Նորություններ

Ցուցահանդես․ ՀԱԱՀ աշխատակիցների ստեղծագործական 90-ամյա ուղին

Գրադարանավարի օրը՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 12։30-ին ՀԱԱՀ գիտական գրադարանի առաջին ընթերցասրահում (2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, 443 լսարան) կբացվի «ՀԱԱՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ 90-ԱՄՅԱ ՈՒՂԻՆ» խորագրով ցուցահանդես՝ նվիրված համալսարանի հոբելյանին։ Ներկայացվելու է բուհի տարբեր տարիների աշխատակիցների հեղինակած, գիտական գրադարանի ֆոնդում պահվող շուրջ 900 գիրք։ Բոլոր ցանկացողներին սիրով սպասում ենք ցուցահանդեսի բացմանը։ ՀԱԱՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը Սլովակիայում է ճանաչողական այցով

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հայաստանյան պատվիրակության կազմում գտնվում է Սլովակիայի Հանրապետությունում: Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը ճանաչողական այցով բարեկամ երկրում գտնվող պատվիրակության կազմում են նաեւ Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոնի (ԳՀՀԿ) տնօրեն Դավիթ Բաբայանը, կենտրոնի հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Աթոյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջնային արտադրանքի վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը: Այցը նախաձեռնել է Դավիթ Բաբայանը, որը [...] Read More

Կրթական ծրագրի ստեղծողը, տերն ու իրագործողը մենք ենք

Կրթական ծրագրերի շահառուն՝ լայն առումով, բուհն ու հասարակությունն են: Օրերս ռեկտորատի նիստի օրակարգի հիմնական հարցերից մեկը նվիրված էր մասնագիտության կրթական ծրագրերին: Բոլոր ֆակուլտետներին հանձնարարվել էր ստեղծել եւ վերջնական տեսքի բերել այդ կարեւոր փաստաթղթերն ու ներկայացնել Որակի գնահատման եւ ապահովման կենտրոն: Դրան կհաջորդեն համատեղ քննարկումները՝ կենտրոնի պատրաստակամ աշխատակիցների հետ, որոնք ամենօրյա ձեւաչափով անդադար համագործակցում-աջակցում են ամբիոններին [...] Read More

Սեւանա լճի հոգսին ականջալուր. մեր մասնագետները մարզերի, ֆերմերների կողքին են

Ագրարայինցիները հաճախ են լինում մարզերում, ուշադրությամբ հետեւում են զարգացումներին, դժվար խնդիրներ ծագելիս հենց նրանք են լինում լուծումներ որոնող-գտնողները: Ֆերմերը բանիմաց-հմուտ մասնագետի անընդհատ աջակցության, խորհրդատվության կարիքն ունի: Նա պետք է միշտ համոզված լինի, որ մենակ չէ՝ իր հողի, իր դժվարությունների դեմհանդիման: ՀԱԱՀ էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մերուժան Գալստյանը օրերս [...] Read More

Հեռակա ուսուցման համակարգ ընդունելության քննության արդյունքներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննության արդյունքները։ Արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ։ Read More

ABioNetԷրազմուս+ ծրագրի ամփոփիչ հանդիպման հրավեր

Հարգելի գործընկերներ, ուսանողներ Հոկտեմբերի 12-ին կկայանա ABioNet Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի հիմնական վերջնարդյունքներն ու ձեռբերումները կենսաարտադրանքների ոլորտում։ Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի աշխատանքային թիմի կողմից մշակվեց Սննդամթերքի անվտանգության մագիստրոսական կրթական նոր ծրագիրը, որը հաջողությամբ ներդրվեց համալսարանում, ինչպես նաև հիմնվեց ժամանակակից սարքերով կահավորված լաբորատորիա։ Ծրագրի ամփոփիչ հանդիպմանը մասնակցելու հարկավոր է [...] Read More
rectorat-glxavor

Շրջափոխում, հաճախումներ․․․ նոր մեգանախագիծ․ ռեկտորատի նիստը

Ռեկտորատի հերթական նիստը կայացավ սեպտեմբերի 28-ին՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Օրակարգային հարցերից առաջինը քննարկվեց այս ուստարվա ուսման վարձավճարների փոխհատուցման շրջափոխումը։ Դեկանների, քոլեջների եւ մասնաճյուղերի տնօրեննների զեկուցումներից պարզ դարձավ, թե յուրաքանչյուր ստորաբաժանումում քանի ուսանող է զրկվել անվճար տեղերից եւ քանիսը՝ ձեռք բերել։ Ռեկտոր Ուռուտյանը շեշտեց, որ շրջափոխման զգայուն հարցում առավելագույն անկողմնակալություն ապահովելու առումով խիստ կարեւոր է, [...] Read More

Այսօր մեր ամենաինտելեկտուալները տնտեսագետներն էին

Ագրոնոմիական ֆակուլտետի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ինտելեկտուալների մրցույթ, որին նախաձեռնողներից բացի մասնակցեցին ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, ագրարային ճարտարագիտության, պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների ուսանողներն ու Անտոն Քոչինյանի անվան քոլեջի սաները: Անսպասելի էր անասնաբույժների բացակայությունը: Ցանկալի կլիներ, որ ներկայացուցիչներ լինեին նաեւ հեռակա ուսուցման համակարգից եւ վարժարանից: Երիտասարդները մրցեցին երեք փուլով: Վերջում լրացուցիչ փուլ անցկացվեց 2-րդ եւ 3-րդ տեղերը [...] Read More

Ուսումնափորձնական վարժանք. հաջողված գործակցություն ԱԻՆ-ի հետ

«Երբեմն լինում է այնպես, որ պետք է կռվես հանգամանքների դեմ»,- ասում էր Քսենոֆոնն ու շարունակում, թե դրանք հաղթահարելը հեշտ չէ: Հեշտ չէ, եթե անպատրաստ ես: Իսկ տարերային հանգամանքներից, ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ (մեր տարածաշրջանը հատկապես): Ուրեմն՝ պարտավոր ենք պատրաստ լինել: Մի՛շտ: Ուսումնական վարժանք իրականացվեց ՀԱԱՀ երկրորդ մասնաշենքում: Թեման էր՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ հետեւանքների [...] Read More

Շուշիի տեխնոլոգիականի ուսանողներն այցելեցին Բալահովիտի ՈՒՓՏ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական հերթական պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին այցելեց ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսություն՝ ՀԱԱՀ Ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի ուղեկցությամբ: Այցի նպատակն էր ծանոթանալ մեր համալսարանի այս ստորաբաժանման ընդհանուր գործունեությանը, մասնավորապես՝ ֆերմերային տնտեսությանը, կացարանին ու կաթնամթերքի ուսումնական արտադրամասին, որտեղ մոտ ապագայում ուսանողները հնարավորություն կունենան 7-օրյա ուսումնական փորձուսուցում անցնել։ Ինչպես տեղեկացնում է պարոն Ալիյանը, փորձուսուցման առաջին [...] Read More