ԱՄՋ – գերմաներենի դասընթացներ

Մասնակցիր Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի գերմաներենի դասընթացներին

Գերմաներենի դասընթացներ ՀԱԱՀ-ումԱգրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի 2021/22 ուստարվա ընդունելության և 2022թ-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հետ համագործակցության շրջանակում Գերմանիայում 6-ամսյա ուսումնաարտադրական պրակտիկա անցկացնելու և հետագայում իրենց ուսումը վերոնշյալ ծրագրի 2021/22 ուստարում շարունակելու համար սույն թվականի ապրիլի 15-ից կազմակերպվում են գերմաներեն լեզվի մատչելի նախապատրաստական դասընթացներ 0-ական մակարդակից սկսած:
Այն ուսանողները, ովքեր արդեն իսկ ունեն լեզվի նախնական կամ բազային գիտելիքներ, կարող են խմբին միանալ մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով մեզ մոտ դասերի ինտենսիվությունը: Դասընթացների ամսական վարձը 10000 դրամ է, շաբաթական հանդիպումների քանակը նվազագույնը 2 անգամ 1,5 ժամ տևողությամբ: Հետագայում հանդիպումների քանակի ավելացումը չի ազդելու վարձավճարի վրա: Պարապմունքները տևելու են մինչև 2022թ-ի մարտ ամիսը՝ ապահովելով գերմաներենի B1-B2 մակարդակ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագիր 055520773 համարով: