Երիտասարդական համաժողով

Ռուսաստանի Դաշնության Երիրտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 2-ից 8-ը Օրենբուրգ քաղաքում տեղի է ունենալու «Евразия Global» միջազգային երիտասարդական համաժողով։
Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ:
Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը:
Համաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2021 թվականի հունիս 30-ը կարող են [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում նշել «Օրենբուրգ», «Eurasia Global» և անուն, ազգանուն) ուղարկել

  1. Ինքնակենսագրական
  2. էսսե՝ նշված թեմատիկ ուղղություններից մեկի վերաբերյալ, որը կարող եք
    գտնել հետևյալ հղումով https://escs.am/am/news/9010