Նորություններ

Ագրարային համալսարանը հայտարարում է

Ուսումը Պորտուգալիայի համալսարաններում շարունակելու հնարավորություն

Ուսումը Պորտուգալիայի համալսարաններում շարունակելու հնարավորություն Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք համալսարաններում (Մինհոյի համալսարան, Ավեիրոյի համալսարան, Էվորայի համալսարան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (աշնանային կամ գարնանային կիսմայակներում)։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, ովքեր սովորում են 2-րդ և բարձր կուրսերում և մագիստրանտները։ Բակալավրիատի այն [...] Read More

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Պորտուգալիայի համալսարաններում

  Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք համալսարաններում (Մինհոյի համալսարան, Ավեիրոյի համալսարան, Էվորայի համալսարան) մինչև 2023 թ․-ի հուլիսը մեկ շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։  Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները (teaching staff), որոնց դասավանդման ոլորտը համապատասխանում է ընդունող համալսարաններում առկա ոլորտներին, ինչպես նաև վարչական [...] Read More

Հողն էլ ախտորոշման եւ բուժման կարիք ունի

Ագրարային համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջի աշխատակիցներն ու սաները ֆերմերի կողքին են, պատրաստ մասնագիտական հմտություններն ու կարողությունները իսպաս դնելու՝ օգնելու-աջակցելու: Վար ու ցանքից առաջ հողի վիճակի համակողմանի ուսումնասիրությունը օգնում է երկրագործին գրագետ ու անսխալ գործել գյուղատնտեսական տարվա ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: Read More

Մրցույթ ապագա գինեգործների համար

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 10 ամսով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More

«Սպայկա»-ն փորձուսուցման եւ աշխատանքի հնարավորություն է ստեղծում ՀԱԱՀ ուսանողների համար

Ագրարային էին այցելել խոշորագույն գյուղատնտեսական հոլդինգի՝ «Սպայկա»-ի ներկայացուցիչները: ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների բավականին մեծ խմբի եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների հետ ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Շուշանիկ Սիրոյանի եւ Վոլվո սերվիս կենտոն/VOLVO TRUCKS-ի ղեկավար Արգամ Հարությունյանի նախաձեռնած հանդիպումը սպասված էր: Ընկերության ներկայացուցիչները հետաքրքրված ուսանողներին առաջարկեցին իրենց փորձուսուցումն անցնել «Սպայկա»-ում, մասնավորապես, VOLVO [...] Read More

Ագրարայինցիների այցը TadDin Chocolatier

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Հացի, հրուշակեղենի եւ մակարոնի արտադրության տեխնոլոգիա» կրթական ծրագրի բակալավրիատի 3-րդ, 4-րդ, եւ հեռակա ուսուցման 5-րդ կուրսի, ինչպես նաեւ մագիստրատուրայի ուսանողները, դոցենտ Նարինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ, օրերս հյուրընկալվել էին Հայաստանում շոկոլադագործության ամենայուրօրինակ ընկերություններից մեկում՝ TadDin Chocolatier-ում: Ընկերությունն արտադրում է արհեստագործական շոկոլադ: Ինչպես հայտնի է արհեստագործական շոկոլադ արտադրվում է մի քանի երկրում: TadDin Chocolatier-ը Հայաստանում [...] Read More

Բյուրականում ծառատունկ է․ ագրարայինցիները մասնակցեցին համապետական միջոցառմանը

Ագրարային համալսարանի բոլոր ֆակուլտետներից 30 դասախոսներ եւ ուսանողներ այսօր՝ մայիսի 7-ին մասնակցեցին համապետական ծառատունկին՝ միանալով Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությանը։ Ծառատունկի աշխատանքները ղեկավարում, միաժամանակ ջանադիր աշխատանքի օրինակ էր ցույց տալիս Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը։ Բյուրականի հարակից լանջերին մերոնք 5 հեկտար տարածության վրա հացենիներ տնկեցին՝ հերթական ներդրումն ունենալով անտառվերականգնման պետական ծրագրում։ Ի դեպ, ծառատունկի նախորդ փորձը [...] Read More

Բացվեց Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնը եւ անօդաչու սարքերի լաբորատորիան

Այսօր՝ մայիսի 6-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքում բացվեց Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնը՝ Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայով։ Լաբորատորիան ստեղծվել եւ կահավորվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում։ Այն EU-GAIA-ի հետ Ագրարային համալսարանի արդյունավետ գործակցության հերթական ուղենշային հանգրվանն է։ Լաբորատորիայի կահավարմանն աջակցել է նաեւ Ֆարմ կրեդիտ [...] Read More

Ֆրանսիական համալսարանում մեկնարկում է Աքսելերատոր 28 ծրագիրը

Հարգելի ուսանողներ. Հայաստանում ֆրանսիական համալսարանը սկսում է Աքսելերատոր 28 ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի հիմնադրմանը, խթանել ձեռնարկատիրությունը Հայաստանում, դրանով իսկ նպաստել՝ տնտեսական արժեքի ստեղծմանը, մարզերում տնտեսության զարգացմանը, ՏՏ ոլորտի զարգացմանը, Գլոբալացված  աշխարհում գործունեության միջազգայնացմանը, Բիզնեսի հիմնադրման գործում կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց դերի բարձրացմանը «Ի՞նչ է ՀՖՀՀ Աքսելերատոր 28 ծրագիրը: Վայր, որը պետք է լինի Հայաստանում ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը [...] Read More

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի «Աքսելերատոր 28» ծրագրին մասնակցելու հնարավորություն

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը մեկնարկում է Աքսելերատոր 28 ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի ստեղծմանը, Հայաստանում խթանել ձեռնարկատիրությունը, դրանով իսկ նպաստել՝ Հայաստանում տնտեսական արժեքի ստեղծմանը, Հայաստանի մարզերում տնտեսության զարգացմանը, Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը, Գլոբալիզացված աշխարհում նրանց գործունեության միջազգայնացմանը, Բիզնեսի ստեղծման գործում կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց դերի բարձրացմանը Մասնակցության առավելություններն են՝ Ինտենսիվ նախա-աքսելերացիոն ծրագիր Տեղական և միջազգային ստարտափ էկոհամակարգում փորձ ունեցող [...] Read More