Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում գործող փորձացուցադրական տնտեսությունում հիմնված՝ գոմաղբից պարարտանյութ/կենսազանգված (կենսահումուս) ստանալու փորձացուցադրական մոդելներում ընտրված մշակաբույսերի համար պարարտանյութի (կենսազանգվածի), կենսահեղուկի փորձարկման ծառայությունների գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն [...] Read More
Հոկտեմբերի 19-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Հագեցած օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ռեկտորատի 2022-2023 ուստարվա որոշումների կատարողականին։ Գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցումից պարզվեց, որ բոլոր որոշումները կամ կատարված են կամ կատարման ընթացքի մեջ են՝ առանց ժամկետային մտահոգությունների։ Դեկանները, ուսումնական մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենները զեկուցեցին ակադեմիական պարտքերի հանձնման գործընթացի մասին։ Ռեկտոր Վարդան [...] Read More
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի ղեկավար Պասկալ Բոկերսը ավարտական հավաստագրեր հանձնեցին «ԵՏՀ եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» թեմայով վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին։ Վերջինների համար անվճար դասընթացն իրականություն դարձավ ՀԱԱՀ-ի եւ Գեովայբ ՓԲԸ-ի համատեղ ջանքերով, ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի աջակցությամբ։ Շահառուների խումբը կազմված [...] Read More
Հոկտեմբերի 16-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Ջուդիթ Սարյանին եւ Վիկտոր Զառուգյանին։ Բոստոնցի ամուսինները հայտնի են Հայաստանում եւ մասնավորապես Ագրարային համալսարանում իրականացրած բարեգործական եւ կրթության զարգացման բազմաթիվ ծրագրերին իրենց առատաձեռն մասնակցությամբ։ Ագրարային համալսարանի հետ բարեկամության սկիզբը դրվել է տասներկու տարի առաջ, երբ տիկին Սարյանի եւ պարոն Զառուկյանի հովանավորությամբ Ագրոբիզնեսի դեպարտամենտի տանիքում տեղադրվեց արեւային [...] Read More
Ագրարային համալսարանի հյուրն էր կենսաբանական գիտությունների թեկնածու Ինեսա Ավագյանը, որն իր հեղինակած «GPM ստանդարտների ներդրման մեթոդական ուղեցույց» ուսումնական ձեռնարկի մի քանի օրինակ նվիրեց ՀԱԱՀ գիտական գրադարանին: Գիրքը նվիրված է պարտադիր կիրառելի միջազգային ՊԱԳ (պատշաճ արտադրական գործընթաց) չափորոշիչների եւ անհրաժեշտ ընթացակարգերի ներդրման համակարգին՝ հողի նմուշառումից մինչեւ տարբեր պատրաստի արտադրանքների արտադրություն, տեխնիկական ապահովում եւ փաստաթղթաշրջանառություն: Ուղեցույցը բաղկացած [...] Read More
Օրերս Ագրիթեք ինկուբատորում տեղի ունեցավ «Շեն» բարեգործական ՀԿ-ի, ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Ռայն-Վաալի կիրառական գիտությունների համալսարանի համատեղ «Ագրոանտառաբուծության խթանում՝ հանուն փոքրամասշտաբ գյուղատնտեսության սոցիալական եւ բնապահպանական առավելությունների ավելացման» ծրագրի սեմինարաշարի հերթական հանդիպումը՝ այս անգամ նվիրված դինամիկ ագրոանտառաբուծության մեթոդներին: Դասընթացավարը Մոլեսենեյտա հետազոտական ֆերմայի հիմնադիր դոկտոր Նոեմի Շտադլեր-Կալիչն էր, որն Ագրիթեքում հավաքված գործընկերներին եւ ագրոանտառաբուծությամբ հետաքրքրված այլ շահագրգիռ մասնակիցներին [...] Read More
Մասնագիտական ընտրության շեմին կանգնած եւս 130 պատանի ծանոթացավ ՀԱԱՀ-ում սովորելու առավելություններին
Ագրարային համալսարանի հյուրընկալ դռները միշտ բաց են բոլոր նրանց համար, ովքեր մասնագիտական ընտրության պատասխանատու քայլը կատարելուց առաջ կարիք ու ցանկություն ունեն ստանալու մասնագիտական կողմնորոշում եւ ավելի մոտիկից ծանոթանալու աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններին: Հերթական այցելուները Երեւանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները, ՀԱԱՀ հանրակրթական ուսուցման ծրագրերի վարժարանի սաներն ու Հայ-հունական քոլեջի ուսանողներն էին՝ [...] Read More
Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ ՀԱԱՀ-ում իրականացվող գիտական թեմաների ամփոփիչ հաշվետվությունների քննարկմանն ու հաստատմանը։ Անսալով ռեկտոր Ուռուտյանի հորդորին, ներկայացվող յոթ գիտական թեմաների հաշվետվությամբ հանդես եկող գործընկերները փորձեցին հակիրճ կանգ առնել իրականացված թեմաների գիտական արդյունքի, ունեցած ձեռքբերումների, առաջացած [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում (Իտալիա) ուսումը շարունակելու կամ փորձուսուցում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոբիզնեսի ու տնտեսագիտության առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) բակալավրիատի ուսանողները, բացառությամբ ավարտական կուրսում սովորողների։ Փորձուսուցմանը մասնակցելու համար կարող են դիմել նաեւ [...] Read More
Օրերս «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» մասնագիտության մագիստրանտները «Պարենամթերքի միջազգային առեւտուր» դասընթացի շրջանակում դասախոս Աստղիկ Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի Սանիտարահիգիենիկ փորձարկման լաբորատորիա եւ Հավաստագրման կենտրոն: Դասին ներկա էր դոկտոր, պրոֆեսոր Սիլվա Սահրադյանը, որը ՀՀ–ում պարենային ապրանքների որակի եւ անվտանգության վերաբերյալ ունի 130–ից ավելի աշխատություն [...] Read More