Վերապատրաստում Պորտուգալիայի Կաթոլիկ համալսարանում SMARTI ծրագրի շրջանակներում

Էրազմուս+ ՀԳ2 SMARTI ծրագրի շրջանակներում 2022 թ․-ի հունվարի 16-22-ը ընկած ժամանականահատվածում Պորտուգալիայի Պորտո քաղաքում տեղի ունեցավ վերապատրաստում ECTS/Թյունինգ շրջանակ խորագրով։ Վերապարտրաստմանը մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ հանդիսացող հայկական և ռուսական բուհերը՝ ներառյալ ՀԱԱՀ-ը։ Վերապատրաստումը կազմակերպվել էր ծրագրի համակարգող համալսարաններից մեկի՝ Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի կողմից, որը վարեցին ծրագրի գործընկեր բուհերից Դրեզդենի տեխնիկական համալսարանը, Ռիգայի տեխնիկական համալսարանը և Լիվերպուլի Ջոն Մուրեսի անվան համալսարանը։ ՀԱԱՀ-ի ծրագրի թիմից վերապատրաստմանը մասնակցեցին որակի գնահատման և ապահովման կենտրոնի որակի կառավարման բաժնի վարիչ, ծրագրի փորձագետ Արա Ամիրյանը և ագրոտեխնոլոգիական ինկուբատորի համակարգող, ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանը։

Վերապատրաստման առաջին օրը Թիմ Հոգը Պորտուգալիայի Կաթոլիկ համալսարանից ներկայացրեց համալսարանը իր բոլոր ենթակառուցվածքներով և ֆակուլտետներով, ինչպես նաև համալսարանում գործող կրթական և միջազգային ծրագրերը, իսկ Էդուարդո Կարդոսոն համառոտ ներկայացրեց ծրագրի աշխատանքային 1-ին փաթեթի՝ նախապատրաստման արդյունքները։

Այնուհետև կարճ ընդմիջումից հետո սկսվեց վերապատրաստման հիմանական հատվածը, որը նվիրված էր պրեզենտացիա գրելուն և ներկայացնելուն։ Դրեզդենի տեխնիկական համալսարանից Սվեն Ռիդելը խոսեց այնպիսի թեմաներից, ինչպիսիք են պրեզենտացիայի տեսանելիությունը, բովանդակությունը, այն ներկայացնելու հնարքները, ինչպես նաև որոնք են այն ընդունված սխալները, որոնցից պետք է խուսափել պրեզենտացիա պատրաստելիս։ Սվեն Ռիդելը նաև անդրադարձավ պրեզենտացայի բաղադրիչ մասերի նախագծմանը՝ ներառյալ կառուցվածքին, վիզուալներին, անիմացիաներին և ինտերակտիվ գործիքներին։  Վերապատրաստման մասնակիցներին տրվեց գործնական առաջադրանք կազմել պրեզենտացիա տրված թեմայով և ներկայացնել այն։

Վերապատրաստման երկրորդ օրվա առաջին հատվածը նույնպես վարեց Սվեն Ռիդելը՝ խոսելով ուղեկցող նամակ և մոտիվացիոն նամակ գրելու տեխնիկաներից։ Նշվեցին նամակների բովանդակային տարբերությունները, նպատակները, հաճախ հանդիպող սխալները և մասնակիցներին տրամադրվեցին հղումներ, որոնց միջոցով կարելի է ավելի լավ պատկերացում կազմել թեմայի մասին։

Կեսօրվա դասընթացի բացումն արեցին Ռիգայի տեխնիկական համալսարանի պրոֆեսորներ Մարինա Պլատոնովան և Տատիանա Սմիրնովան։ Մարինա Պլատոնովայի պատրաստած նյութը վերաբերում էր Ռիգայի տեխնիկական համալսարանում դասավանդվող «Թվային հումանիտար գիտություններ» նոր առարկայի նպատակներին, խնդիրներին և կրթական վերջնարդյունքներին։ Նա նաև մանրամասն ներկայացրեց ուսանողակենտրոն ուսուցման սկզբունքները։ Հանդիպումն ինտերակտիվ էր, ուստի տիկին Պլատոնովան պատասխանեց վերապատրաստման մասնակիցների հարցերին և կիսվեց իրենց համալսարանում կիրառվող լավագույն փորձով։

Նույն համալսարանից Տատիանա Սմիրնովան խոսեց ECTS/Թյունինգ շրջանակի վերաբերյալ՝ անդրադառնալով նշված համակարգի հիմնական հատկանիշներին, նպատակներին, խնդիրներին և կրթական վերջնարդյուքներին։ Նա նաև կարևորեց Բլումի տաքսոնոմիայի կիրառումը կրթական վերջնարդյունքներ գրելու գործընթացում։

Տիկին Պլատոնովան հաջորդ օրը քննարկեց հետևյալ թեմաները դասընթացի մասնակիցների հետ ՝

  • ECTS ուղեցույցի կիրառումը
  • ESG-ի կիրառումը
  • CEFR-ը ակադեմիական գործընթացում և որակի ապահովման մեջ

Վերապատրաստման մասնակիցներին տրվեց հանձնարարություն կազմել կարողությունների, գիտելիքի և հմտությունների ցանկ այն առարկաների համար, որ իրենք դասավանադում են։

Այնուհետև սկսեցին դասընթացները, որոնք վարեցին Լիվերպուլի Ջոն Մուրեսի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը։ Պրոֆեսոր Ամանդա Մեյսոնը անդրադարձավ ուսումնական պլանի նախագծմանն ու կրթական վերջնարդյուքներ գրելուն՝ շեշտելով ակտիվ բայերի օգտագործման կարևորությունը, ինչպես նաև խոսեց առաջադրանքների վրա հիմնված լեզվի ուսուցման մասին։ Նույն օրը տիկին Մեյսոնը ներկայացրեց Լիվերպուլի Ջոն Մուրեսի անվան համալսարանի որակի և ստանդարտների շրջանակը և քննարկեց ներքին/արտաքին մոդերատորների դերը։

Վերապատրաստման վերջին՝ 4-րդ օրը նախատեսված էր խմբային աշխատանքների համար հանձնարարված առաջադրանքների շուրջ։ 1-ին հանձնարարությունն էր կազմել կրթական վերջնարդյունք ներկայացված մոդուլի համար, իսկ 2-րդը ներկայացնել մեկ ֆորմատիվ և սումատիվ գնահատում նույն մոդուլի համար։

Հունվարի 21-ին վերապատրաստման մասնակիցները հանձնեցին մեկ շաբաթվա համար հանձնարարված գործնական առաջադրանանքերը, և ստացան համապատասխան ցուցումներ Սվեն Ռիդելից։

Ընդհանուր առմամբ SMARTI ծրագրով նախատեսված այս վերապատրաստման շաբաթը շատ հագեցած էր և արդյունավետ։ ՀԱԱՀ-ի մասնակիցները պատրաստվում են կիսվել իրենց ձեռքբերած փորձով գործընկերների հետ։