Մայիսի 26-ին ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ղեկավարությունը նախաձեռնել էր հերթական հետաքրքիր միջոցառումը՝ միջդասարանային շախմատի մրցաշար, որը տեղի ունեցավ Ագրարային համալսարանում գտնվող Հայաստանի շախմատի պատմության թանգարանում: Մրցաշարին մասնակցող վարժարանի 12 աշակերտներին իր ներկայությամբ ոգեւորում էր տնօրեն Արաքս Հակոբյանը: Շախմատի թանգարան այցելեցին եւ մրցաշարին հետեւեցին նաեւ Տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ այլք: Մրցանակային տեղերը [...] Read More
Կանաչ սոցիալական ձեռներեցության ոլորտում երիտասարդների հմտությունների զարգացման անհրաժեշտության վերլուծությունը «Կանաչ արահետ» ՀԿ-ին եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հանգեցրեց Վանաձորի մասնաճյուղում ստեղծել հարթակ, որի նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը Լոռու մարզում: Այդ հարթակը՝ Գիտելիքի նորարարական հաբը (հանգույցը) արդեն իրականություն է դարձել EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար ծրագրի շրջանակում: Այստեղ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցաբար, «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում, կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Նշված պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ: Ծրագրի իրականացման տևողությունն է 2020 թ.-ի հուլիսից մինչև 2022թ.-ի ապրիլը: Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով [...] Read More
Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբոնի դասախոս, տ.գ.թ. Նարինե Հովհաննիսյանը Webinar.ru հարթակում ուղիղ տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի (Մոսկվա) Հատիկա-ալրային եւ հրուշակեղենային մթերքների ապրանքային մենեջմենթ եւ փորձաքննություն մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների համար: Դասախոսությունը նախաձեռնել էր վերոնշյալ բուհի արտաքին կապերի դեպարտամենտը եւ Առեւտրի էկոնոմիկայի եւ ապրանքագիտության ֆակուլտետի ղեկավար Ալեքսանդրա Ուտկինան: [...] Read More
Կուբանի պետական ագրարային համալսարանը հրավիրում է մասնակցելու միջազգային գիտական-գործնական համաժողովի՝ «Բանջարաբուծության մեջ նորարարություն կիրառելու պրակտիկան» թեմայով։ Համաժողովը տեղի կունենա 2021թ-ի հունիսի 23-ին հեռավար եղանակով Cisco Webex հարթակում։ Համաժողովին կարող են մասնակցել․ - Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների գյուղատնտեսական համալսարանների դասախոսներ և հետազոտողներ - Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների գյուղատնտեսական համալսարանների ուսանողներ և ասպիրանտներ. - բանջարեղենագործներ: Գիտաժողովին մասնակցել ցանկացողները [...] Read More
Այսօր՝ հունիսի 1-ին, ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստը մեկնարկեց հաճելի արարողությամբ: Դեկանը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, բացելով նիստը նկատեց, թե մայիսը իրադարձություններով եւ ուսանողների նվաճումներով հագեցած ամիս էր: Օրերս ապագա տնտեսագետները համալսարանական ինտելեկտուալ խաղերի հաղթող են ճանաչվել: Մարզական ասպարեզում եւս ակնհայտ են առավելությունները: Վերջերս կայացավ ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադան՝ «Ռուսաստան՝ սեր առանց սահմանների» [...] Read More
Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնում, որը սովոր է հյուրընկալել տարբեր պատվիրակությունների, այս անգամ հանդես եկավ որպես վերապատրաստման վայր տանտերերի՝ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի տարբեր ամբիոնների դասախոսների համար: Անշուշտ, թեման՝ «Երկրատեղեկատվական համակարգերի օգտագործումը գյուղատնտեսությունում եւ հողային ռեսուրսների կառավարման գործում», հետաքրքրում էր ոչ միայն ֆակուլտետի աշխատակիցներին եւ ուսանողներին: Բանախոսը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, Հողաշինարարության եւ հողային կադաստրի [...] Read More
Տրիսդորֆում Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում (HSWT) 2021-22 ուստարվա աշնանային կիսամյակում (01.10.2021թ) կմեկնարկի նոր անգլալեզու մագիստրոսական ծրագիր՝ Միջազգային տնտեսության կառավարում (MFM-M.Sc.)։ Ծրագրի առարկաները և ուսումնական պլանը գրեթե նույնն են, ինչ Գերմանալեզու գյուղատնտեսության կառավարման ծրագրինը (IMA- https://ima.hswt.de/en/studium-en)։ Ծրագրի ընդունելության պահանջները. - գյուղատնտեսության բնագավառում բակալավրի աստիճան, ՄՈԳ-ը առնվազն 72% - առնվազն B1 մակարդակի անգլերենի իմացություն (կընդունվեն լեզվի իմացության [...] Read More
Ձորաղբյուրը ծովից բարձր է 1540 մ, կլիման անբարենպաստ՝ չդադարող, ավերիչ ուժով օժտված քամիներով, հողը՝ հող չէ, այլ՝ կավահող: Մի խոսքով, գյուղոլորտին նվիրվել ծրագրող ողջամիտ, հաշվենկատ, շրջահայաց մարդը հեռու կմնար այս տարածքում որեւէ բան նախաձեռնելու մտքից: Բայց Կանաչ արահետ կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանը իր մտահղացումից ետ կանգնելու սովորություն չունի, անգամ՝ երբ ամերիկյան գործընկերներն են հորդորում հրաժարվել [...] Read More
Մայիսի 28-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը մեկնեցին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղ՝ ծանոթանալու անտառային տնկիների ջերմատան շինարարության ընթացքին եւ այցելելու նորաբաց նորարարական հաբ։ Անտառային տնկիների ջերմատունը կառուցվում է Մայ Ֆորեսթ Արմենիա կազմակերպության հետ համատեղ։ Ծանոթանալով շինարարության ընթացքին, ռեկտորն ու պրոռեկտորն արձանագրեցին, որ ջերմատունը պատրաստ կլինի շահագործման արդեն մեկ ամսից, որից հետո [...] Read More



