Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնք չեն ավարտում ՀԱԱՀ-ը 2024 թ․ գարնանը եւ որոնց սովորած առարկաները կհամընկնեն Արիստոտել համալսարանի առաջարկած առարկաներին: Առարկաների ցանկը՝ այստեղ: Ուշադրություն, [...] Read More
ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովը իրազեկում է, որ սեպտեմբերի 5-ին մեկնարկել է 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրս միասնական քննություններով ընդունվելու համար դիմում-հայտերի ընդունումը, որը շարունակվելու է մինչեւ 25.09.2023: Հայտագրումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով՝ dimord.am հարթակում: Նախքան հայտագրումը դիմորդը անձը հաստատող փաստաթղթով պետք է այցելի ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով, վերցնի ԳԹԿ անձնական կոդը, որից հետո միայն հայտագրվի։ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) 2024 թ․ հունվարի 15-ից մինչեւ հուլիսի 19-ը 5 օրով վերապատրաստման կամ դասավանդման (նվազագույնը 8 ժամ դասավանդում) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սալոնիկի Արիստոտել համալսարանի ոլորտներին։ Մրցույթին մասնակցելու համար պետք է [...] Read More
Ամփոփվել են ՀԱԱՀ մագիստրատուրայի ընդունելության արդյունքները, որոնք գոհացուցիչ են։ 2023-2024 ուսումնական տարում Ագրարային համալսարանի մագիստրոսական տարբեր ծրագրեր է ընդունվել 182 ուսանող՝ 56-ով ավելի, քան նախորդ ուստարում։ Այլ խոսքով, ՀԱԱՀ մագիստրատուրա ընդունվածների թիվն անցյալ տարվա համեմատությամբ ավելացել է 44 տոկոսով։ Ուրախալի եւս մեկ փաստ․ մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված 110 ուսանողից 41-ն այլ համալսարանների շրջանավարտ է։ Բարի [...] Read More
Ագրոնոմիայի ֆակուլտետի դասախոսներից եւ ուսանողներից բաղկացած պատկառելի պատվիրակությունը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 6-ին այցելել է Արմավիրի մարզում գործող Վանանդ Ագրո ընկերության նշենու այգիներ։ Այցելության նպատակը ընկերության գործունեությանը, ունեցած գյուղատնտեսական տեխնիկային ծանոթանալը եւ նշենու այգիներում մեքենայական առաջին բերքահավաքին ականատես լինելն էր։ Վանանդ Ագրոն Հայաստանում մասնավոր ագրոբիզնեսի լավագույն օրինակներից է, որը նորարարական գյուղատնտեսական գործելակերպերի եւ արդիական [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2023-2024 ուստարվա մինչեւ հունիսի 30-ը 5 օրով վերապատրաստման կամ համատեղ դասավանդման/վերապատրաստման (նվազագույնը 4 ժամ դասավանդում) համար։ Աշխատանքային պլանը անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել Վալյադոլիդի համալսարանի համապատասխան ակադեմիական պատասխանատուի հետ։ Դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: Վալյադոլիդի համալսարանի բաժիններին կարող եք [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնք չեն ավարտում 2024 թ․ գարնանը եւ որոնց սովորած առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի առաջարկած առարկաներին (https://corsidilaurea.uniroma1.it/en/solr-offerta-formativa-t?search_api_views_fulltext=)։ Բակալավրիատի ուսանողները կարող են [...] Read More
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը խորհդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին ավարտական կուրսի ուսանողները: Պրոֆեսորն իր սաներին ներկայացրեց կիսամյակի ընթացակարգը, անհրաժեշտ անելիքները. «Հիշեք, որ ներկայացնում եք Ագրարային համալսարանը, դուք պահվածքով, վարքով, գիտելիքներով պետք է լինեք բարձրության վրա»: Նա հորդորեց տեղում ուշադիր սովորել, ուսումնասիրել ընկերությունների աշխատանքի բոլոր [...] Read More
Բացառիկ հնարավորություն Դարձի՛ր հաջողված դասընթացի մասնակից Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ Գեովայբ ՓԲԸ-ն անցկացնում են վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթաց «Երկրատեղեկատվական համակարգերը (ԵՏՀ) եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» թեմայով՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի աջակցությամբ։ Վերապատրաստման դասընթացը նախատեսված է ՀԱԱՀ-ի, ինչպես նաեւ այլ հաստատությունների տեխնիկական-մասնագիտական աշխատակազմի եւ ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող փորձագետների, կրտսեր մասնագետների [...] Read More
Քոլեջի համալրում ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի նոր համալրմանը մեծ դահլիճում ողջունեցին տնօրենը՝ Վարդան Վարդանյանը, պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը: Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը ողջունեց նորեկ-սաներին եւ «համեստության սահմանները հատելով» նշեց, որ նրանք հայտնվել են ուսման համար նպաստավոր վայրում, որտեղ բովանդակությունը վեր է ձեւականությունից, որտեղ գիտելիքի կարեւորության [...] Read More