Category: Բոլոր նորությունները

Դեպի ԱԿԲԱ եւ հաջողություն տանող ճանապարհները

Ապրիլի 21-ին, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հիշարժան հանդիպումը ԱԿԲԱ բանկի վաճառքների եւ ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանի, ԱԿԲԱ ֆեդերացիայի նախագահ Հարություն Պողոսյանի, ֆեդերացիայի՝ գյուղական համայնքների հետ աշխատանքների պատասխանատու Գեղամ Ռոստոմյանի, տաղանդների ներգրավման թիմի առաջնորդ Անի Պողոսյանի եւ թիմի մասնագետ Մարինա Սուքիասյանի [...] Read More

Չարենցը պաշտոնյա․ ներկայացնում է Համո Սուքիասյանը

Այսօր՝ ապրիլի 20-ին, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը գործընկերների եւ ուսանողների համար բացահայտեց անծանոթ Չարենցին։ «Անծանոթ էջեր Եղիշե Չարենցի հասարակական գործունեությունից» թեման իսկապես անծանոթ էր լսարանին։ Բանախոսն, ըստ էության, շրջանառության մեջ դրեց Ազգային արխիվում եւ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում պահպանվող ձեռագիր պաշտոնական հրամանագրեր, դիմումներ, որոնք Չարենցը մակագրել կամ [...] Read More

Էրազմուս+-ի հին-նոր գործընկերը ՀԱԱՀ-ում

Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց Ավստրիայի Բնական ռեսուրսների եւ կենսաբանական գիտությունների համալսարանի (BOKU) Ագրոնոմիական ֆակուլտետի պրոֆեսոր Ռեյնհարդ Նոյգշվանդտներին, որը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մեր համալսարան էր ժամանել դասավանդման եւ փորձի փոխանակման նպատակով։ ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը հագեցած ծրագիր էր մշակել պրոֆեսոր Նոյգշվանդտների համար, որը մասնագիտացած է ագրոնոմիայի եւ օրգանական գյուղատնտեսության ոլորտներում։ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում նրա դասախոսությունների [...] Read More

Միջբուհական գիտաժողով Ագրարայինում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում է մասնակցելու Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող  ուսանողական գիտական շաբաթին, որը կկայանա մայիսի 23-ից 28-ը: Ուսանողական գիտական շաբաթը ներառում է նաեւ Միջբուհական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները: Միջբուհական գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2022 թ. մայիսի 15-ը  հոդվածները ուղարկել ՈՒԳԸ էլհաս­ցեով՝ [email protected]: Գիտաժողովին ներկայացվող [...] Read More

Ավարտաճառերի պաշտպանություն. «Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա» մասնագիտացումներ

Այսօր՝ ապրիլի 19-ին, վերտառության մեջ հիշատակված մասնագիտությունների բակալավրիատի ուսանողները պաշտպանում էին ավարտաճառերը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը «Վենլո» Հ/Ձ ՍՊԸ-ի արտադրության գծով մենեջեր, գ.գ.թ. Արամ Ասատրյանն էր: Թեմաները բազմազան էին, միշտ արդիական, քանզի բնությունը ագրոնոմների առջեւ նոր-բարդ խնդիրներ է դնում եւ ասում. «Դե, լուծեք, ձեզ տեսնեմ»: Մեր երկրի համար բնորոշ ու սպառողի սիրելի մթերքներ են դիտարկվել՝ [...] Read More

Հայաստանի գյուղատնտեսական հանրությունն ունի երկու նոր մասնագիտական տոն

Կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ, Հայաստանում այսուհետ կնշվի երկու նոր մասնագիտական օր՝ Անասնաբույժի օրը (նշվելու է ապրիլի վերջին ուրբաթ օրը) եւ Բույսերի առողջության պաշտպանության օրը (մայիսի 12-ը)։ Անասնաբուժության եւ բույսերի առողջության պաշտպանության բնագավառների դերն ու նշանակությունը արժեւորող որոշման համար հիմք են ծառայել մեր երկրի բնակչության կյանքի եւ առողջության, բույսերի եւ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, անասնահամաճարակային եւ բուսասանիտարական [...] Read More

Դպրոցների տնօրենները ՀԱԱՀ-ում էին․ այժմ շտապում են տեղեկացնել իրենց աշակերտներին․․․

Ապրիլի 15-ին Ագրարային համալսարանը հատուկ հյուրերի էր ընդունել․ վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի նախաձեռնությամբ համալսարանում էին Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի եւ Երեւանի 23 դպրոցների տնօրեններ եւ ծնողական հանրության մի քանի ներկայացուցիչներ։ Ճանաչողական, դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշման եւ հետագա համագործակցության նպատակներ հետապնդող այցով Ագրարային համալսարանում գտնվող մանկավարժներին Ագրոթեք ինկուբատորի լսարանում նախ ընդունեց Կարիերայի զարգացման եւ շարունակական [...] Read More

Պտղահատապտղային մշակաբույսերի հավաստագրողների եւ փորձորոշողների դասընթաց

Եվրոպական Միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի շրջանակում իրականացվող «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մշակում եւ իրականացում» նախագիծը կազմակերպում է պտղահատապտղային մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման քառամսյա դասընթացը։ Դիմելու վերջնաժամկետը 2022 թ․ ապրիլի 25-ն է: Մանրամասն՝ այստեղ: Read More

Առաջինները երկրում․ ագրոնոմները գնում են աշխատանքային կիսամյակի

Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի եւ ամբիոնների վարիչների ապրիլի 14-ի «օրհնությամբ», ֆակուլտետի 3-րդ կուրսի 26 ուսանողներ ապրիլի 25-ին կսկսեն իրենց վճարովի փորձուսուցումները, այլ խոսքով՝ աշխատանքային կիսամյակը Հայաստանի առաջատար գյուղատնտեսական ձեռնարկություններում ու տնտեսություններում։ Ապագա ագրոնոմները, սելեկցիոներները, բույսերի պաշտպաններն ու անտառագետները դեկան Տեր-Գրիգորյանից ստացան 6-ամսյա (երկու ամիս ընդմիջմամբ) փորձուսուցման վերաբերյալ կազմակերպչական հրահանգներ եւ, անշուշտ, հաստատակամ հորդոր՝ լրջությամբ [...] Read More

Հինգ դուալ կրթական ծրագրերը կմեկնարկեն հաջորդ ուստարում․ քննարկում AWDA ծրագրի շրջանակում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» (AWDA) շրջանակում ՀԱԱՀ-ում կայացած հերթական հանդիպումը նվիրված էր «Դուալ ՄԿՈՒ ծրագրերի մշակումը ընտրված ոլորտներում» վերտառությամբ մեկնարկային քննարկմանը։ Ծրագրի եւ համալսարանի պատասխանատուներից բացի, մասնակցում էին նաեւ մի քանի գործատուներ։ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի ներածական խոսքից հետո ծավալված շահագրգիռ քննարկումն ի [...] Read More