Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղն օրերս հյուրընկալել էր Լոռու մարզի Ստեփանավան եւ Գյուլագարակ խոշորացված համայնքների գրեթե բոլոր դպրոցներից ընտրված, բնպահպանությամբ ու ագրարային ոլորտով հետաքրքված 14-18 տարեկան 60 աշակերտի: Նրանք ծանոթացան մասնաճյուղի հնարավորություններին, առաջարկվող մասնագիտություններին, եղան տարբեր լաբորատորիաներում: Հողերի եւ ջրերի հետազոտությունների լաբորատորիայի լաբորանտ Սուսաննա Շահբազյանի օգնությամբ իրականացրեցրին հողի անալիզ եւ այլ քիմիական հետազոտություններ, իսկ պահածոների վերամշակման [...] Read More
Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ՝ 2023--24 ուստարվա երկրորդ կիսամյակում (փետրվար-հուլիս) ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժության, անտառագիտության բակալավրիատի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները, ինչպես նաև մագիստրատուրայի այն ուսանողները, որոնք չեն ավարտում 2023 թ․ գարնանը։ Մրցույթին մասնակցելու [...] Read More
Հորիզոններ կրթական ծրագրի շրջանակում Գորիսի եւ Սիսանի ինը դպրոցում իրականացվող «Ագրոտեխնոլոգիա» դասընթացին աշակերտները օր-օրի ավելի մեծ հետաքրքրությամբ են մասնակցում: Աշակերտների համար տարբերվող են հատկապես գործնական պարապմունքները, որոնք անցկացվում են Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանի ագրոբիզնեսի տարբեր ձեռնարկություններում, ֆերմերային տնտեսություններում։ Գորիսի թիվ 1 եւ 4 ավագ դպրոցների՝ «Ագրոտեխնոլոգիա» խմբակի մասնակից աշակերտների համար օրերս հիշարժան շրջայց կազմակերպվեց Սիսիանի [...] Read More
ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1806-Ն որոշմամբ հաստատվել է բուհերի 2024-2025 ուստարվա ընդունելության քննությունների ցանկը, որտեղ տեղ են գտել ՀԱԱՀ 11 կրթական ծրագրերի ընդունելության քննությունների վերաբերյալ ՀԱԱՀ-ի բոլոր առաջարկները։ Մասնավորապես, ՀԱԱՀ Ագրոնոմիական եւ Անասնաբուժական ֆակուլտետներ ընդունվելու համար մաթեմատիկա պարտադիր առարկան փոխարինվել է կենսաբանությունով, իսկ «Սննդամթերքի անվտանգություն» կրթական ծրագրի դեպքում՝ քիմիայով, ինչպես նաեւ Ագրարային [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՀԱԱՀ ռեկտորի (տնօրենի) թափուր պաշտոնի համալրման համար։ Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան, բուհում գիտամանկավարժական գործունեության և առնվազն 10 տարվա հանրային ծառայության կամ բարձրագույն կրթության համակարգում 5 տարվա վարչական աշխատանքի փորձ ունեցող անձինք: ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման [...] Read More
Հոկտեմբերի 19-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Հագեցած օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ռեկտորատի 2022-2023 ուստարվա որոշումների կատարողականին։ Գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցումից պարզվեց, որ բոլոր որոշումները կամ կատարված են կամ կատարման ընթացքի մեջ են՝ առանց ժամկետային մտահոգությունների։ Դեկանները, ուսումնական մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենները զեկուցեցին ակադեմիական պարտքերի հանձնման գործընթացի մասին։ Ռեկտոր Վարդան [...] Read More
Տավուշի մարզի Դիլիջանի եւ Իջեւանի ավագ դպրոցները «Ագրոտեխնոլոգիաներ» դասընթացը, առայժմ խմբակների տեսքով, ներդրած 11 դպրոցների թվում են (մնացած 9-ը Սյունիքում են)։ Երկու դպրոցների 10-11-րդ դասարանների 45 աշակերտներ, տնօրենների եւ ուսուցիչների ուղեկցությամբ երեկ՝ հոկտեմբերի 18-ին առաջին անգամ այցելել էին Ագրարային համալսարան։ Գյուղատնտեսության եւ ագրոտեխնոլոգիաների այբուբենի յուրացումը սկսած տավուշցի դպրոցականների համար սպասվում էր հագեցած, հետաքրքիր ու օգտակար [...] Read More
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի մի խումբ ուսանողներ, դեկան Արման Սիմոնյանի, դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանի եւ Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման եւ տեխնիկայի շահագործման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարինա Բարսեղյանի ուղեկցությամբ դաշտային այցելություն կատարեցին Տիերաս դե Արենիա ՓԲԸ-ի խաղողի այգիներ։ Այցելության հիմնական նպատակը խաղողի ավտոմատ հավաքման մեքենաների աշխատանքը տեսնելն էր։ Խաղողագործության եւ գինեգործության ոլորտի հայրենական առաջատար ընկերություններից [...] Read More
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի ղեկավար Պասկալ Բոկերսը ավարտական հավաստագրեր հանձնեցին «ԵՏՀ եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» թեմայով վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին։ Վերջինների համար անվճար դասընթացն իրականություն դարձավ ՀԱԱՀ-ի եւ Գեովայբ ՓԲԸ-ի համատեղ ջանքերով, ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի աջակցությամբ։ Շահառուների խումբը կազմված [...] Read More
Հոկտեմբերի 16-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Ջուդիթ Սարյանին եւ Վիկտոր Զառուգյանին։ Բոստոնցի ամուսինները հայտնի են Հայաստանում եւ մասնավորապես Ագրարային համալսարանում իրականացրած բարեգործական եւ կրթության զարգացման բազմաթիվ ծրագրերին իրենց առատաձեռն մասնակցությամբ։ Ագրարային համալսարանի հետ բարեկամության սկիզբը դրվել է տասներկու տարի առաջ, երբ տիկին Սարյանի եւ պարոն Զառուկյանի հովանավորությամբ Ագրոբիզնեսի դեպարտամենտի տանիքում տեղադրվեց արեւային [...] Read More



