Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելություն: Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը՝ 1․ Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին), 2․ Ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի), [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմնադրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, հետևյալ մեկնարկային գներով՝ կենդանի քաշի մեկ կիլոգրամի հաշվարկով խոշոր եղջերավոր կենդանիներ - Էգ մատղաշներ /2018-2020թթ./ - 850 դրամ, մանր եղջերավոր կենդանիներ - մայր ոչխարներ /2016-2018թ.թ/ - 650դրամ, - էգ և արու գառներ /2020թ.-2021թ / - 900 դրամ։ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 10 ամսով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More
Հարգելի ուսանողներ. Հայաստանում ֆրանսիական համալսարանը սկսում է Աքսելերատոր 28 ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի հիմնադրմանը, խթանել ձեռնարկատիրությունը Հայաստանում, դրանով իսկ նպաստել՝ տնտեսական արժեքի ստեղծմանը, մարզերում տնտեսության զարգացմանը, ՏՏ ոլորտի զարգացմանը, Գլոբալացված աշխարհում գործունեության միջազգայնացմանը, Բիզնեսի հիմնադրման գործում կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց դերի բարձրացմանը «Ի՞նչ է ՀՖՀՀ Աքսելերատոր 28 ծրագիրը: Վայր, որը պետք է լինի Հայաստանում ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը [...] Read More
ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ, մայիսի 12-ը Հայաստանում այսուհետ կնշվի որպես Բույսերի առողջության պաշտպանության օր (Բույսերի պաշտպանների օր): Ագրարային համալսարանը եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշակել են օրվա խորհրդին առնչվող միջոցառումների շարք: Մայիսի 12-ին, ժամը 11։00-ին համալսարանում կազմակերպվելու է բույսերի պաշտպանությունում առկա խնդիրների, ձեռքբերումների եւ առաջիկա քայլերի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում։ Նույն օրը, ժամը 12.00-ին, միջոցառմանը [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար Ամբիոնի վարիչ՝ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի, Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի, Ֆիզիկական կուլտուրայի: Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։ Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչի պաշտոնի թեկնածուների [...] Read More
Մայիսի 2-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դասագործընթացն առաջին ժամից սկսած իրականացվել է բնականոն հունով։ Կան բացակայություններ, հատկապես առաջին-երկրորդ ժամերին, որը գերազանցապես բացատրվում է քաղաքում առկա իրավիճակով պայմանավորված՝ տրանսպորտի ոչ բավարար աշխատանքով։ Համալսարանն առհասարակ գործում է բնորոշ ռիթմով ու ստեղծագործական մթնոլորտում։ Մասնավորապես մայիսի 6-ին կատարվելու է հերթական նորարարական ենթակառույցի՝ Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի Անօդաչու թռչող սարքերի լաբորատորիայի [...] Read More
2022 թ․ հունիսից կատարվում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում կազմակերպվող «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2022/23 ուստարվա ընդունելություն։ Ի՞նչ ենք առաջարկում՝ Գործնական կողմնորոշվածություն ունեցող միջազգային ուսանողակենտրոն ուսուցում գերմաներեն լեզվով Հավատարմագրված ծրագիր (ԳԴՀ կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) կողմից) միջազգային պահանջներին համապատասխանող գերմանական ուսումնական պլանով (ՎԿԳ համալսարանի) և գերմանական մոդուլներով Գերմանացի [...] Read More
Եվրոպական Միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի շրջանակում իրականացվող «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մշակում եւ իրականացում» նախագիծը կազմակերպում է պտղահատապտղային մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման քառամսյա դասընթացը։ Դիմելու վերջնաժամնկետը 2022 թ․ մայիսի 2-ն է։ Մանրամասն՝ այստեղ: Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում է մասնակցելու Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող ուսանողական գիտական շաբաթին, որը կկայանա մայիսի 23-ից 28-ը: Ուսանողական գիտական շաբաթը ներառում է նաեւ Միջբուհական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները: Միջբուհական գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2022 թ. մայիսի 15-ը հոդվածները ուղարկել ՈՒԳԸ էլհասցեով՝ [email protected]: Գիտաժողովին ներկայացվող [...] Read More