Անի Շավարշի Պետրոսյան
ծրագրի համակարգող
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, 344 սենյակ
- (+374 12) 52 07 72, ներքին՝ 2-74
- [email protected]
- DAAD այլ ծրագրերի համար՝ www.daad.am
«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական կուրսը հիմնվել է 2003թ. ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի համագործակցության շրջանակում: Համադրելով ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Վայհենշտեֆանի անվան ԿԳՀ-ի փորձն ու մեթոդիկան` ծրագիրն ի սկզբանե ունեցավ մեծ հաջողություն: Տասնութամյա գործունեության ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում մոտ յոթանասունից ավել ՀԱԱՀ շրջանավարտներ շարունակել են ուսումը Վայհենշտեֆանի ԿԳՀ-ում, իսկ հարյուրից ավելի շրջանավարտներ իրենց արտադրական պրակտիկան անցկացրել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Մինչև 2011 թ. ծրագիրը գործել է միայն հայերեն լեզվով: 2011թ.-ից այն գործել է երկու լեզվով` հայերեն և գերմաներեն, իսկ 2020թ.-ից միայն գերմաներեն լեզվով: Յուրաքանչյուր տարի ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողների համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի դասընթացներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրական պրակտիկա անցկացնելու համար: Ծրագրի նպատակն է ուսանողներին զինել ոչ միայն ժամանակակից տեսական գիտելիքներով, այլ նաև գործնական հմտություններով, որն անհրաժեշտ է տեսական ուսուցումը լավ յուրացնելու համար: Լավագույն ուսանողները հնարավորություն են ստանում իրենց տեսական ուսուցումը նույնպես Գերմանիայում շարունակելու համար:
Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հետ սերտ համագործակցելով՝ պարբերաբար թարմացվում են ուսումնական նյութերը, դասավանդող դասախոսները վերապատրաստվում են Վայհենշտեֆանի ԿԳՀ-ում, անցկացվում են սեմինարներ ինչպես ՀԱԱՀ-ում, այնպես էլ Վայհենշտեֆանի ԿԳՀ-ում, նաև կազմակերպվում են ուսումնա-տեղեկատվական այցելություններ ուսանողների համար Հայաստանում և Գերմանիայում:
2011թ.-ից ծրագիրը ֆինանսավորվում է DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) կողմից: Շնորհիվ DAAD-ի աջակցության՝ ծրագիրն ավելի է ընդլայնվել: Այն հնարավորություն է ընձեռում ՀԱԱՀ բարձր առաջադիմությամբ ուսանողներին (հատկապես սոցիալապես անապահով) կրթություն ստանալ և ՀԱԱՀ-ում, և Գերմանիայում` Վայհենշտեֆանի ԿԳՀ ում ուսանելու համար:
Ծրագրի կարևորագույն արդյունքը 2016 թ․ ՀԱԱՀ-ի և Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագրի միջազգային հավատարմագրումն էր, որին հաջորդեց 2019թ-ին կրկնակի դիպլոմների տրամադրման պայմանագրի կնքումը, ինչը թույլ է տալիս 2 կիսամյակ ՀԱԱՀ-ի և 2 կիսամյակ ՎԿԳՀ-ի Ագրարային մենեջմենթ ծրագրերում ուսանած հայ շրջանավարտներին ստանալու կրկնակի դիպլոմ։
Սիրելի ուսանողներ, մեր թիմը ողջունում է ձեզ, որպես մեր ապագա մագիստրանտների և ծրագրի մասնակիցների, ու պատրաստ է ապահովել ձեզ ավելի մանրամասն տեղեկատվությամբ ու խորհրդատվությամբ: