ՀԱԱՀ պատվիրակությունն ամփոփում է աշխատանքային այցը Արգենտինա

Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի գրասենյակի ղեկավար Անտոնիո Սարաֆյանի կազմակերպած ընդունելությամբ ամփոփվեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանի աշխատանքային այցը Արգենտինայում։

ՀԲԸՄ-ում անցկացված հանդիպման ժամանակ արձանագրվեց, որ այցը շատ արդյունավետ էր համագործակցության ներկա հանգրվանն ամփոփելու եւ նոր ուղղություններ նախանշելու առումով։ Սպասվում է նոր հուշագրերի ստորագրում ՀԱԱՀ-ի եւ արգենտինյան կողմ(եր)ի միջեւ։ Առաջիկա անելիքներից մեկը կլինի Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (INTA) գործընկերների հերթական այցելությունը Հայաստան։

Հանդիպմանը մասնակցում էր Արգենտինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։