«Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության առանցքային գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի մեկնարկային հանդիպումը․ օր I

visegrad anau

Մարտի 23-24-ին ՀԱԱՀ-ում կայացավ «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության առանցքային գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի մեկնարկային հանդիպումը։

Հանդիպման առաջին օրը հիմնականում նվիրված էր մասնակից համալսարանների ընդհանուր ծանոթացմանը, եվրոպական գրոծընկեր համալսարաններում փափուկ հմտությունների դասավանդման և այդ ուղղությամբ կարողությունների զարգացման մեխանիզմներին։

Բացելով հանդիպումը, Միջազգային կապերի դեպարտամենտը պետ, նախագծի համակարգող Գ․ Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ եվրոպական երեք համալսարանների պատվիրակներին, որոնք Հայաստան էին ժամանել՝ որոշակի դժվարություններ հաղթահարելով։ Ողջյունի խոսքով հանդես եկավ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով ողջունելով մասնակիցներին, կարևոր համարեց փափուկ հմտությունների զարգացումը կրթական գործունեության ոլորտում, որոնք անչափ բարձր է գնահատում այսօրվա գործատուն։

Մարտի 23-ի հանդիպման առաջին մասում իրականացվեցին հետևյալ ներկայացումները․

1․ ՄԿԴ մասնագետ Սուսաննա Հայրապետյանը հանդես եկավ ՀԱԱՀ-ի մասին պատմող ակնարկով, որտեղ ներկայացվեց ՀԱԱՀ-ի կառուցվածը, կրթական և գիտական ուղղությունները, զարգացման տեսլականը, միջազգային համագործակցությունը։

2․ Հունգարիայի գյուղատնտեսության և կենսագիտության համալսարանի Գյուղատնտեսության կառավարման եւ առաջնորդության գիտության դեպարտամենտի նախագծի ղեկավար Ռուդնակ Իլդիգոն հանդես գալով իրենց համալսարանի կրթական հնարավորությունների, մասնավորապես միջազգային կրթական ծրագրերի, գիտահետազոտական նախագծերի մասին պատմող ներկայացմամբ։

3․ Հարավային Բոհեմիայի համալսարանից նախագծի փորձագետ Ալյոնա Չարվաշովան ներկայացրեց իրենց համալսարանի կառուցվածքը, կրթագիտական ուղղությունները, միջազգային համագործակցությունը, ինչպե սնաև փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված գործողությունները։

4․ Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի Միջազգային ծրագրերի կենտրոնի բաժնի վարիչ, նախագծի տեղական համակարգող Նորբերտ Ֆլորիսը ներկայացրեց իրենց համալսարանի կառուցվածքը, կրթագիտական ուղղությունները, միջազգային գործող ծրագրերն ու դրանց շրջանակներում իրականացվող փոփոխությունները, ինչպե սնաև փափուկ հմտությունների զարգացմնը միտված գործողությունները։

5․ Փափուկ հմտությունների վերաբերյալ ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի՝ վերջերս կատարած ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը։ ՀԱԱՀ ուսանողների և դասախոսների շրջանում անցկացված ուսումնասիրությունը հետաքրքիր և ուսանելի արդյունքներ է արձանագրել, որոնք Կարիերայի բաժինը հաշվի կառնի ուսանողների շրջանում փափուկ հմտությունների արմատավորման հետագա գործընթացում։