Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի գրասենյակի ղեկավար Անտոնիո Սարաֆյանի կազմակերպած ընդունելությամբ ամփոփվեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանի աշխատանքային այցը Արգենտինայում։ ՀԲԸՄ-ում անցկացված հանդիպման ժամանակ արձանագրվեց, որ այցը շատ արդյունավետ էր համագործակցության ներկա հանգրվանն ամփոփելու եւ նոր ուղղություններ նախանշելու առումով։ Սպասվում է նոր հուշագրերի [...] Read More
Արգենտինյան այցի շրջանակում ՀԱԱՀ պատվիրակությունը մասնակցել է Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի` INTA-ի Լակոնսուլտա փորձարարական կենտրոնում կազմակերպված Լոլիկի օրվան։ Միջոցառմանը մասնակցում էր շուրջ 500 մարդ՝ ֆերմերներ, խորհրդատուներ, գյուղատնտեսական ներդրանքների մատակարարներ, գյուղմեքենաներ արտադրողներ եւ նորարարական ագրոծառայություններ առաջարկող այլ անհատներ ու կազմակերպություններ, լոլիկ արտադրողների ընկերակցություններ։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը հրավիրում է ավագ դպրոցների 11-ից 12-րդ դասարանների աշակերտներին՝ մասնակցելու ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի (@AWDA) շրջանակում կազմակերպվող «Մեկ օր Ագրարայինում» վերտառությամբ վարպետության դասերի շարքի առաջին հանդիպմանը, որը կանցկացվի փետրվարի 20-ին, ժամը 13:00-18։00։ Դպրոցականները հնարավորություն կունենան նաեւ ծանոթանալու ծրագրի ներքո առաջարկվող դասընթացներին [...] Read More
Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանը, Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի պատասխանատուների հետ հանդիպումներից եւ դաշտային այցելություններից հետո, եղել են Կույոյի ազգային համալսարանում։ Այստեղ ռեկտոր Ուռուտյանը հանդիպել է համալսարանի ռեկտոր դոկտ․ Էսթեր Սանչեսի, պրոռեկտոր Գաբրիել Ֆիդելի եւ Ագրարային գիտությունների ֆակուլտետի դեկան դոկտ․ Մարիա [...] Read More
Փետրվարի 15-ին տեղեկացանք, որ ՀԱԱՀ «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականը հերթական անգամ ընդգրկվել է 2023 թվականի ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրապարակման համար ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի գիտական հրատարակությունների ցանկում: Ինչպես ասում են՝ ի գործ, հարգելի՛ գիտնականներ, «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրությունը սպասում է ձեր հետաքրքիր եւ նորարարական հետազոտություններին: Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը եւ նույն ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանը աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում են։ Այցը համաֆինանսավորել են ՀԱԱՀ արգենտինյան գործընկերները՝ Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը եւ Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Այցի առաջին երկու օրերին ՀԱԱՀ պատվիրակությունը մայրաքաղաք Բուենոս Այրեսում հանդիպումներ է ունեցել Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (INTA) գլխավոր [...] Read More
«Ի՞նչ կարծիք կազմեցիք Ագրարային համալսարանի մասին»՝ շրջայցի ավարտին Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանի ուղիղ հարցին այսօր համալսարան եկած Քանաքեռավանի միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտների միահամուռ պատասխանն էր՝ շատ դրական։ Եղան նաեւ աշակերտներ, որոնք հայտարարեցին, որ շրջայցից ու համալսարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներից անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո արդեն կողմնորոշվել են եւ դիմելու են [...] Read More
Քոլեջի եւ վարժարանի սաներն այսօր՝ փետրվարի 14-ին, շատ օգտակար հանդիպում ունեցան ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի շրջանավարտներ, Ժոլի անասնաբուժական կենտրոնի անասնաբույժներ Աննա Խաչատրյանի եւ Էրիկ Խաչատրյանի հետ։ Ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի նախաձեռնությունը նպատակային էր․ Աննան եւ Էրիկը խոսեցին դեռ ուսանողական նստարանից աշխատելու, ունեցած մասնագիտական ոչ երկար, բայց բավականին հաջողված փորձառության մասին։ «Վստահ եմ, որ [...] Read More
Ուսանողների հետ առաջին շփումը սովորաբար սկսվում է նույն հարցից. «Ինչպե՞ս ընտրեցիր բուհն ու մասնագիտությունդ»: -Ասե՞մ: Անկեղծորեն ասե՞մ,- չարաճճի հայացքն է փախցնում պարմանուհին,- Լավ: Անկեղծորեն: Մաթեմատիկա էի պարապում, այլ համալսարանի թիթիզ-միթիզ մասնագիտություն էի ընտրել: Հորեղբայրս ու ուսուցչուհիս խորհուրդ տվեցին գալ «Գյուղինստիտուտ»: Իսկ ինձ հենց այդ «Գյուղ»-ը դուր չէր գալիս: …Բայց եկա, ընդունող հանձնաժողովը սիրով դիմավորեց, շուրջս [...] Read More
Նարեկ Չոլոյանը Արմավիրի մարզի Տանձուտ գյուղից է: Դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստանալու ոչ մի մղում չուներ: Գոհանում էր ընտանեկան ագարակում աշխատել-արարելու հնարավորությամբ: Հայրը ստիպեց, ասաց, որ տնտեսությունը գրագետ-խելամիտ վարելու համար գիտելիք-ամուր հենք է պետք: -Ընդունվեցի Ագրարայինի ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետ: Հիմա գիտեմ, որ սա միակ ճիշտ ճանապարհն է եւ այլ բան չեմ էլ կարող [...] Read More