Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոն

Ալթունյան Սիրանուշ Հարությունի

 

անասնաբուժ.գիտ․թեկն․, դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնը Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետի կարևոր թողարկող ամբիոններից է։ Ամբիոնում դասավանդվող առարկաների ուղղվածությունը կենդանական և բուսական ծագման մթերքների փորձաքննությունն ու անվտանգության ապահովումն է։ Այն իրականացվում է ինչպես մթերքների սանիտարական փորձաքննությամբ, այնպես էլ սանիտարահիգիենիկ այնպիսի միջոցառումների կիրառմամբ, որոնք նպաստում են անվտանգ մթերքների ստացմանը։ Ամբիոնում դասավանդվող տարբեր առարկաներ նպաստում են, որ ապագա մասնագետները խորությամբ տիրապետեն կենդանիների և թռչունների պահվածքի ու խնամքի բնականոն պայմանների ապահովման հմտություններին և զարգացմանը, ինչը կարևոր նախապայման է կենդանիների մթերատվության բարձրացման ու հիվանդությունների կանխման գործում: Ինչպես նաև նպաստում են սննդամթերքի անվտանգության ցուցանիշների ճիշտ տարբերակմանը, որի շնորհիվ բնութագրվում է դրանց ռիսկայնությունը և HACCP համակարգի ներդրման գործընթացին։
Ամբիոնի աշխատակիցների և մագիստրանտների գիտական հետազոտությունների շրջանակներում հետազոտական լուրջ գործունեություն է ծավալվել տարատեսակ սննդամթերքների սանիտարական փորձաքննության ուղղությամբ։
Ամբիոնի դասախոսական կազմն ակտիվ մասնակցում է միջազգային, հանրապետական մասնագիտական գիտաժողովներին, գիտամեթոդական կոնֆերանսներին, ինչպես նաև պարբերաբար մասնակցում վերապատրաստման դասընթացներին` թե հանրապետությունում, և թե արտերկրում:
Ամբիոնը սերտորեն համագործակցում է հանրապետության մի շարք հավատարմագրված, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաների հետ, որտեղ անցկացվում են համապատասխան առարկաների լաբորատոր-գործնական պարապմունքները
Ամբիոնի նպատակն է պատրաստել ոլորտային մրցունակ մասնագետներ:

Անասնաբուժական սանիտարական փորձաքննության ամբիոնը կազմավորվել է 1931 թվականին Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում․ առաջին վարիչը եղել է դոցենտ Ֆ.Ա. Տուրանդինը, ապա ամբիոնը ղեկավարել են Գ. Տեր-Հակոպովը, պրոֆ. Լ.Բ. Հարությունյանը, դոցենտ Մ.Լ. Քենտիկյանը: 1966 թվականին Անասնաբուժական սանիտարական փորձաքննության ամբիոնը միավորվել է Մակաբուծաբանության ամբիոնին:
Զոոհիգիենայի և անասնաբուժության հիմունքների ամբիոնը, որը հետագայում ևս միավորվել է Անասնաբուժական սանիտարական փորձաքննության ամբիոնին, ստեղծվել է 1935թվականին: Առաջին վարիչը եղել է Տ.Ա. Քալանթարը:
1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում ստեղծվեց Անասնաբուժական սանիտարիայի, փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնը, որն էլ 2017 թվականին վերանվանվեց Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոն:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Համբարձումյան Գարեգին Ռուդիկի – անասնաբուժ.գ.թ., դոցենտ
  2. Աբովյան Արևիկ Յուրիի – անասնաբուժ.գ.թ., դոցենտ
  3. Ղազարյան Արմինե Սիլվինի – անասնաբուժ.գ.թ., դոցենտ
  4. Արզումանյան Սոնա Պավելի – կ.գ.թ., դոցենտ
  5. Պետրոսյան Գայանե Մարտինի – կ.գ.թ., դոցենտ
  6. Հովհաննիսյան Վահան Գագիկի – անասնաբուժ.գ.թ., դոցենտ
  7. Մելքոնյան Հրանուշ Ֆելիքսի – կ.գ.թ., դասախոս
  8. Առաքելյան Հայկանուշ Թադևոսի – անասնաբուժ.գ.թ., դասախոս
  9. Բաբախանյան Թամարա Օգսենտիոսի – ասիստենտ
  10. Շուշանյան Մանե Թովմասի- ասիստենտ
  11. Իսահակյան Վիլենա Հակոբի – ասիստենտ
  12. Աբովյան Քնարիկ Վոլոդյայի – մասնագետ
  13. Ոսկանյան Շուշան Աշոտի – մասնագետ

Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն
Սննդամթերքի անվտանգություն
Բուսական ծագման մթերքների փորձաքննություն
Սննդամթերքի ռիսկերի վերլուծություն
Կենսաբանական ռիսկերի գնահատում
Փորձաքննություն /բուս, կենդ/
Սննդի արտադրման հիգիենա
Սննդագիտություն
Սննդի ազդեցությունը հանրային առողջության վրա
Հանրային առողջապահություն
Սննդի կեղծում և կանխարգելում
Սննդամթերքի փորձաքննություն և վերահսկում
Ռիսկերի վերլուծություն
Անասնաբուծական արտադրանքի որակի կառավարում և սերտիֆիկացում
Կենդանիների բարեկեցություն և հիգիենա
Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն
Ակադեմիական գրագիտություն և հետազոտական մեթոդներ
Ակվակուլտուրա
Ձկնարդյունաբերություն
Ընդհանուր ձկնաբանություն
Էկոթունաբանություն
Ջրային կենդանիների կերակրում և սնուցում
Ջրամթերքի ստանդարտացում
Ջրային օրգանիզմների մանրէաբանություն
Ընդհանուր ջրակենսաբանություն
Իխթիոպաթոլոգիա
Ընդհանուր հիդրոէկոլոգիա
Ջրային կենդանական ծագման մթերքների սննդի անվտանգություն
Ախտահանություն և վարակազերծում
Զոոհիգենիկ պայմաններին ներկայացվող ընդհանուր պահանջները
Պտուղ-բանջարեղենի, սնկերի ապրանքագիտական բնութագիրը
Օսլա, մաթ, մեղր և հրուշակեղեն ապրանքների ապրանքագիտական բնութագիրը
Մսի և մսամթերքի ապրանքագիտական բնութագիրը
Համային ապրանքների ապրանքագիտական բնութագիրը
Սննդային խտանյութերի ապրանքագիտական բնութագիրը
Սննդային ենթամթերքների ապրանքագիտական բնութագիրը և փորձաքննությունը
Ձվի և ձվամթերքի ապրանքագիտական բնութագիրը
Սննդային ճարպերի ապրանքագիտական բնութագիրը
Սննդամթերքի որակի և անվտանգության պահանջները
Պարենամթերքի փորձաքննության հիմունքները
Հատիկա-ալրային ապրանքների ապրանքագիտական բնութագիրը
Կաթի և կաթնամթերքի ապրանքագիտական բնութագիրը
Ձուկ և ձկնամթերքներ ապրանքների ապրանքագիտական բնութագիրը