Category: Բոլոր նորությունները

Հարթագյուղը՝ Աստղիկ հիմնադրամի միջամտությունից առաջ եւ հետո. փորձուսուցման գերազանց հնարավորություն

ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի փորձուսուցումների համակարգող Նաիրա Ավետյանի հրավերով Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողների հետ հիշարժան հանդիպում ունեցավ Աստղիկ բարեգործական հիմնադրամի համամիմնադիր Մարիամ Անտոնյանը: Հիմնադրամը հայտնի է, մասնավորապես, Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում իր իրականացրած գյուղատնտեսական նախագծերով, որոնք, ըստ էության, գլխիվայր շրջել են այդ համայնքում մարդկանց պատկերացումները գյուղատնտեսության մասին, մեծապես նպաստել գյուղում մնալու եւ գործելու՝ [...] Read More

Ապագա դիմորդները ծանոթանում են համալսարանի առօրյային

Մարտի 5-ին Ագրարային համալսարանը հյուրընկալել էր ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի սովորողներին: Այս անգամ քոլեջի կարիերայի պատասխանատու Կարինե Զաքարյանի ուղեկցությամբ համալսարան էին այցելել տրանսպորտի (4-րդ կուրս), ՍԱՈՓ (4-րդ կուրս), ԳՏ (4-րդ կուրս), ՊԳ (3-րդ կուրս), ՀՌԿ (3-րդ կուրս), ֆինանսների (2-րդ կուրս), ԱԳ (2-րդ կուրս) մասնագիտությունների ուսանողները: Նրանց դիմավորեց եւ համալսարանին ծանոթացրեց ՀԱԱՀ Կարիերայի զարգացման [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը ներկայացրել է համալսարան-արտադրություն գործակցության մեր փորձը

2021թ. մարտի 6-ին «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին եւ ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում եռօրյա աշխատաժողովի երրորդ օրը մասնակիցների հետ հանդիպեցին եւ ելույթ ունեցան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Աղգաշյանը, Սինոփսիս Արմենիա կրթական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը եւ ոլորտի այլ [...] Read More

Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորում է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը

Ամեն տարի մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, ինձ համար սպասված ու գեղեցիկ առիթ է շնորհավորանքի եւ, որ ավելի կարեւոր է՝ շնորհակալության խոսք ուղղելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակցուհիներին եւ ուսանողուհիներին։ Սիրելի գործընկերուհիներ, վերջին մեկ-երկու տասնամյակում աշխարհով մեկ ակնհայտորեն ընդլայնվել է Մարտի 8-ի նշանակությունը՝ զուտ կանանց իրավունքների ու շահերի պաշտպանության  տոնից աստիճանաբար վերածվելով նրանց դերի գնահատման, [...] Read More

Ֆրանսերենի դասընթաց ՀԱԱՀ աշխատակազմի եւ ուսանողների համար

ՀԱԱՀ Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է ֆրանսերեն լեզվի ԱՆՎՃԱՐ դասընթաց: Դասընթացն անցկացնելու է ֆրանսահայ Նոյեմի Թորիկյանը: Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են:Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 12-ը։ Կընտրվեն 15 ամենաշահադրդված թեկնածուները։ Գրանցվելու համար հարկավոր է լրացնե լստորև ներկայացված առցանց դիմումի ձևը, և մենք հնարավորինս արագ կապ կհաստատենք Ձեզ հետ՝ մանրամասները քննարկելու: Առցանց դիմումի ձև՝ https://forms.gle/s2apHvoyUJHGWnkc8 Լրացուցիչ [...] Read More

Միջազգային գիտաժողով Ղրղզստանի Սկրյաբինի անվան ազգային ագրարային համալսարանում

Ղրղզստանի Կ.Ի. Սկրյաբինի անվան ազգային ագրարային համալսարանը հրավիրում է մասնակցելու միջազգային գիտական-գործնական գիտաժողովի, որը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 14-ին: Գիտաժողովի և հրատարակությունների լեզուն ռուսերենն է։ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ․ Բաժին 1. Կադրերի վերապատրաստման կատարելագործում՝ հաշվի առնելով տնտեսության նորարարական զարգացման և թվայնացման պահանջները Բաժին 2. Բնության ռացիոնալ կառավարման, էկոլոգիայի, հողի կադաստրային գնահատման և մոնիտորինգի [...] Read More

Նոր մշակույթ անասնաբուծության ոլորտում․ գործակցային հուշագիր «Մաունթեն Բիֆ Քոմփանի» ընկերության հետ

Տավուշի մարզի Գոշ համայնքում գործում է Աբերդին-Անգուս ցեղատեսակի մսատու տավարի եզակի տնտեսություն: Եզակի ոչ միայն այն բանի համար, որ գործ ունենք մսատու տավարաբուծության զարգացման լուրջ եւ հաջողված ագրոբիզնեսի օրինակի հետ, այլեւ՝ որ այս գործի գլխին կանգնած են մարդիկ, որոնք, ըստ էության, ստանձնել են երկրի գյուղատնտեսության մի ամբողջ հեռանկարային ճյուղի զարգացման զգալի բեռ ու պատասխանատվություն: «Մաունթեն [...] Read More

Ի պատասխան մի խումբ աշխատակիցների` ՀԱԱՀ ռեկտորին ուղղված հարցերի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մի խումբ աշխատակիցներ ՀԱԱՀ ռեկտորին ուղղված հարցադրումներ են արել, որոնք վերաբերում են հիմնականում հարկային «խախտումներին», աշխատակիցների ամանորյա հավելավճարներին եւ հաշվետվողականությանը։ Հավանաբար, ոմանք տարօրինակ երեւակայություն, շատ ժամանակ եւ էներգիա ունեն, որոնց ճիշտ գործադրման տեղն ու իմաստը, ըստ ամենայնի,  դժվարանում են պատկերացնել։ Ինչպես երևում է՝ մեր նորարարական աշխատաոճը, բուռն թափով առաջ գնացող արմատական [...] Read More

Միջազգային ամառային բակալավրիատ

Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարան-Թրիսդորֆը (ՎԿԳՀ) հայտարարում է առցանց «Միջազգային ամառային բակալավր» ծրագրի ընդունելություն, 2021թ. ապրիլի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, որպես ամբողջական բակալավրական կիսամյակ՝ գյուղատնտեսության, սննդի և սննդարդյունաբերության բնագավառում կրթություն ստանալու համար (անգլերեն լեզվով): Ծրագրին կարող են դիմել ՀԱԱՀ -ի բակալավրիատի 2-րդ կամ ավելի բարձր կուրսերի ուսանողները և ստանալ 30 կրեդիտ (բակալավրիատի մեկ լրիվ կիսամյակի [...] Read More

Շարասյունով գալիս էին, հերթով խփեցի. Մարտական խաչի ասպետ Գագիկ Դավթյան

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում եւ ավտոմատացում մասնագիտության առաջին կուրսի ուսանող Գագիկ Դավթյանը այնպիսի «աշխատանքային» հանգստությամբ է պատմում իր սխրագործությունների մասին, ասես խոսքը ոչ թե տանկեր, այլ ճանճեր ճզմելու մասին է... Եվ միայն որոշ ժամանակ անց ես գիտակցում-ընկալում, որ աշխարհում չկա եւ չի կարող լինել որեւիցե ուժ, որ կոտրի-խեղի հայի ազնիվ գենը, անկոտրում ոգին ու [...] Read More