Ուսման կամ փորձուսուցման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ՝ պարենամթերքի տեխնոլոգիա եւ ագրոնոմիական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2023-24 ուստարվա գարնանը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը (4 ամիս) շարունակելու կամ փորձուսուցում (մինչև 3 ամիս) անցնելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող այն ուսանողները, որոնք չեն սովորում առաջին կամ ավարատական կուրսերում: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. տեղեկանք դեկանատից՝ ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ,
  2. անձնագրի պատճե,
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  4. ինքնակենսագրություն (Europass ձևաչափով, անգլերեն),
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերեն),
  6. լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  7. առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև արտացոլի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 14-ը։

Օգտակար հղումներ․

Ծրագիրը հոգում է ճանապարհի, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected]  էլ․ հասցեի միջոցով  կամ այցելել ՄԿԴ:

Ուսման նպատակով դիմող ուսանողները վիզա ստանալու համար հնարավոր է մեկնեն Մոսկվա՝ Պորտուգալիայի դեսպանատուն։ Փորձուսուցման համար դիմողները վիզան կարող են ստանալ Հայաստանում։