Ճապոնիայի համագործակցության միջազգային գործակալությունը (Japan International Cooperation Agency, JICA) հայտարարում է Գիտելիքի համաստեղծման ծրագրի (Knowledge Co-Creation Program) մեկնարկի մասին, որի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն սովորելու Ճապոնիայի բուհերից մեկում։ Ուսուցման ոլորտներն են՝ գյուղատնտեսություն և գյուղի զարգացման քաղաքականություն, կայուն գյուղատնտեսական արտադրանք, մեկ առողջություն, ծովային մթերքներ/ձկնաբանություն, սննդի արժեշղթա։ Ներկայումս JICA-ն Agricultural Studies Network for Food Security (Agri-net)" for [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սիրելի ուսուցիչներ: Այս պահին գտնվելով գործուղման մեջ, հեռվից, բայց սրտի ամբողջ ջերմությամբ բոլորիդ շնորհավորում եմ հայ իրականության ամենաընդունված, ամենասիրված տոներից մեկի՝ Ուսուցչի օրվա առթիվ, տոն, որը վաղուց է հատել «մասնագիտականի» սահմանները եւ դարձել համազգային: Մեր երիտասարդ, դեռեւս կայացող, դարի ու դարաշրջանի մարտահրավերների հերթական պատմական թնջուկը հաղթահարող անկախ [...] Read More
ՀԱԱՀ-ի՝ «Արդշինբանկի» ընթերցասրահում օրեր շարունակ անսովոր տեսարան էր՝ այստեղ պատվաստվում էին համալսարանի աշխատակիցները: ՔՈՎԻԴ-19-ի համավարակի դեմ պատվաստումների վերաբերյալ գրքույկներն ու ծրագրերը, զանազան միջոցներով հասանելի հանրային տեղեկատվությունը, առօրյա կյանքում եւ համացանցում օրը 24 ժամ հնչող ոչ միանշանակ կարծիքները – այս բոլորը մնում են ընթերցասրահի դռներից այնկողմ: Դռներից ներս, այնուամենայնիվ, պաշտպանված լինելու եւ հարազատներին, մերձավորներին, ընկերներին ու [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննության արդյունքները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։ Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննության արդյունքները։ Արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ (01.10.2021)և այստեղ(30.09.2021)։ Read More
Գրադարանավարի օրը՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 12։30-ին ՀԱԱՀ գիտական գրադարանի առաջին ընթերցասրահում (2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, 443 լսարան) կբացվի «ՀԱԱՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ 90-ԱՄՅԱ ՈՒՂԻՆ» խորագրով ցուցահանդես՝ նվիրված համալսարանի հոբելյանին։ Ներկայացվելու է բուհի տարբեր տարիների աշխատակիցների հեղինակած, գիտական գրադարանի ֆոնդում պահվող շուրջ 900 գիրք։ Բոլոր ցանկացողներին սիրով սպասում ենք ցուցահանդեսի բացմանը։ ՀԱԱՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հայաստանյան պատվիրակության կազմում գտնվում է Սլովակիայի Հանրապետությունում: Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը ճանաչողական այցով բարեկամ երկրում գտնվող պատվիրակության կազմում են նաեւ Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոնի (ԳՀՀԿ) տնօրեն Դավիթ Բաբայանը, կենտրոնի հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Աթոյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջնային արտադրանքի վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը: Այցը նախաձեռնել է Դավիթ Բաբայանը, որը [...] Read More
Կրթական ծրագրերի շահառուն՝ լայն առումով, բուհն ու հասարակությունն են: Օրերս ռեկտորատի նիստի օրակարգի հիմնական հարցերից մեկը նվիրված էր մասնագիտության կրթական ծրագրերին: Բոլոր ֆակուլտետներին հանձնարարվել էր ստեղծել եւ վերջնական տեսքի բերել այդ կարեւոր փաստաթղթերն ու ներկայացնել Որակի գնահատման եւ ապահովման կենտրոն: Դրան կհաջորդեն համատեղ քննարկումները՝ կենտրոնի պատրաստակամ աշխատակիցների հետ, որոնք ամենօրյա ձեւաչափով անդադար համագործակցում-աջակցում են ամբիոններին [...] Read More
Ագրարայինցիները հաճախ են լինում մարզերում, ուշադրությամբ հետեւում են զարգացումներին, դժվար խնդիրներ ծագելիս հենց նրանք են լինում լուծումներ որոնող-գտնողները: Ֆերմերը բանիմաց-հմուտ մասնագետի անընդհատ աջակցության, խորհրդատվության կարիքն ունի: Նա պետք է միշտ համոզված լինի, որ մենակ չէ՝ իր հողի, իր դժվարությունների դեմհանդիման: ՀԱԱՀ էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մերուժան Գալստյանը օրերս [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննության արդյունքները։ Արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ։ Read More