· Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի շրջանակում հայտարարվել է ԿԱՆԱՉ և ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ: · Մրցույթին դիմելու համար խնդրում ենք այցելել Էկոնոմիկայի նախարարության կայք՝ https://www.mineconomy.am/page/1613: Մանրամասները՝ կից փաստաթղթում: · Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 31-ը։ Շտապեք դիմել: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Read More
ՀԱԱՀ Ա.Ե Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը հայտարարում է 2020-2021 ուստարվա ընդունելություն Դիմորդները դիմում-հայտը կարող են լրացնել հուլիսի 20-ից սկսած առցանց dimord.emis.am համակարգի միջոցով: Հարցերի և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ Ընդունող հանձնաժողով: ☎️ 012 58 58 28 2020 թվականի ընդունելության տեղերին ըստ մասնագիտության կարող եք ծանոթանալ այստեղ: Read More
Ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18.00-ն: Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են վճարովի համակարգում թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները: [...] Read More
Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով Եվրոպական միությունից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում նախագծի շրջանակում հայտարարվել է Կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ: Նախագիծն իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը: Մանրամասները՝ այստեղ: Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2020 թ․-ի աշնանային կիսամյակում Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա) 2 ամսով փորձուսուցում անցկացնելու համար (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ և 5-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին [...] Read More
Մեկնարկում է Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Կենսատեխնոլոգիա և Առողջություն 2020» 5-րդ միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի ժամանակ ելույթ կունենան հայտնի գիտնականներ, ովքեր կներկայացնեն կենսատեխնոլոգիայի, առողջապահության, հաշվարկային կենսաբանության, կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության և հարակից այլ ոլորտների վերաբերյալ կատարված հիմնական հետազոտությունները: «Կենսատեխնոլոգիա և Առողջություն 2020» միջազգային գիտաժողովի թեմաներն են․ • Special Track: COVID-19 • Applied Biotechnology • Biochemical and Pharmaceutical Biotechnology • [...] Read More
Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2020 թ․-ի աշնանային կիսամյակում Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (2 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած ուսանողները: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [...] Read More
Ի գիտություն «Oրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի դիմորդների, փաստաթղթերի ընդունումը շարունակվելու է մինչեւ հուլիսի 5-ը ներառյալ։ Վիեննայի Բոկու համալսարանի, ՀԱԱՀ-ի, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի եւ օրգանական գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմված ծրագրի նպատակն է պատրաստել օրգանական գյուղատնտեսության ոլորտի՝ արդիական գիտական եւ գործնական գիտելիքներով զինված մասնագետների։ Մագիստրանտները գիտելիքներ կստանան հողի բերրիության, օրգանական հավաստագրման, տեղական եւ [...] Read More
Հիմնական դպրոցի սիրելի՛ շրջանավարտներ, սիրելի՛ ծնողներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը սկսում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը 10-րդ դասարանի տնտեսագիտական, ագրոնոմիական, տեխնոլոգիական եւ ճարտարագիտական հոսքերում։ Առցանց հայտագրման համար խնդրում ենք լրացնել ընդունելության հայտը: Հայտերը ստանալուց հետո մենք կկապվենք Ձեզ հետ հայտում նշված հեռախոսահամարով: Հարցերի դեպքում զանգահարել +374 12 52 43 59, +374 12 52 80 36, 095 52 80 36, 091 95 [...] Read More
Erasmus+ ՀԳ 1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վիսեուի պոլիտեխնիկական համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (3 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է նաև [...] Read More