրոֆեսերը մասնագիտացված է ագրոնոմիայի և օրգանական գյուղատնտեսության ոլորտներում։ Այցի առաջին օրը պրոֆեսորն այցելեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեց դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին և աշխատակից Զ․ Պողոսյանին։ Նրանք ներկայացրեցին [...] Read More
Նախագծի մեկնարկային հանդիպման երկրորդ օրը նվիրված էր նախագծի իրականացման հարցերին։ 1․ Նախագծի պատասխանատուները քննարկեցին Հունգարիայի գյուղատնտեսության և կենսագիտության, Սլովակիայի գյուղատնտեսական և Հարավային Բոհեմիայի համալսարանում նախատեսվող հեռավար վերապատրաստումների իրականացումը։ Մասնավորապես, հստակեցվեցին վերապատրաստումների անցկացման ժամանակացույցը, իրականացման եղանակը և ձևաչափը։ Որոշվեց, որ վերապատրաստումները կիրականացվեն մայիս-հունիս ամիսներին։ 2․ Քննարկվեցին փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված հինգ մոդուլների ստեղծման ընթացքում եվրոպական փորձագետների [...] Read More
Մարտի 23-24-ին ՀԱԱՀ-ում կայացավ «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության առանցքային գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի մեկնարկային հանդիպումը։ Հանդիպման առաջին օրը հիմնականում նվիրված էր մասնակից համալսարանների ընդհանուր ծանոթացմանը, եվրոպական գրոծընկեր համալսարաններում փափուկ հմտությունների դասավանդման և այդ ուղղությամբ կարողությունների զարգացման մեխանիզմներին։ Բացելով հանդիպումը, Միջազգային կապերի դեպարտամենտը պետ, նախագծի համակարգող Գ․ Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ եվրոպական երեք համալսարանների [...] Read More
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակներում առաջարկվում են կրթաթոշակներ և դրամաշնորհներ այն օտարերկրյա ուսանողներին, ովքեր ավարտել են ուսուցման առնվազն 3-րդ տարին կամ սովորում են մագիստրատուրայում 1-2 կիսամյակ Սլովակիայի համալսարաններից մեկում սովորելու համար, ասպիրանտներին 1-10 ամիս Սլովակիայի համալսարանում սովորելու կամ հետազոտական կենտրոնում հետազոտություն անելու համար, դասախոսներին, գիտաշխատողներին և գեղարվեստական կրթության ոլորտի աշխատողներին [...] Read More
Միացյալ ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) և միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան (IACA) Միացյալ ազգերի կազմակերպության GRACE նախաձեռնության հետ միասին կազմակերպում է առաջին միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոցը արևելյան Եվրոպայի ուսանողների և երիտասարդների համար: Ամառային դպրոցը կանցկացվի առցանց՝ IACA ուսումնական հարթակի միջոցով 2022 թվականի մայիսի 9-ից 15-ը։ Այս ծրագրին մասնակցելու արդյունքում մասնակիցները կհասկանան, թե [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 -2023 թթ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (սեպտեմբեր-հունվար)։ Մրցույթին կարող են մասնակցել ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները, բացառությամբ առաջին և ավարտական կուրսերի։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված [...] Read More



