Դասընթաց Էրազմուս+ ՀԳ2 SMARTI ծրագրի շրջնակներում ՀԱԱՀ դասախոսների համար

Smarti Logo

Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» SMARTI ծրագրի շրջանակներում հրավիրում ենք մասնակցելու «Անգլերենը հատուկ նպատակների համար և Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգ/ Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» դասընթացների շարքին, որը տեղի կունենա մարտի 28, 30, ապրիլի 1, 4, 6, 8 ժամը 13։00-16։00 (ժամերը փոփոխելի են)։

EMI-ն (English Medium Instruction) ենթադրում է անգլերենի օգտագործումը մաթեմատիկայի, բժշկության, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ գիտական ոլորտների  մագիստրանտների և ասպիրանտների դասավանդման համար այն երկրներում, որտեղ անգլերենը պաշտոնական լեզու չէ, և որտեղ ուսանողների առաջին լեզուն անգլերենը չէ:

Հաշվի առնելով ծրագրի յուրահատկությունները, ՀԱԱՀ Ագրարային Ճարտարագիտության ֆակուլտետի դասախոսների մասնակցությունը դասընթացներին խրախուսվում է։

Դասընթացները իրենց մեջ ներառում են հետևյալ թեմաները՝

  1. Անգլերենը հատուկ նպատակների համար, ներառյալ՝
  • Ներկայացման հմտություններ
  • Ինչպե՞ս գրել ուղղորդող և մոտիվացիոն նամակներ
  • Ինչպե՞ս գրել հաշվետվություններ
  1. Կրեդիտների կուտակմանև փոխանցման եվրոպական համակարգ/ Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ, ներառյալ՝
  • Ուսանողակենտրոն ուսուցման սկզբունքները
  • Ինչպե՞ս կիրառել կրեդիտների կուտակմանև փոխանցման եվրոպական համակարգի ուղեցույցը և որակի ապահովման եվրոպական չափորոշիչներն ու ուղենիշները
  • Ուսումնական պլանների նախագծում․ կրթական ծրագրի և մոդուլի նախագծում, ինչպե՞ս գրել կրթական վերջնարդյունքներ

Դասընթացը կվարի կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոնի պրոֆեսոր, ՈԳԱ կենտրոնի կառավարման բաժնի վարիչ, SMARTI ծրագրի փորձագետ Արա Ամիրյանը։

Խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով https://forms.gle/dMf3meuGt82JCyJs7 մինչև մարտի 27-ը։

Դասընթացն անվճար է, առավելագույն մասնակիցների թիվը 20նն է։

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր։

Հարցերի դեպքում զանգահարել +37433397958 հեռախոսահամարով։

Դասընթացի վայրը՝ Ագրոտեխնոլոգիական Ինկուբատոր, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 4րդ հարկ