Category: ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՐՁԸ

Ուսման հնարավորություն Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2024-25 ուս․ տարվա աշնանային կիսամյակում Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած և անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը [...] Read More

Դասավանդման փորձառություն Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանասավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2024 թ․-ի փետրվարի 26-ից մարտի 1-ը դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Ավեյրոյի համալսարանում (Պորտուգալիա): Այցիս մեկնարկը տրվեց համալսարանի միջազգային կապերի գրասենյակից, որտեղ ինձ ջերմորեն ընդունեց Պաուլա Քսավիերը, ով մանրամասն ներկայացրեց համալսարանի պատմությունը, գիտակրթական բազան, ինչպես նաև ներկայացրեց շարժունության օրակարգը: Նույն օրը հանդիպում եմ [...] Read More

Ուսման և պրակտիկայի հնարավորություն Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում

Ուսման և պրակտիկայի հնարավորություն Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուս․ տարվա գարնանային կիսամյակում Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում (Իտալիա) ուսումը շարունակելու կամ պրակտիկա անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոբիզնեսի ու տնտեսագիտության առաջին կուրսն ավարտած և անգլերենին տիրապետող (B2) բակալավրիատի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում [...] Read More

Ուսումը Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա) շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների համար՝ 2023-24 ուստարում 4 ամսով (2024 թ․ գարնանային կիսամյակ) Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար [...] Read More

Միջազգային շաբաթ Շչեցինի համալսարանում․ համագործակցության նոր ուղղություններ և հեռանկարներ

ՀԱԱՀ գործընկեր Շչեցինի համալսարանը (Լեհաստան) սեպտեմբերի երկրորդ շաբաթում կազմակերպել էր հերթական, արդեն՝ 7-րդ միջազգային շաբաթը։ Այն նպատակ ուներ ներկայացնել ոչ միայն համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթագիտական հնարավորությունները, իրականացված փոփոխությունները, այլև համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով համախմբել և իրար հետ ծանոթացնել համագործակից բուհերի ներկայացուցիչներին։ Միջազգային շաբաթում ՀԱԱՀ-ն ներկայացրեց Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանը։ Բացի Հայաստանից, որից բացի [...] Read More

Վերապատրաստում Վրոցլավի շրջակա միջավայրի և կենսական գիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում 2023 թ.-ի հուլիսի 3-ից մինչև 7-ը վերապատրաստման նպատակով այցելել եմ Վրոցլավի շրջակա միջավայրի և կենսական գիտությունների համալսարան (Լեհաստան)։ Առաջին օրը հանդիպել եմ հյուրընկալող համալսարանի Կիրառական Էկոնոմիկայի ստորաբաժանման դոցենտ, ավագ գիտաշխատող Ստանիսլավ Մինթայի հետ, ով շրջայց կազմակերպեց համալսարանի տարբեր ստորաբաժանումներով, և ներկայացրեց բուհի կրթական, վարչական ռեսուրսներն ու կարողությունները, ինչպես [...] Read More

Վերապատրաստում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ս.թ. հուլիսի 3-7–ն ընկած ժամանակահատվածում ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ Արուսյակ Ղարիբյանը եւ Ագրոբիզնեսի դեպարտապենտի պետի տեղակալ Սուսաննա Մեժլումյանը վերապատրաստման նպատակով գտնվում էին Հունաստանի Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում: Այցի շրջանակում հյուրընկալող համալսարանում կազմակերպվեցին մի շարք [...] Read More

Իմ էրազմուսյան փորձը Շչեցինի համալսարանում

Իմ էրազմուսյան փորձը Շչեցինի համալսարանում Արտերկրում սովորելը միշտ եղել է իմ ձգտումը, և Erasmus + ծրագիրը հնարավորություն ստեղծեց իրականացնելու երազանքս: Հինգ անմոռանալի ամիսների ընթացքում ես արտոնություն ունեցա ընկղմվելու Լեհաստանի ակադեմիական և մշակութային կյանքի մեջ: Անդրադառնալով արտերկրյա կեցությանս և ուսումնառությանս՝ այս ակնարկով նպատակ ունեմ ընդգծելու անձնական փորձիս հիման վրա ակադեմիական գիտելիքիս որակական փոփոխությանն ու ձեռքբերումներս։ Լեհաստանում [...] Read More

Դասավանդում և վերապատրաստում Աթենքի գյուղատնտեսական համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ս.թ. հունիսի 12-16–ն ընկած ժամանակահատվածում ՀԱԱՀ աշխատակիցներ` Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մերի Մանուչարյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Արուսյակ Հակոբյանը, Տվյալագիտության ամբիոնի դասախոս Աստղիկ Մովսիսյանը, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոս Նաիրա Ավետյանը դասավանդման և վերապատրաստման նպատակով հյուրընկալվել էին Աթենքի գյուղատնտեսական համալսարանում։ Հյուրընկալող [...] Read More

Էրազմուս+ ՀԳ1 ծրագիրը որպես փոխուսուցման հարթակ․ դասավանդում Շչեցինի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ս․թ․ հունիսի 19-23-ը միջազգային հարթակում դասավանդման հաջորդ փորձառությունս Շչեցինի համալսարանում էր (Լեհաստան)։ Հաստատության յոթ ֆակուլտետում ուսումնառում է շուրջ տասնմեկ հազար ուսանող։  Համալսարանի Ֆիզիկայի, մաթեմատիկայի և բնագիտության ֆակուլտետի կառուցվածքում գտնվող Կենսաբանության ինստիտուտը կրթություն է կազմակերպում Կենսաբանություն, Կենսատեխնոլոգիա, Դատաբժշկական կենսաբանության հիմունքներ կրթական ծրագրերով բակալավրի և մագիստրոսի մակարդակներում։ Շչեցինի համալսարանում իմ դասախոսությունների կազմակերպումը համակարգում [...] Read More