Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում Տերամոյի համալսարանում (Իտալիա) ուսումը եւ/կամ հետազոտությունները 4 ամսով շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Պարենամթերքի տեխնոլոգիաների, ինչպես նաեւ անասնաբուժության, անասնաբուժական սանիտարական փորձաքննության, անտառագիտության, ագրոէկոլոգիայի ոլորտների մագիստրանտներն ու ասպիրատները/հետազոտողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2), բացառությամբ՝ ավարտական կիսամյակում սովորողների։ Խրախուսվում [...] Read More
Լիանա Մկրտչյանը միանգամայն նպատակային եւ գիտակցաբար է ընտրել Ագրարային համալսարանը. - Խմորեղեն սարքել շատ էի սիրում ու մտածում էի հաց-հրուշակեղեն բաժանմունքի ուղղությամբ, բայց մեր բուհի վարժարանում սովորելու ժամանակ տեղեկացա պարենամթերքի փորձաքննություն մասնագիտության մասին: Սննդամթերքի որակի վերահսկողությունը հանրային առողջության հենասյուներից է, եւ հաստատապես որոշեցի ընտրել այդ մասնագիտացումը: Աշխատանքային փորձուսուցման կիսամյակը Լիանան անցկացրել է «Գրանդ Քենդի» ընկերությունում. [...] Read More
Սիրելի բարեկամներ։ Աշխարհը եւ Հայաստանը հրաժեշտ են տալիս ծանր մարտահրավերներով, սպառնալիքներով եւ այդուհանդերձ նաեւ հետաքրքիր ու հուսաբեր զարգացումներով հարուստ եւս մեկ տարի՝ 2022 թվականը։ Անցնող տարում մեր ժողովուրդը տեսավ, զգաց ու իմաստավորեց ամեն ինչ՝ գոյութենական սպառնալիքներից եւ քաղաքական ցնցումներից ու հիասթափություններից մինչեւ տնտեսական առաջընթաց, նորագույն տեխնոլոգիաների շարունակական հաղթարշավ եւ ապրելու, արարելու կամքի ու կարողության ամրապնդում։ [...] Read More
ERASMUS+ ծրագրի շրջանակում «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում (GeoTAK)» 2022 թ․ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 12-ը Վալենսիայի պոլիտեխնիկական (UPV) եւ Բրյուսելի Վռիջի (VUB) համալսարաններում վերապատրաստման դասընթացներին մասնակցել են ՀԱԱՀ-ից Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, դոցենտ Նաիրա Ալոյանը, ասպիրանտ Արմինե Համբարձումյանը եւ Ճշգրիտ գյուղատնտեսության [...] Read More
Աշխատանքային փորձուսուցումը համակուրսեցիներիս հետ անցկացրել եմ Կադաստրի կոմիտեում, որի ընթացքում ստացել եմ տեսական եւ գործնական մեծ գիտելիքներ, մասնավորապես մասնակցել եմ գեոդեզիայի եւ հողաշինարարության վարչությունում իրականացվող աշխատանքներին: Գեոդեզիայի եւ քարտեզագրության ու երկրատարածական տվյալների բաժիններում մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել եմ նամակներին ու գրություններին պատասխանելու ընթացակարգը՝ որոշակի սահմանված նորմերով։ Ծանոթացել եմ հաշվառման իրականացման սկզբունքներին եւ ուսումնասիրել եմ այլ բովանդակության [...] Read More
Ռեկտորատի հերթական՝ այս տարվա վերջին նիստը կայացավ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Օրակարգային հարցերից առաջինը վերաբերում էր 2021-2022 ուստարում ամբիոններում ուսումնական ծանրաբեռնվածության կատարման ամփոփ արդյունքներին եւ ի հայտ եկած խնդիրներին․ զեկուցողը Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանն էր։ Քննարկման առարկա դարձավ, մասնավորապես, հրավիրյալ դասախոսների վարձատրման խնդիրը, եւ արձանագրվեց, որ նոր տարվանից, ելնելով [...] Read More
Միջազգային կապերի դեպարտամենն այս տարի եւս փորձել է անել առավերագույնը՝ միջազգային հարթակներում ՀԱԱՀ-ն ներկայացնելու եւ մասնակցելու տեսանկյունից։ Միայն Էրազմուս+ ՀԳ1-ի շրջանակում 2022-ին ՄԿԴ-ն համագործակցել է եվրոպական 10-ից ավելի երկրի եւ 37 համալսարանի հետ։ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով 79 աշխատակից վերապատրաստվել կամ դասավանդել է ԵՄ տարբեր համալսարաններում։ Միայն այս տարի 13 աշխատակից հաճախել է Ռադբաուդի համալսարանի [...] Read More
Վերջերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած երկշաբաթյա այցը արտակարգ արդյունավետ է եղել ՀԱԱՀ Ոսկեհատի խաղողագործության գիտական կենտրոնի գիտաշխատող, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ, գ․գ․թ․, դոցենտ Բելլա Գրիգորյանի համար։ GIZ-ի, Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության եւ ՀԱԱՀ-ի կազմակերպած ճանաչողական այց-վերապատրաստումը հիմնականում եղել է Անտես խաղողագործական ընկերության տնկարանում։ Հայկական պատվիրակությունը, որի կազմում տիկին Գրիգորյանից բացի [...] Read More
Գինու տեխնոլոգիա մասնագիտության ուսանողները մեկ այլ՝ ընդգծված սեր ունեն իրենց ընտրած ոլորտի նկատմամբ: Ու այդ սերն էլ պատճառ է դառնում, որ դասախոսները միշտ նոր, հետաքրքիր մեթոդներ գտնեն նրանց հետ աշխատելիս: Անցյալ շաբաթ գինու մարկետինգ առարկայի ինքնուրույն աշխատանքների պաշտպանությունը դասախոսի հետ միասին վերածել էին մի ամբողջ, հետաքրքիր-հիշվող ներկայացման: Այսօր էլ «գաստրոբակ» էին կազմակերպել գինու զբոսաշրջություն կամընտրային [...] Read More
Շոտլանդիայի Արեւմտյան եւ Սիլեսիայի համալսարաններից հետո Աթենքի գյուղատնտեսական համալսարանը միջազգային հարթակում դասավանդման երրորդ փորձառությունս էր, որն իրականացվեց դեկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում։ Այս հնարավորությունը նույնպես ընձեռվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում։ Այս հաստատության պատմությունը սկիզբ է առնում 1920-ին։ ԱյնՀունաստանի երրորդ հնագույն համալսարանն է, որի վեց դեպարտամենտում ուսամնառում են շուրջ 14.700 ուսանող: [...] Read More