«Ակադեմիական հաղորդակցության էթիկա» թեմայով դասընթացի հրավեր

ՀԱԱՀ Հասարակական գիտությունների ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին` ժամը 13։30-ին, տեղի կունենա հանդիպում-քննարկում «Ակադեմիական հաղորդակցության էթիկա» թեմայով։ Բանախոսը փ.գ.թ., դոցենտ, հաղորդակցման դասընթացավար Արուսյակ Ղարիբյանն է: Բանախոսության ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը՝

  • հաղորդակցման էությունը, կառուցվածքը,
  • հաղորդակցման խոչընդոտները,
  • ակադեմիական հաղորդակցման բնույթը, գործառույթները,
  • ակադեմիական հաղորդակցման էթիկական տեսանկյունները,
  • արդյունավետ ակադեմիական հաղորդակցման սկզբունքները :

Թիրախային լսարան՝ դասավանդողներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, թեմայով հետաքրքրված անձինք։