Մասնակցության հնարավորություն Ռադբաուդի համալսարանի կողմից կազմակերպվող ամառային դպրոցին (Նիդերլանդներ)

radboud summer school from Armenia

Այս տարի ևս Ռադբաուդի համալսարանը կազմակերպում է ամառային դպրոց, որին կարող են մասնակցել անգլերենին գերազանց տիրապետող ՀԱԱՀ դասախոսները, հետազոտողները, ասպիրանտները, հայցորդները (14 մասնակից)։ Անգլերենի իմացության մակարդակը շատ կարևոր է, քանի որ մասնակցիները վերապատրաստման ընթացքում հնարավոր է ստանան տարատեսակ առաջադրանքներ և հանձնարարականներ։
Ծրագրի մասնակցության համար կտրամադրվի կրթաթոշակ Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում, որով մասնակիցները կարող են վճարել նաև ամառային դպրոցի մասնակցության ծախսը:
Առաջարկվող դասընթացներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.ru.nl/radboudsummerschool/courses/overview-courses-2022/։ Ուշադրություն՝ ՀԱԱՀ մասնակիցները կարող են ընտրել միայն հունիս և հուլիս ամիսներին կազմակերպվող դասընթացներից։
Մասնակցիները մոտիվացիոն նամակում պետք է նշեն կոնկրետ այն դասընթացը, որին ցանկանում են մասնակցել և որպես այլընտրանք, մեկ այլ  դասընթաց ևս, որին կցնականան մասնակցել առաջինի  անհնարինության դեպքում։ Մասնակիցների ընտրության ժամանակ հաշվի է առնվելու, թե որքանով է ընտրված դասընթացի թեման համապատասխանում թեկնածուի աշխատանքային և հետազոտական գործունեությանը։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով) (http://europass.cedefop.europa.eu/…/templates-instructions)
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից), իսկ հայցորդների կամ ասպիրանտների դեպքում՝ տեղեկանք դեկանատից
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է նշվի ընթացքիկ աշխատանքային գործունեության ոլորտը,
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անունները պարտադիր պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու ցուցադրեն փաստաթղթի բնույթը։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի մարտի 7-ը։
Համալսարանի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ․ https://www.ru.nl/english/։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։