«Էրազմուս Մունդուս» ծրագրի շրջանակներում իրականացված նախագծեր

Էրազմուս Մունդուսը բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող համագործակցության և շարժունության ընդլայնմանն ուղղված ծրագիր է, որի նպատակն է բարելավել եվրոպական բարձրագույն կրթության որակը և համագործակցության միջոցով խթանել երկխոսությունն ու փոխըմբռնումը մարդկանց և մշակույթների միջև:
Էրազմուս Մունդուս ծրագիրը աջակցում է`
Բարձրագույն ուսումնական հաստատություններին, որոնք ցանկանում են բուհական մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնել կամ համագործակցություն հաստատել Եվրոպայի և թիրախային երրորդ երկրների հաստատությունների հետ:
Անհատ ուսանողներին, հետազոտողներին կամ բուհերի դասախոսներին, որոնք ցանկանում են վերը նշված համատեղ ծրագրերի կամ համագործակցությունների շրջանակներում սովորել, հետազոտություններ իրականացնել կամ դասավանդել:

Սկսած 2007 թվականից` Հայաստանի ազգային ագրարային համալսարանն Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանակներում իրականացրել է մի շարք նախագծեր.

2007թ. Էրազմուս Մունդուս Արտաքին համագործակցության պատուհան (Դրամաշնորհային պայմանագրի հատուկ համար՝ 2007-1243/001-001 MUN-ECW): Նախագծի համակարգող՝ Սալոնիկի Ալեքսանդրի անվան տեխնոլոգիական կրթական ինստիտուտ (Հունաստան):

2008թ. Էրազմուս Մունդուս Արտաքին համագործակցության պատուհան (Դրամաշնորհային պայմանագրի հատուկ համար՝ 2008-1961/001-001-MUN-ECW): Նախագծի համակարգող՝ Սալոնիկի Ալեքսանդրի անվան տեխնոլոգիական կրթական ինստիտուտ (Հունաստան)։

2009թ. Էրազմուս Մունդուս Արտաքին համագործակցության պատուհան Լոտ 6: Դրամաշնորհային պայմանագրի հատուկ համար` 2009-1683/001-002-ECW։։

2012 թվական – «Արևելյան գործընկերության երկրներում ուսուցման որակի բարձրացում մաքուր տեխնոլոգիաների և հետազոտական գործընթացների միջոցով» – ELECTRA։ Նախագծի համակարգողն է Օլդենբուրգի Կարլ ֆոն Օսիեցկու անվան համալսարանը (Գերմանիա), իսկ համահամակարգողը՝ Իլյա Ճավճավաձեի անվան պետական համալսարանը (Վրաստան):

2013 թվական – «Կրթական հնարավորությունների ընդլայնում» – EMBER: Կրթական նախագիծը համակարգվում է Իսպանիայի Սևիլիայի համալսարանի կողմից, իսկ համահամակարգողն է Թբիլիսիի Իվան Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը (Վրաստան):

2013 թվական – «Կրթական ուժ` միտված ԵՄ-Արևելյան եվրոպական համագործակցության համար շարժունության խթանմանը» – EFFORT։ Կրթական նախագծի համակարգողն է Սալոնիկի Ալեքսանդրի անվան տեխնոլոգիական կրթական ինստիտուտը (Հունաստան), իսկ համահամակարգողը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:

Վերոնշյալ նախագծերի շրջանակներում ՀԱԱՀ-ը բազմակողմ համագործակցություն է ծավալել Հունաստանի, Պորտուգալիայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Չեխիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Բուլղարիայի և ԵՄ մի շարք այլ երկրների համալսարանների հետ` իրականացնելով բակալավրիական, մագիստրոսական, ասպիրանտական, հետ-ասպիրանտական, վարչական և ակադեմիական անձնակազմի փոխանակումներ։
Բացի «Էրազմուս Մունդուս» ծրագրից ՀԱԱՀ-ն 2008 թվականին ընդգրկվել է «ԻՍԵԿԻ-Մունդուս 2՝ սննդի ցանցի միջազգայնացում և կայունություն» ծրագրում (ISEKI-Food 3 և ISEKI_Մունդուս 2 նախագծերի քարտուղարություն)։
Համագործակցությունը հնարավորություն է ընձեռել իրականացնելու Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված «ԻՍԵԿԻ-Մունդուս 2՝ սննդի ցանցի միջազգայնացում և կայունություն» ծրագիրը, որի նպատակն էր աջակցել սննդի հիմնախնդիրների լուծմանն ուղղված բարձրագույն կրթության բարելավմանը և միջազգայնացմանը:

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]