Category: Բոլոր նորությունները

Մեր ուսանողը՝ սահմանին

Ծանոթացեք՝ շարքային Նարինե Ուռուսյան, 2019-ից ՊՆ համակազմում է: Ծնունդով Բաղանիսից է, ապրում է Կոթիում: Որդին՝ Տիգրանը սովորում է 6-րդ դասարանում: 44-օրյա պատերազմի ժամանակ Նարինեն եղել է իրենց վստահված մարտական դիրքում: Դժվար է, իհարկե դժվար է երիտասարդ կնոջ համար ռազմական գործը: Բայց արդեն սովորել է: Տիգրանն է մի քիչ դժվար հաշտվում. -Հատկապես առաջին անգամ դիրքեր բարձրանալս [...] Read More

Հողի անալիզի լաբորատորիա եւ քիմիայի լսարան՝ նաեւ Վանաձորի մասնաճյուղում

Ապրիլի 21-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում պաշտոնապես բացվեցին Հողի անալիզի լաբորատորիա եւ քիմիայի լսարան։ Արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատուներ, ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում նախագծի (EU-GAIA) ղեկավար Պասկալ Բոկերսը, Ավստրիայի Հանրապետության դեսպանության Տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, ֆերմերներ, ուսանողներ, ոլորտի այլ շահակիցներ։ Նրանք բոլորը ջերմորեն ողջունեցին նոր լաբորատորիայի «մուտքը» [...] Read More

Ավարտաճառերի պաշտպանություն. Ով որ խմի՝ անուշ լինի

Անուշ լինեն մեր շրջնավարտների նոր հերթափոխի ստեղծելիք գինիները: Ներկայացվող մասնագիտության ուսանողները միշտ աչքի են ընկել գիտելիքների լայն ընդգրկմամբ-մտահորիզոնով եւ իրենց ընտրած ոլորտի հանդեպ անհուն սիրով: Անմնացորդ սիրով: Այս կուրսը բացառություն չէր: Ավելին, այստեղ շատ են ընդունակ, խելացի, նպատակասլաց երիտասարդները, որոնք հենց առաջին կուրսից ջատագովը դարձան իրենց ապագա մասնագիտության՝ փորձուսուցում, գինեձոներ, փառատոներ: Ամենուր նրանք կային՝ ուշիմ, [...] Read More

Էրասմուսյան հյուրն Իսպանիայի Ալմերիայի համալսարանից

Այս շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց Ալմերիայի համալսարանի (Իսպանիա) պրոֆեսոր Սիրինե Դաուսիին, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Պրոֆեսորը մասնագիտացված է լեզվաբանության, կիրառական լեզվաբանության, տեխնիկական թարգմանության, զբոսաշրջության եւ հնչյունաբանության ոլորտներում։ Ինչպես հաղորդում են Միջազգային կապերի դեպարտամենտից, տիկին Դաուսին այցի առաջին օրը ծանոթացավ համալսարանի՝ վերջին տարիներին շարք մտած նորարարական ենթակառույցներին՝ Աագրոտեխնոլոգիական ինկուբատորին, Հացի, հորշակեղենի [...] Read More

Դեպի ԱԿԲԱ եւ հաջողություն տանող ճանապարհները

Ապրիլի 21-ին, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հիշարժան հանդիպումը ԱԿԲԱ բանկի վաճառքների եւ ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանի, ԱԿԲԱ ֆեդերացիայի նախագահ Հարություն Պողոսյանի, ֆեդերացիայի՝ գյուղական համայնքների հետ աշխատանքների պատասխանատու Գեղամ Ռոստոմյանի, տաղանդների ներգրավման թիմի առաջնորդ Անի Պողոսյանի եւ թիմի մասնագետ Մարինա Սուքիասյանի [...] Read More

Չարենցը պաշտոնյա․ ներկայացնում է Համո Սուքիասյանը

Այսօր՝ ապրիլի 20-ին, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը գործընկերների եւ ուսանողների համար բացահայտեց անծանոթ Չարենցին։ «Անծանոթ էջեր Եղիշե Չարենցի հասարակական գործունեությունից» թեման իսկապես անծանոթ էր լսարանին։ Բանախոսն, ըստ էության, շրջանառության մեջ դրեց Ազգային արխիվում եւ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում պահպանվող ձեռագիր պաշտոնական հրամանագրեր, դիմումներ, որոնք Չարենցը մակագրել կամ [...] Read More

Էրազմուս+-ի հին-նոր գործընկերը ՀԱԱՀ-ում

Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց Ավստրիայի Բնական ռեսուրսների եւ կենսաբանական գիտությունների համալսարանի (BOKU) Ագրոնոմիական ֆակուլտետի պրոֆեսոր Ռեյնհարդ Նոյգշվանդտներին, որը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մեր համալսարան էր ժամանել դասավանդման եւ փորձի փոխանակման նպատակով։ ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը հագեցած ծրագիր էր մշակել պրոֆեսոր Նոյգշվանդտների համար, որը մասնագիտացած է ագրոնոմիայի եւ օրգանական գյուղատնտեսության ոլորտներում։ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում նրա դասախոսությունների [...] Read More

Միջբուհական գիտաժողով Ագրարայինում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում է մասնակցելու Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող  ուսանողական գիտական շաբաթին, որը կկայանա մայիսի 23-ից 28-ը: Ուսանողական գիտական շաբաթը ներառում է նաեւ Միջբուհական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները: Միջբուհական գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2022 թ. մայիսի 15-ը  հոդվածները ուղարկել ՈՒԳԸ էլհաս­ցեով՝ [email protected]: Գիտաժողովին ներկայացվող [...] Read More

Ավարտաճառերի պաշտպանություն. «Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա» մասնագիտացումներ

Այսօր՝ ապրիլի 19-ին, վերտառության մեջ հիշատակված մասնագիտությունների բակալավրիատի ուսանողները պաշտպանում էին ավարտաճառերը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը «Վենլո» Հ/Ձ ՍՊԸ-ի արտադրության գծով մենեջեր, գ.գ.թ. Արամ Ասատրյանն էր: Թեմաները բազմազան էին, միշտ արդիական, քանզի բնությունը ագրոնոմների առջեւ նոր-բարդ խնդիրներ է դնում եւ ասում. «Դե, լուծեք, ձեզ տեսնեմ»: Մեր երկրի համար բնորոշ ու սպառողի սիրելի մթերքներ են դիտարկվել՝ [...] Read More

Հայաստանի գյուղատնտեսական հանրությունն ունի երկու նոր մասնագիտական տոն

Կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ, Հայաստանում այսուհետ կնշվի երկու նոր մասնագիտական օր՝ Անասնաբույժի օրը (նշվելու է ապրիլի վերջին ուրբաթ օրը) եւ Բույսերի առողջության պաշտպանության օրը (մայիսի 12-ը)։ Անասնաբուժության եւ բույսերի առողջության պաշտպանության բնագավառների դերն ու նշանակությունը արժեւորող որոշման համար հիմք են ծառայել մեր երկրի բնակչության կյանքի եւ առողջության, բույսերի եւ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, անասնահամաճարակային եւ բուսասանիտարական [...] Read More