Նորություններ

Կապիտալի շուկա. կարելի է ջանքեր ներդնել՝ ընդհանուր գործի հաջողության համար

- Հավատացեք, որ կարող եք նպաստել ընդհանուր գործի հաջողությանը եւ, որ շատ կարեւոր է՝ առանց անձնական շահագրգռվածության,- ասում է «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանը: Նա շատ սիրով, կենդանի-անմիջական, հետաքրքրություն առաջացնող ոճով զրուցեց լսարանում ներկա երիտասարդների հետ եւ բոլոր հարցերը հանգամանորեն բացատրելը հիմնավորեց. «Վաղը, մյուս օրը ստարտափ կարող է ունենաք, այս իրազեկվածությունը պետք [...] Read More

Հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննության արդյունքներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննության արդյունքները։ Արդյունքների կարող եք ծանոթանալ այստեղ։ Read More

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 թ․-ի գարնանային կիսամյակում Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև [...] Read More

Աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (Փայտանյութե նստատեղով մետաղյա կմախքով և հենակով ուսանողական սեղաններ, Ուսանողական սեղանի մետաղյա կմախքներ, սառնարան, վառարան) վաճառքի վերաբերյալ:  Մրցույթը տեղի կունենա 2021 թ․-ի հոկտեմբերի 15-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները [...] Read More

Ճապոնիայում սովորելու և հետազոտություն անցկացնելու բացառիկ հնարավորություն

Ճապոնիայի համագործակցության միջազգային գործակալությունը (Japan International Cooperation Agency, JICA) հայտարարում է Գիտելիքի համաստեղծման ծրագրի (Knowledge Co-Creation Program) մեկնարկի մասին, որի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն սովորելու Ճապոնիայի բուհերից մեկում։ Ուսուցման ոլորտներն են՝ գյուղատնտեսություն և գյուղի զարգացման քաղաքականություն, կայուն գյուղատնտեսական արտադրանք, մեկ առողջություն, ծովային մթերքներ/ձկնաբանություն, սննդի արժեշղթա։ Ներկայումս JICA-ն Agricultural Studies Network for Food Security (Agri-net)" for [...] Read More

Ուսուցչի օրվա առթիվ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը վարժարանի ուսուցիչներին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սիրելի ուսուցիչներ: Այս պահին գտնվելով գործուղման մեջ, հեռվից, բայց սրտի ամբողջ ջերմությամբ բոլորիդ շնորհավորում եմ հայ իրականության ամենաընդունված, ամենասիրված տոներից մեկի՝ Ուսուցչի օրվա առթիվ, տոն, որը վաղուց է հատել «մասնագիտականի» սահմանները եւ դարձել համազգային: Մեր երիտասարդ, դեռեւս կայացող, դարի ու դարաշրջանի մարտահրավերների հերթական պատմական թնջուկը հաղթահարող անկախ [...] Read More

Ագրարային համալսարանը պատվաստվում է

ՀԱԱՀ-ի՝ «Արդշինբանկի» ընթերցասրահում օրեր շարունակ անսովոր տեսարան էր՝ այստեղ պատվաստվում էին համալսարանի աշխատակիցները: ՔՈՎԻԴ-19-ի համավարակի դեմ պատվաստումների վերաբերյալ գրքույկներն ու ծրագրերը, զանազան միջոցներով հասանելի հանրային տեղեկատվությունը, առօրյա կյանքում եւ համացանցում օրը 24 ժամ հնչող ոչ միանշանակ կարծիքները – այս բոլորը մնում են ընթերցասրահի դռներից այնկողմ: Դռներից ներս, այնուամենայնիվ, պաշտպանված լինելու եւ հարազատներին, մերձավորներին, ընկերներին ու [...] Read More

Հեռակա ուսուցման համակարգ ընդունելության քննության արդյունքներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննության արդյունքները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։ Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Հեռակա ուսուցման համակարգ ընդունելության քննության արդյունքներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննության արդյունքները։ Արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ  (01.10.2021)և այստեղ(30.09.2021)։ Read More

Ցուցահանդես․ ՀԱԱՀ աշխատակիցների ստեղծագործական 90-ամյա ուղին

Գրադարանավարի օրը՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 12։30-ին ՀԱԱՀ գիտական գրադարանի առաջին ընթերցասրահում (2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, 443 լսարան) կբացվի «ՀԱԱՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ 90-ԱՄՅԱ ՈՒՂԻՆ» խորագրով ցուցահանդես՝ նվիրված համալսարանի հոբելյանին։ Ներկայացվելու է բուհի տարբեր տարիների աշխատակիցների հեղինակած, գիտական գրադարանի ֆոնդում պահվող շուրջ 900 գիրք։ Բոլոր ցանկացողներին սիրով սպասում ենք ցուցահանդեսի բացմանը։ ՀԱԱՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ Read More