Ընդհանուր տեղեկություններ

Միջազգային կապերի դեպարտամենտը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ստորաբաժանումներից է, որն իրականացնում է ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցությունը կրթության, գիտության և խորհրդատվության ոլորտներում:

Այն հիմնադրվել է 2005 թ.-ին՝ 1994 թվականից Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում գործող Արտաքին կապերի բաժնի հիման վրա: 1994-2001 թթ. բաժինը ղեկավարել է Լ.Մ.Գյուլխասյանը, իսկ 2001-2016 թթ.՝ Հ.Յա.Սայադյանը: Այժմ դեպարտամենտի աշխատանքները ղեկավարում է Գ. Համբարձումյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը միջազգային համագործակցության ոլորտում որդեգրել է համալսարանը միջազգային ճանաչման հասցնելու, միջազգային բարձրագույն կրթական տարածքում ինտեգրվելու, այն մրցունակ, առաջատար գիտահետազոտական և խորհրդատվական ծառայություններ մատուցող կենտրոն դարձնելու քաղաքականությունը:

Միջազգային համագործակցության բնագավառում համալսարանը դեպարտամենտի միջոցով իրականացնում է միջազգային կրթական, գիտամանկավարժական և խորհրդատվական գործունեություն, մասնակցում է կրթության որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը նվիրված միջոցառումներին, կազմակերպում և անցկացնում է ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունությունը, փորձի փոխանակումն արտասահմանյան հեղինակավոր ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր միջազգային մրցութային ծրագրերին:

Միջազգային կապերի դեպարտամենտի ակտիվ գործունեության շնորհիվ ՀԱԱՀ-ը տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությամբ համագործակցել է տարբեր երկրների բարձրագույն ագրարային բուհերի և բազմաթիվ միջազգային ու արտասահմանյան կազմակերպությունների և հիմնադրամների (USDA, SIDA, GTZ, FAO, UMCOR, ISTC, ICARDA, ICRA, Euronature, Heinz Fehr, Eurashe և այլն) հետ` երկկողմանի և բազմակողմանի պայմանագրերի, միջազգային ծրագրերի և նախագծերի շրջանակներում: ՀԱԱՀ-ն այսօր լայնորեն ներգրավված է միջազգային կրթական և փոխանակման ծրագրերում (Erasmus+ ICM, Erasmus+ CBHE, Appear և այլն):

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]