Ձեռներեցության աշխարհի գավաթի հայաստանյան մրցույթի հայտերն ընդունվում են

Ձեռներեցության համաշխարհային գավաթը ստարտափ գաղափարների՝ աշխարհում ամենահայտնի եւ ամենաբազմազան ընդգրկումով մրցույթներից եւ ձեռնարկչության աջակցության ծրագրերից մեկն է մեկնարկային ձեռնարկությունների համար՝ չնայած ընդամենը 3 տարվա պատմությանը։ Հիմնադրումից ի վեր այն աջակցել է ավելի քան 300 հազար մասնակիցների՝ 200 երկրներից, շնորհել 2 մլն ԱՄՆ դոլարի կանխիկ մրցանակներ եւ 150 մլն արժողությամբ ոչ դրամական աջակցություն ու ծառայություններ։

Մրցույթի հայաստանյան համակարգող կազմակերպությունը Հայաստանում ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնն է (EPIC), որն աշխատում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, GIZ հայաստանյան գրասենյակի, ԹՈՒՄՈ-ի եւ մի շարք այլ կառույցների հետ։

Որպես համալսարանական գործընկեր Ձեռներեցության համաշխարհային գավաթի հայաստանյան կառույցին է միացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։

ՁՀԳ ազգային հանձնախումբը 2022 թ․ համար նախատեսել է կանխիկ եւ ոչ դրամական տարբեր մրցանակներ հայաստանյան մրցույթում հաղթողների համար՝ գաղափարների, նախնական ու զարգացման փուլերում գտնվող ստարտափների համար։ Մրցանակային ընդհանուր ֆոնդի հստակ չափը կհայտարարվի շուտով։

Դրամաշնորհային մրցանակ ստանալոըւ ձեր հնարավորությունից կարող եք օգտվել՝ եթե մրցույթին մասնակցելու համար դիմեք մինչեւ հուլիսի 5-ը։

Մրցույթի մասին ավելի մանրամասն տեղեկություններ եւ հայտադիմումի հղումը կարելի է գտնել այստեղ։