Ռեկտոր Վարդան Ուռուտյանը որպես հրավիրյալ բանախոս մասնակցել է Լոռու մարզի Դեբեդ գյուղում ԱԳՐԻ ՔԵՄՓ նախագծի կազմակերպած «Իմ գյուղատնտեսական կոոպերտիվը» դասընթացին: Դեկտեմբերի 13-18-ը կայացած դասընթացի մասնակիցները, որ հիմնականում նորաստեղծ «Ձորի հասկ» կոոպերատիվի անդամներն էին, հիմնավոր եւ շատ կարեւոր գիտելիքներ ստացան պարոն Ուռուտյանից՝ գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնման եւ կառավարման սկզբունքների ու նրբությունների վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ գյուղկոոպերատիվների եւ [...] Read More
ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցության շրջանակում ուսումնաճանաչողական հերթական այցը գործընկեր համալսարան իրականացվեց Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանի ղեկավարությամբ, դեկտեմբերի 13-19-ը: Մեր պատվիրակության կազմում էին Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան Մանյա Կարապետյանը, Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի մասնագետ Հայկանուշ Նիկողոսյանը, բակալավրիատի ուսանողները, որոնք ծրագրի դիմորդներ են եւ ծրագրի մագիստրանտները: Այցի [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի եւ փոխդեկան Սասուն Մամաջանյանի նախաձեռնություն-ջանքերով ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության Նալբանդյանի փորձակայանում դեկտեմբերի 16-ին «Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա»-3-րդ, «Բույսերի պաշտպանություն»-3-րդ եւ 4-րդ եւ «Ագրեէկոլոգիա» մասնագիտության 5-րդ կուրսերի ուսանողները մասնակցեցին ծառատունկի։ Ուսանողներին ուղեկցել եւ մասնագիտական խորհրդատվությամբ աջակցել են Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դասախոսներ Էթերի Ստեփանյանը եւ Բելլա Գրիգորյանը։ Ինչպես մեր զրույցի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը փնտրում է մրցունակ թեկնածուների՝ ԱՄՆ ՄԶԳ-ից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի (AWDA)» գյուղատնտեսության բաղադրիչի համադրողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մանրամասները՝ այստեղ: Read More
Հայաստանը ագրոկենսաբազմազանության ծագման համաշխարհային նշանակության կենտրոններից է՝ բազմաթիվ տեղածին օրգանիզմներով եւ աշխարհում հայտնի բույսերի վայրի ազգակիցներով ու մշակովի բույսերով։ Դրանց հայտնաբերումը, գույքագրումը, պահպանումը եւ ուսումնասիրությունը շատ կարեւոր է դրանց հատկանիշների պարզաբանման ու գենետիկակական կիրառելիության առումով: Դեկտեմբերի 16-ին ՀԱԱՀ-ում տեղի ունեցավ «ԳԿԻՄ Ֆրանսիա-Հայաստան մենթորություն» ծրագրի բացումը՝ հիբրիդային եղանակով: Մասնակիցների թվում էին ԵՊՀ-ի, ՀՊՄՀ-ի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանական [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանն Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում դասավանդման նպատակով դեկտեմբերի 13-ից 17-ը եղել է Արեւմտյան Ատիկայի համալսարանում: Մեր գործընկերոջ խոսքով աշխատանքային շաբաթը հագեցած ու օգտակար է եղել. առաջին օրը Հայաստանի, Ալբանիայի, Կոնգոյի, Տանզանիայի եւ Քենայի մասնակիցների համար հանդիպում է կազմակերպվել հյուրընկալող բուհի միջազգային կրեդիտային [...] Read More
Գիտխորհրդի դեկտեմբերի 17-ի հերթական նիստը, որը նախագահում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, նախ քննարկեց կարճաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու խնդիրները: Հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը: Հակիրճ, բայց տարողունակ զեկուցմամբ տիկին Վարդանյանը մասնավորապես անդրադարձավ Բալահովիտի ՈՒՓՏ նորաբաց Կաթնամթերքի վարպետաց դպրոցում իրականացված արդեն երկու խմբերի վերապատրաստումների արդյունավետությանը եւ դրական [...] Read More
Հացի եւ հրուշակագործության լաբորատորիայում Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուտետի մի խումբ ուսանողների համար վարպետաց դաս անցկացրեց ՀԱԱՀ շրջանավարտ, Բեյք մարկետ ՍՊԸ տեխնոլոգ Գրիգոր Հովհաննիսյանը: Հետաքրքիր, հագեցած դաս էր, որը մեկ անգամ եւս հաստատեց տեսության եւ գործնական փորձի ներդաշնակ համատեղման անփոխարինելի նշանակությունը: Դասի ավարտին անգամ կողքից դիտողը կարող էր վստահաբար հայտարարել, որ նոր, թարմ գիտելիքներ է ստացել, անսպասելի [...] Read More
Հարություն Գեւորգյանի պնդումն է՝ Ագրարայինը լավագույններից է (եւ դժվար է չհամաձայնելը): Մեր բուհի հրաշալի շրջանավարտներից է, որ խենթի պես սիրում էր իր մասնագիտությունը՝ անասնաբուժությունը: Հանրային առողջության խնդիրները շատ լավ գիտակցող, լուծումներ որոնող, հախուռն-ողջամիտ Հարութը: Հետո կրթությունը ԱՄՆ-ում շարունակելու բացառիկ հնարավորություն ունեցավ, որտեղ մասնագիտական գիտելիքներին գումարվեցին խորհրդատվությունն ու հաղորդակցման հմտությունները: Այսինքն, շաաատ կարեւոր գիտելիքների կրող-սփռող անհատականություն: [...] Read More
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին գործակցային հուշագիր ստորագրեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ «Փարիզյան սուրճ ֆակտորի» ՍՊԸ տնօրեն Տիգրան Հովսեփյանը: Ուսումնական, գիտական գործունեություն, համատեղ ծրագրերի իրականացում նախատեսող հուշագրից բացի ստորագրվեց նաեւ պայմանագիր ընկերությունում ՀԱԱՀ ուսանողների փորձուսուցում անցկացնելու վերաբերյալ: Ռեկտոր Ուռուտյանը, շնորհակալություն հայտնելով համալսարանի եւ Փարիզյան սուրճ ֆակտորիի այն աշխատակիցներին, որոնք հող են նախապատրաստել համագործակցության այս հնարավորության համար, համոզմունք [...] Read More