Author: Elya Nazaryan

Հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների՝ ավելի վաղ հայտարարված դասընթացին (տես այստեղ՝ https://anau.am/training-veterinarian-expert/?fbclid=IwAR3jXOE8hGBxk8DtRy7t8O28cFeQm1-tYPsgPVWwirDpzxyTkw1ca00PBto) մասնակցելու համար հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 25.05.2020թ., առավոտյան ժամը 11:00-ն: Read More

Մայիսի 20-ին կպատասխանենք ImpactAIM ANAU AgriTech Accelerator ծրագրին վերաբերող հարցերին

Ուշադրություն. Ունե՞ք հարցեր ImpactAIM ANAU AgriTech Accelerator ծրագրի վերաբերյալ։ Մայիսի 20-ին՝ ժամը 18:00-ին մենք կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Միացեք առցանց տեղեկատվական հանդիպմանը ֆեյսբուքի ուղիղ եթերում և իմացեք ծրագրի բոլոր մանրամասները՝ առավելություններ մարտահրավերներ ֆինանսական հասանելիություն դիմելու ընթացակարգ Քննարկման լեզու՝ հայերեն, անգլերեն: Քննարկման օր և ժամ՝ մայիսի 20, Երևանի ժամանակով՝ 18:00 (GMT+4): Ծրագրի մարտահրավերներին մանրամասն ծանոթացեք [...] Read More

Չնայած բարդ հանգամանքներին, հողաշինարարների ավարտաճառերի պաշտպանությունը լավ էր կազմակերպված

Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտության 11 բակալավրի եւ 9 մագիստրանտի (առկա՝ 6 եւ հեռակա՝ 3) ավարտաճառերի պաշտպանությունը, ինչպես եւ սպասվում էր, հաջողությամբ անցավ: Հանձնաժողովը՝ Կադաստրի կոմիտեի Հողաշինարարության բաժնի վարիչ Ռաֆիկ Մինասյանի նախագահությամբ (անդամներ՝ Կոմիտեի ներքին վերահսկողության վարչության հաշվառման վերահսկողության բաժնի պետ Արթուր Ստեփանյան, Կոտայքի մարզային հողային պետական տեսչության պետ Գուրգեն Ավետիսյան, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան [...] Read More

Մեր հարցերին պատասխանում է ՀԱԱՀ-ի ԲՏՄ գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գայանե Սարգսյանը

-Ի՞նչ գործունեությամբ է զբաղվում Ձեր ղեկավարած Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, ի՞նչ գիտական թիմով և ի՞նչ ծրագրեր են իրականացվում, հատկապես վերջին մեկ տարում: Նաև համավարակի օրերին:  - Արարատի մարզի Դարակերտ համայնքում  գտնվող մեր գիտական կենտրոնը հիմնադրել է անվանի ընտրասերումնաբան Անահիտ Անանյանը` 1949 թ.-ին, որպես «Սելեկցիոն-սերմնաբուծական հանրապետական կայան»: 1993թ.-ին այն վերանվանվել է «Բանջարաբոստանային մշակաբույսերի գիտահետազոտական [...] Read More

Ուսումնական գործընթաց․ Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի դիպլոմային նախագծերը պատրաստ են պաշտպանության

Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի դիպլոմային նախագծերի նախնական, առցանց պաշտպանության նիստը վարում էր ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը: Ներկա էին ամբիոնի աշխատակիցները եւ Ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը: Դիպլոմային նախագծերի թեմաները վերաբերում են Արարատյան դաշտի հողերի աղակալման դեմ պայքարի միջոցառումների մշակմանը, ստորերկրյա ջրերի արդյունավետ եւ համալիր օգտագործմանը, ոռոգման ջրի հաշվառման եւ ջրաչափության, բնակավայրերի ջրամատակարարման, ջրամբարաշինության, ոռոգման նորագույն [...] Read More

Անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ Դասընթացի առցանց համակարգի միջոցով կազմակերպումը կիրականացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջոցով։ Դասընթացը նպատակ է հետապնդում հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող, սպանդանոցներին [...] Read More

Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագիրը հայտարարում է

Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի 2020/21 ուստարվա ընդունելության և 2021թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանով Գերմանիայում 6-ամսյա արտադրական պրակտիկա անցկացնելու և հետագայում իրենց ուսումը վերոնշյալ ծրագրի 2021/22 ուստարում շարունակելու համար սույն թվականի մայիսի 4-ից կազմակերպվում են գերմաներեն լեզվի մատչելի նախապատրաստական դասընթացներ 0-ական մակարդակից սկսած: Այն ուսանողները, ովքեր արդեն ունեն լեզվի նախնական կամ բազային գիտելիքներ, [...] Read More

Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը հայտարարում է ընդունելություն

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրոսական ծրագիրը, որը համակարգվում է Տեխասի A&M («Էյ ընդ Էմ») համալսարանի հետ համատեղ, ընդունում է դիմումներ 2020-2021 թթ. ուսումնական տարվա համար։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 14-ն է։ Համեցե՛ք Ագրոբիզնեսի Ուսուցման Կենտրոն: Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը մայիսյան հաղթանակների առթիվ

Ագրարային համալսարանում մայիսյան հաղթանակներին նվիրված միջացառումներն ավանդաբար սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ պայքարում ընկած ագրարայինցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։ Այս տարի համավարակով պայմանավորված իրավիճակը մեզ հարկադրում է զերծ մնալ զանգվածային միջոցառումներից։ Սակայն դրանից չի խամրում 1945թ. տարած մեծ հաղթանակի, 1992թ. մայիսի 8-ին Շուշիի դարակազմիկ ազատագրման, Արցախի Պաշտպանության փառապանծ բանակի հիմնադրման (1992թ. մայիսի [...] Read More

Համաշխարհային բանկը եւ ՊԱԵԿ-ը հայտարարում են թեմատիկ հետազոտությունների մրցույթ

Համաշխարհային բանկը եւ Պարենային ապահովության եվրասիական կենտրոնը ուրախ են հայտարարել պարենային քաղաքականության թեմատիկ (իրական դեպքերի ուսումնասիրություն՝ case studies) հետազոտությունների մրցույթի 5-րդ շրջափուլի մասին։ Ընդունվում են հայտեր զանազան թեմաներով, որոնք կվերաբերեն COVID-19 վարակով պայմանավորված ճգնաժամի ազդեցությանը Եվրասիական տարածաշրջանում պարենային եւ սննդառության ապահովության վրա։ Մրցույթի նպատակն է՝ հավաքել անհրաժեշտ փաստական նյութ COVID-19-ի համավարակի ազդեցության մեղմացմանն ուղղված պետական [...] Read More