Նորություններ

Ագրարային համալսարանը նոր պրոռեկտոր ունի

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հրամանով, ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն, Հասարակական գիտությունների ամբիոնի փիլիսոփայության դասախոս Մարիամ Մովսիսյանը նշանակվել է ՀԱԱՀ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր: Տիկին Մովսիսյանը համակարգելու է  համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի, Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի, Լեզուների ուսուցման կենտրոնի, Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի եւ Կենսատեխնոլոգիաների ինկուբատորի աշխատանքները: Միջազգային կապերի եւ [...] Read More

Հայ զինվորը չի պարտվել. վարժարանցիները Չարենցի թանգարանում

ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաների համար հայրենաճանաչության հերթական լավ հնարավորությունն էր ստեղծել  վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը: Հայկական բանակի կազմավորման մասին էր տպավորիչ ու հետաքրքիր դաս-զրույցը, որը վարժարանի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար սիրով վարեց մեր ժամանակների լավագույն մտավորականներից մեկը՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը հենց իր հյուրընկալ հարկի ներքո` [...] Read More

Ձմեռային դպրոց․ դեպքերի ուսումնասիրությունը՝ ուսումնական գործընթացի արդյունավետ գործիք

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնը դեկտեմբերին կազմակերպեց հերթական վերապատրաստումը պարենային անվտանգության ոլորտում դասավանդողների համար։ Վերապատրաստման հիմնական նպատակը դեպքերի ուսումնասիրման (case study) միջոցով դասավանդման նոր մեթոդների և մոտեցումների ուղղությամբ դասախոսական անձնակազմի հմտությունների զարգացումն էր։ ՀԱԱՀ-ից վերապատրաստմանը մասնակցեցին Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս Մերի Մանուչարյանը, Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի ասիստենտ Ծաղկանուշ Միրզոյանը և [...] Read More

Անասնաբուժական կրթություն եւ կենդանաբանական այգի՝ անհնար առանց մեկմեկու

Կենդանաբանական այգու աշխատակիցների եւ անասնաբուժական ֆակուլտետի դասախոսների, ուսանողների համագործակցությունը ավելի սերտ, շարունակական ու համակարգված է դարձել վերջին տարիներին: Եւ բնական է, օրինաչափ: Այլ կերպ լինել չէր կարող: Ուսանողները նաեւ այստեղ պետք է թրծվեն-կայանան որպես մասնագետներ: Մեր գիտնականների մեծ փորձն ու գիտելիքները պետք է ծառայեցվեն այգու «անսովոր բնակիչների» առողջության պահպանման դժվարին, սակայն արժանապատիվ գործին: Հերթական առցանց [...] Read More

«Ագրարային մենեջմենթ» միջազգային կուրսի 2021/22 թ-ի ընդունելության համար կազմակերպվող գերմաներենի նախապատրաստական կուրս

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2021/22թ.-ի ընդունելության և 04/2022թ.-ին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ սկսած 0 մակարդակից: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրի 3-րդ , 4-րդ [...] Read More

Անասնաբուժական գերազանցության կենտրոնը պատրաստ կլինի ամռանը

Ագրարայինի տեղեկատվական հարթակների հետեւորդները մանրամասն իրազեկված են (տես այստեղ), որ 2019-ին մեկնարկած Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն (ԱԿԳԿ) հիմնադրելու կարեւոր նախագիծը: Այն, լավագույնս համապատասխանելով արդի պահանջներին, խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական եւ գիտական գործընթացների բարեփոխման եւ արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի [...] Read More

Ուսման վարձի զեղչի տրամադրման հայտարարություն

ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման  համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք. Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը՝ առաջարկում ենք  ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) համար մինչև սույն թվականի մարտի 5-ը  դիմել իրենց ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում և առկայության դեպքում՝ համապատասխան փաստաթղթեր: Տեղեկացնում ենք, որ  ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել այն [...] Read More

Ի գիտություն ՀԱԱՀ ուսանողների և դասախոսների

Հարգելի գործընկերներ, այս հղումներով կարելի է ծանոթանալ ՀԱԱՀ բակալավրի, մագիստրատուրայի և Անտոն Քոչինյանի անվան գյողատնտեսական քոլեջի տարբեր մասնագիտությունների եւ կուրսերի հաստատված դասացուցակներին: Read More

Արտադրությունը՝ ներսից, այցելություն «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ

Անցած տարվա աղետալի իրավիճակը կաթվածահար արեց ուսումնական, արտադրական և գիտաարտադրական փորձուսուցումների անցկացման ընթացքը, որն ուղեկցվեց գործարաններում ուսանողների այցելությունների հարկադրական սահմանափակումներով։ «Սառույցը հալվեց» 2021թ․-ի հունվարի 29-ին, երբ ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանի նախաձեռնությամբ հերթական անգամ մի խումբ մագիստրանտներ եւ տարբեր մասնագիտությունների ավարտական կուրսերի մի խումբ ուսանողներ առիթ ունեցան գիտաարտադրական ու նախաավարտական փորձուսուցումների շրջանակում այցելել [...] Read More

Դժվարություններով լի տարում հաջողվել է մեծ առաջընթաց գրանցել. ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի 2021թ.-ի առաջին նիստը տեղի ունեցավ հունվարի 29-ին: Նիստը հեռավար եղանակով վարում էր Խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկավ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան  Ուռուտյանը: Բուն օրակարգին անցնելուց առաջ պարոն Ուռուտյանը ըստ արժանվույն գնահատեց Արցախյան երկրորդ պատերազմում Ագրարային համալսարանի 31 անմահացած, կրկնակի թվով վիրավորված եւ 1600 մասնակից ուսանողների՝ Հայրենիքին մատուցած մեծ [...] Read More