Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի կառավարման բաժին

Բաժնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    1-ին մասնաշենք
  • Հեռ. ներքին 4-78

  • #

Բաժնի գործունեությունն ուղղված է համալսարանի ինտերնետային կայքէջի սպասարկմանը, կառավարմանը և զարգացմանը, էլեկտրոնային դեկանատների գործունեության համակարգմանը, էլեկտրոնային ուսուցողական և կրթական ծրագրերի ներդրմանը, ներքին փաստաթղթաշրջանառության իրականացմանն ուղղված ծրագրային և տեխնիկական համակարգերի սպասարկմանն ու կառավարմանը, համալսարանի միասնական տեղեկատվական ցանցի կատարելագործմանը, համալսարանի տեսաձայնային կապի և հեռավար ուսուցման ապահովմանը, էլեկտրոնային փոստի համակարգի կառավարմանն ու զարգացմանը:
Բաժնի կողմից ստեղծված էլեկտրոնային դեկանատների պիլոտային համակարգի ներդրումը բուհում մեծ նշանակություն ունեցավ էլեկտրոնային ուսումնական գործընթացի զարգացման համար, և ներկայումս Ագրարային համալսարանի փորձն ուսումնասիրելու և այս ծրագիրը կիրառելու ցանկություն ունեն հանրապետության մի շարք պետական առաջատար բուհեր: Բաժնի առաջնահերթ գործունեությունը նպատակաուղղված է համալսարանի պաշտոնական կայքէջի շարունակական կատարելագործումը:
44-օրյա պատերազմի ավարտից հետո տեղեկատվական համակարգերի կառավարման բաժնի կողմից նախագծվել և գործարկվել է «Հիշատակարան» կայքը (memorial.anau.am)։ Նպատակը՝ ներկայացնել (նաև ունենալ յուրահատուկ բազա) համալսարանի մահացած և զոհված ուսանողների, շրջանավարտների, դասախոսների կենսագրություններն ու անցած ուղին։ Կայքն ապահովում է անմիջական շփում այցելու-ընթերցողների հետ։ Այստեղ յուրաքանչյուրը կարող է զետեղել հիշողություններ, ընթերցողի լայն շրջանակին անհայտ պատմություններ իրենց ընկերների մասին, վառել հիշատակի մոմ՝ դրանով իսկ վառ պահելով նրանց հիշատակը։