Սուքիասյան Կարինե Աբերիկի
անասնաբուժ.գիտ.թեկն., դոցենտ
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0041, Էրեբունի 10
ՀԱԱՀ, VI մասնաշենք, 226 սենյակ - (+37410) 45 25 18, (+37410) 45 16 01
- [email protected]
ՀԱԱՀ ռեկտորի՝ 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 955 հրամանի համաձայն (հիմք՝ համալսարանի Գիտական խորհրդի և Հոգաբարձուների խորհրդի նիստերի համապատասխան որոշումները) Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ու Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնները միավորվել են՝ կազմելով նոր՝ Անասնաբուժության ամբիոնը։
Նախկին երկու ամբիոններն էլ հսկայածավալ աշխատանքներ են կատարել ագրարային ոլորտի համար անհրաժեշտ մասնագետների պատրաստման գործում։
Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության նախկին ամբիոնում 1996 թվից գործում են արհեստական սերմնավորող-գինեկոլոգների պատրաստման դասընթացներ: «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» և «Գյուղկենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիաներ» մասնագիտություններով սովորող ուսանողներն այս դասընթացն ավարտելուց հետո հանձնում են քննություն և ստանում «Արհեստական սերմնավորող-օպերատորի» որակավորում:
Կատարվող գիտական հետազոտությունները նպատակաուղղված են պաշտպան համակարգերի վրա հակաբիոտիկների ազդեցության ուսումնասիրմանը, գյուղատնտեսական կենդանիների և թռչունների մարսողական, շնչառական, միզային համակարգերի, նյութափոխանակության խանգարումների և հիվանդությունների ախտորոշմանը, բուժմանը, կանխարգելմանն ու նորագույն մեթոդների կատարելագործմանը, ինչպես նաև կենդանիների անզգայացման, ամորձատման արդյունավետ մշակմանը և ներդրմանը, կենդանիների կերային տրավմատիզմի մագնիսական միջոցներով կանխարգելմանը և բուժմանը, ախտահարված վերքերի բուժման նորագույն արդյունավետ եղանակների մշակմանը և կիրառմանը:
Իսկ արդեն նախկին Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնում ուսումնամեթոդական աշխատանքները կազմակերպվել են ժամանակի պահանջներին համապատասխան: Լաբորատոր-գործնական պարապմունքների արդյունավետության բարձրացման նպատակով ամբիոնը համագործակցում է հանրապետության ֆերմերային տնտեսությունների, Անասնաբուժասանիտարական և ֆիտոսանիտարական լաբորատոր ծառայությունների հանրապետական կենտրոնի, Երևանի կենդանաբանական այգու և կենդանասեր անհատների հետ։ Լաբորատոր պարապմունքներն անցկացվում են մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված լաբորատորիաներում:
Ամբիոնին կից գործում է կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների և մակաբուծաբանական լաբորատորիան, որն օգտագործվում է ինչպես գիտահետազոտական աշխատանքների, այնպես էլ ուսումնական գործընթացի ապահովման նպատակով։ Ամբիոնն ունի հարուստ մակաբուծական և անասնաբուժական կենսապատրաստուկների թանգարան-լսարաններ: 2020 թվականին ամբիոնի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ մշակվել են «Համայնքային վակցինատորների» մոդուլային ուսումնական ծրագիր, «Անասնաբուժություն» ոլորտային շրջանակի (որակավորումների) բնութագրեր, «Ռազմական դրության պայմաններում և արտակարգ իրավիճակներում անասնաբուժական գործունեության կազմակերպման ուղեցույց» փաստաթղթերը:
Ամբիոնի աշխատակիցները համագործակցում են Մոսկվայի, Սալոնիկի, Նյու Յորքի, Բարսելոնայի և այլ համալսարանների համապատասխան ամբիոնների և միջազգային կազմակերպությունների հետ:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
-
- Վարդանյան Ալբերտ Վիրաբի- ան.գ.դ, պրոֆեսոր
- Գրիգորյան Վալերի Վոլոդյայի-կենսաբան.գիտ․թեկն․, դոցենտ
- Մարգարյան Անահիտ Գեղամի – ան.գ.թ., դոցենտ
- Պետոյան Գայանե Ռազմիկի – ան.գ.թ., դոցենտ
- Նիկողոսյան Էրիկ Ալբերտի – ան.գ.թ., դոցենտ
- Բադալյան Աստղիկ Մարատի – ան.գ.թ., դոցենտ
- Սարգսյան Մարիամ Արմենակի – անասն. գ. դ., դոցենտ
- Գրիգորյան Լիանա Հայկի – անասն. գ. թ., դոցենտ
- Հակոբյան Անուշ Ռաֆիկի – անասն. գ. թ., դոցենտ
- Խոցանյան Վրեժիկ Վաղարշակի – դասախոս
- Չոբանյան Լուսինե Վրթանեսի – ասիստենտ
- Ամիրխանյան Մերի Էդիկի -ասիստենտ
- Գրիգորյան Հովիկ Արայիկի -ասիստենտ
- Մարկոսյան Տիգրան Հակոբի -դասախոս
- Վարդանյան Հասմիկ Ռաֆայելի -ասիստենտ
- Կիրակոսյան Աննա Մարտինի – մասնագետ
- Սանասարյան Նունե Աշոտի – մասնագետ
- Վարդանյան Մաշա Մհերի – մասնագետ
- Հարությունյան Էդիկ Հայրապետի – մասնագետ
- Ղազարյան Ժաննա Հրանտի – մասնագետ
- Բալասանյան Հրաչուհի Սիմոնի – մասնագետ
- Ստեփանյան Անահիտ Արկադիի – մասնագետ
- Խաչատրյան Անուշ Բախշիկի – մասնագետ
Դասավանդվող առարկաները
Թունաբանություն
Օպերատիվ վիրաբուժություն և անեսթոլոգիա
Ախտորոշաբանություն
Դեղաբանություն
Տնային մանր կենդանիների հիվանդություններ /կամընտրային/
Թերապիա
Մասնավոր վիրաբուժություն
Օրթոպեդիա /կամընտրային/
Օֆթամոլոգիա /կամընտրային/
Մաշկաբանություն և մաշկի հիվանդություններ /կամընտրային/
Ընդհանուր վիրաբուժություն
Ծննդագիտություն
Արհեստական սերմնավորում
Մակաբուծաբանություն և մակաբուծային հիվանդություններ
Դեկորատիվ կենդանիների և թռչունների հիվանդություններ /կամընտրային/
Համաճարակաբանություն և ինֆեկցիոն հիվանդություններ
Անասնաբուժական գործի կազմակերպում և հասար. առողջապահություն
Մակաբուծաբանություն և ինվազիոն հիվանդություններ
Դեղապատրաստուկների ներմուծման եղանակները
Դեղանյութերի ընդհանուր խմբերի ազդեցության մեխանիզները և դրանց փոխազդեցություննները
Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և բուժումը
Հիվանդ կենդանիների բուժման ընթացքում կերակրումը և խնամքը
Հիվանդ կենդանիների բուժման ընթացքում կերակրումը և խնամքի պայմանների ապահովումը
Կենդանիների նախնական հետազոտություն և դիսպանսերացում
Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման պատճառները, կանխարգելման և բուժման մեթոդները
Կենդանիների մատղաշի յուրահատուկ հիվանդությունների բուժում
Տարբեր տեսակի կենդանիների այրվածքների մեխանիկական վնասվածքներ և կոտրվածքներ
Վիրահատական միջոցառումներ
Կենդանիների ֆիքսում և տապալում
Բուժական կանխարգելիչ միջոցառումներ ինֆեկցիոն հիվանդությունների համար
Բուժական կանխարգելիչ միջոցառումներ մակաբուծական հիվանդությունների համար
Դեղանյութերի ախտահանիչների և կենսապատրաստուկների իմացություն և պահպանում
Լաբորաատոր ախտորոշման համար նմուշների հավաքում
Անասնաբուժական գրանցամատյանների և փաստաթղթերի լրացման կարգը
Կենդանի մատղաշի յուրահատուկ հիվանդություններ
Դեղանյութերի, ախտահանիչների և կենսապատրաստուկների իմացություն և պահպանում
Վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառները և տարածման ուղիները, ախտորոշման մեթոդները
Ընդհանուր համաճարակաբանություն
Մակաբուծային հիվանդությունների առաջացման պատճառները, զարգացումը և տարածման ուղիները
Մակաբուծային հիվանդությունների ախտորոշումը, բուժումն ու կանխարգելումը
Բուժկանխարգելման միջոցառումների իրականացումը ինֆեկցիոն հիվանդությունների դեմ և զոոանտրոպոզ առավել վտանգավոր հիվանդություններ
Լաբորատոր ախտորոշման համար նմուշների հավաքում
Թռչունների հիվանդությունների բուժումը և կանխարգելումը
Թռչունների հիվանդություններ
Ձկների հիվանդություններ
Մեղուների հիվանդություններ
Դեկորատիվ և մորթատու կենդանիների հիվանդություններ
Սննդային թունաբանություն
Կլինիկական ֆարմակոլոգիա
Կենդանիների վերարտադրողականություն
Կենդանիների ոչ վարակիչ ախտաբանություն
Սննդային թունաբանություն և ալերգոլոգիա
Ռադիոլոգիա և գործիքային ախտորոշաբանություն /կամընտրային/
Վերականգնողական վիրաբուժություն և տրավմոտոլոգիա
Գիտական հետազոտություն
Կենդանիների վարակիչ ախտաբանություն
Կիրառական սերոլոգիա և ալեգոլոգիա
Անասնաբուժական էնտոմոլոգիա
Կենսաանվտանգություն և կենսաապահովություն /կամընտրային/
Օրթոպեդիա և ակնաբուժութուն