Վերապատրաստման հնարավորություն Վալենսիայում

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (UPV-Իսպանիա) գյուղատնտեսական ճարտարագիտության և շրջակա միջավայրի դպրոցի համակարգմամբ (ETSIAMN) գործող Տեղական համալսարանների ցանցը 2022 թ․-ի մայիսի 9-ից 13-ը, կազմակերպում է վերապատրաստում Nature & Human Landscape թեմայով։ Դասընթացի տևողությունը 40 ժամ է և կիրականացվի 5 օրերի ընթացքում։ Մասնակցության վճարը 620 եվրո է։  Ընտրված թեկնածուն ՀԱԱՀ-ի կողմից կերաշխավորվի Erasmus+ ծրագրով ծախսերի փոխհատուցման համար (1 տեղ)։

Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/AWMxFEpksX1SysJi9։

Տեղական համալսարանների ցանցը բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիա է, որը նվիրված է երջանիկ, առողջ և էկոլոգիապես մաքուր մարդկային ապրելակերպի զարգացմանը: Այն բաց հարթակ է սոցիալական, տեխնիկական և կենսաբանական գիտությունների ոլորտներում աշխատող անձանց փորձի փոխանակման համար:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին ([email protected]):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։