Category: Բոլոր նորությունները

Ցկյանս կրթություն. Պիթոնը վիշապ չէ, այլ ՏՏ զորեղ ծրագրակազմ

Դեռ վաղնջական ժամանակներից, այդ թվում մեզ՝ հայերիս համար, օձը եղել է իմաստության եւ ուժի խորհրդանիշ: Ու երեւի պատահական չէ, որ ՏՏ զորեղ ծրագրակազմերից մեկն անվանել են հենց PYTHON: Տվյալագիտություն-PYTHON-արհեստական բանականություն. այս երեք փուլի մասին հիմնարար գիտելիքները շահառուներին հասանելի դարձնելու համար ԲՏ նախարարությունը ծրագիր է իրականացնում, որին մեր բուհից մասնակցում է տվյալագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մանուշակ [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդիպել է Այբ դպրոցի աշակերտների հետ

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն օրերս հյուրընկալվել էր «Այբ» ավագ դպրոցում։ Դպրոցի աշակերտների հետ հանդիպումից առաջ նա շրջայց կատարեց Այբ հիմնադրամի նախագահ Արամ Փախչանյանի ուղեկցությամբ։ Պարոն Ուռուտյանը տպավորված էր դպրոցի լաբորատորիաներով, ներառյալ ֆաբլաբով, նոր մասնաշենքերով, մարզադաշտերով ու մարզադահլիճներով, ստեղծագործական առինքնող միջավայրով։ Աշակերտները հիշարժան հանդիպում ունեցան ռեկտոր Ուռուտյանի հետ, որը խոսեց մասնագիտական կողմնորոշման եւ Հայաստանում գյուղատնտեսություն 4․0-ի (ճշգրիտ [...] Read More

Այլ կարծիքներ ու այլ զգացումներ Ագրարային համալսարան այցելելուց հետո․ կողմնորոշում

Մասնագիտական կողմնորոշման նպատակով դպրոցականների ինտենսիվ այցելությունները Ագրարային համալսարան շարունակվում են։ Անցյալ շաբաթվա վերջին եւ այս շաբաթվա առաջին այցելությունները եղել են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 1 ավագ եւ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցներից։ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինն, ինչպես միշտ, հետաքրքիր տեղեկություններ եւ շրջայց էր կազմակերպել կոտայքցի եւ արարատցի դպրոցականների համար, որոնցից շատերի, [...] Read More

«Արեւորդի» փառատոնի գլխավոր մրցանակակիր ֆիլմը դիտեցին ռեկտորի հետ

Վերջերս տեղի ունեցած «Արեւորդի» 11-րդ միջազգային փառատոնի «Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում գլխավոր մրցանակը շահած՝ գերմանա-դանիական «Սառույցների միջով» (Into the Ice) ֆիլմը ուսանողները դիտեցին Ագրիթեքի սրահում՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Սմբատ Դավեյանի եւ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանի հետ։ Ֆիլմի ռեժիսորը դանիացի Լարս Հենրիկ Օսթենֆելդն է։ Փառատոնի միջազգային [...] Read More

Պարգեւատրումներ Ագրոնոմիական ֆակուլտետում

Ագրոնոմիական ֆակուլտետի գիտխորհրդի նոյեմբերի 16-ի հերթական նիստը մեկնարկեց ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամներին պարգեւատրելով, մասնավորապես՝ Ուսանողական 22-րդ գիտաժողովին ակտիվ մասնակցության եւ իրենց գիտական զեկուցումներով աչքի ընկնելու համար։ Մրցանակները եւ հուշանվերները հանձնեց ֆակուլտետի դեկան, գ․գ․թ․ թեկնածու, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը, որը վարում էր նիստը։ Պարոն Տեր-Գրիգորյանն ըստ արժանվույն գնահատեց հետազոտող ուսանողների կատարած աշխատանքը, իրեն բնորոշ ոճով՝ [...] Read More

Լապարասկոպիկ մեթոդով արհեստական սերմնավորման դասընթաց

Նախորդ շաբաթ Շիրակի մարզի Ազատան գյուղում հիմնված «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոնում տեղի ունեցավ ոչխարների լապարասկոպիկ մեթոդով արհեստական սերմնավորման  ուսումնացուցադրական դասընթացը։ Կենտրոնը բացվել է այս տարվա մարտին՝ «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի (EU GAIA) շրջանակում։ Նույն ծրագրի շրջանակում էլ կազմակերպվել էր դասընթացը՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները․ Հայաստանում ոչխարների բեղմնավորումը տարիներ շարունակ իրականացվում է [...] Read More

Ռեկտորատի նոյեմբերյան նիստը

Ռեկտորատի նոյեմբերի 17-ի հերթական նիստը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, նախ քննարկեց հեռակա ուսուցման համակարգի 2022-2023 թթ․ ուստարվա ընդունելության արդյունքների եւ առաջին կուրսերի պարապմունքները կազմակերպելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների մասին հարցը։ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը բավականին գոհացուցիչ պատկեր ներկայացրեց։ Այս տարի հեռակա համակարգի 339 դիմորդներից ընդունվել է 207-ը, որ 5-րդ լավագույն ցուցանիշն է հայաստանյան [...] Read More

Մրցույթ ապագա գինեգործների համար

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Միջազգային կապերի դեպարտամենտը հայտարարում է 4 տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 2023 թ․ գարնանային կիսամյակում (ապրիլ-հուլիս) Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ եւ երրորդ կուրսի բակալավրիատի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ, քոլեջի ու վարժարանի սաներ, շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ եւ հղում ամենաջերմ մաղթանքներս այս գեղեցիկ, իմաստալից տոնի առթիվ։ Տոնը լայնորեն նշվում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում։ Այն ուսանող երիտասարդության համար սերնդակիցների ու հավասարակիցների, նաեւ ավագ սերնդի հետ համերաշխության, կրթության իրավունքի, անձի ազատ կամարտահայտության [...] Read More

Քեն Կակոսյան ընտանիք կրթաթոշակային հիմնադրամի մեկնարկը տրված է

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Քեն Կակոսյան ընտանիք կրթաթոշակային հիմնադրամի շնորհանդեսը։ Քեն եւ Իրինա Կակոսյանները Սփյուռքում (Նյու Յորքում) գործող հայտնի բժիշկներ են։ Հիմնադրամը տարեկան 100․000 ԱՄՆ դոլար կտրամադրի Հայաստանի մարզերից եւ Արցախից եկած առաջադեմ եւ պատվախնդիր այն ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով, որոնք սովորում են երեք բուհերում՝ Հայաստանի ամերիկյան, Երեւանի պետական եւ Հայաստանի [...] Read More