Սպասված լավ լուրերի շարքից. 2023-ը եւս բացառություն չէ գիտական պարբերականի համար

Փետրվարի 15-ին տեղեկացանք, որ ՀԱԱՀ «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականը հերթական անգամ ընդգրկվել է 2023 թվականի ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրապարակման համար ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի գիտական հրատարակությունների ցանկում:

Ինչպես ասում են՝ ի գործ, հարգելի՛ գիտնականներ, «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրությունը սպասում է ձեր հետաքրքիր եւ նորարարական հետազոտություններին: