Անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։

Դասընթացի առցանց համակարգի միջոցով կազմակերպումը կիրականացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջոցով։

Դասընթացը նպատակ է հետապնդում հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող, սպանդանոցներին ապահովել վերապատրաստված մասնագետներով։

Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցներին կտրվի սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի վկայական։

Հավելյալ տեղեկատվության, ինչպես նաև մասնակցության պայմաններին և գրանցման կարգին ծանոթանալու համար կարող եք այցելել՝ https://anau.am/training-veterinarian-expert/