Category: Բոլոր նորությունները

SMARTI․ Էրազմուս+ ՀԳ2 նոր ծրագրի մեկնարկ և ՀԱԱՀ-ի միջազգայնացման խթանմանն ուղղված ևս մեկ քայլ

Մարտի 30-ից ապրիլի 1-ը կայացավ Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի մեկնարկային հեռահար հիբրիդային հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի գործընկեր բոլոր հաստատությունների աշխատանքային թիմերը, Հայաստանի և Ռուսաստանի Էրազմուս+ ազգային գրասենյակների, ինչպես նաև Եվրոպական միության ներկայացուցիչները։ Ծրագրի նպատակն է՝ EMI կրթական ծրագրերի [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը հուշագրեր է ստորագրել գինեգործական ընկերությունների հետ

Ապրիլի 1-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցային հուշագրեր ստորագրեց գինեգործական 7 ընկերությունների հետ, որը վերաբերում է դուալ կրթական համակարգի ներդրման գործընթացի շարունակմանը: Հուշագիրը ստորագրվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Հուշագրերով մասնավորապես նախատեսվում է, որ [...] Read More
Arkadi Ter-Tadevosyan komandos

Արկադի Տեր-Թադեւոսյան՝ ճշմարտության գեներալ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի 70-ականների ուսանող տղաները բախտ են ունեցել լինելու ինստիտուտի այն ժամանակվա ռազմական ամբիոնի դասախոս Արկադի Տեր-Թադեւոսյանի սաները: Թե ռազմարվեստի, հայրենասիրության, արիության, համեստության ինչ գեղեցիկ դասեր են եղել դրանք՝ այսօր էլ հիշում են Կոմանդոսի՝ արդեն սպիտակահեր ու երախտապարտ սաները: Լեգենդար հրամանատար, մարտական ու ազգային արժեքների գեներալ, Ճշմարտության գեներալ, ռազմական [...] Read More
slovakia

Ուսման հնարավորություն Սլովակիայի Հանրապետությում

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը Հայաստանին հատկացրել է բակալավրիատի և մագիստրատուրայի մեկ համալսարանական կրթաթոշակ՝ 2021-2022 ուսումնական տարվա համար: Կրթաթոշակը ստանալու համար հայաստանցի ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։ Թեկնածուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից, որը հասանելի է [email protected] էլփոստի [...] Read More

Հովքում բացվել է Ուսուցման կանաչ կենտրոն

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մարտի 30-ին Տավուշի մարզի Հովք համայնքում մասնակցել է Ուսուցման կանաչ կենտրոնի բացման արարողությունը։ ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) աջակցությամբ վերազինված կենտրոնը ՀԱԱՀ-ի գործընկեր Կանաչ արահետ ՀԿ-ի հերթական նորարարական կարեւոր նախաձեռնությունն է: Կանաչ արահետի առաջին համանման կենտրոնը արդեն մի քանի տարի է մեծ հաջողությամբ գործում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում: Ուսուցման նոր [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Մասնակցություն 2-րդ Նոբելյան փառատոնին

2021թ. ապրիլի 7-9-ը առցանց ձևաչափով տեղի է ունենալու Կենտրոնական Ասիայի երկրների համար ներառական զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված 2-րդ Նոբելյան փառատոնը (լրացուցիչ տեղեկատվությունը կից ներկայացվում է): Փառատոնին իրենց մասկանցությունը հաստատել են մի շարք միջազգային կազմակերպություններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ՅՈՒՆԻՍԵՖ, տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, ինչպես նաև Google, Twitter, Ford Motor, Bloom Energy և այլ խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, ականավոր [...] Read More

Պետք է առջեւում լինել` դասական մեթոդները կատարելագործելով

Այսօր, մարտի 30-ին տեղի ունեցավ առցանց սեմինար, որին մասնակցում էր ռուսաստանյան առաջատար՝ «Кравт-В» ընկերության տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Հովհաննես Պետրոսյանը: Թեման էր՝ «Կեղտաջրերի մաքրում, մաքրման կայաններ, ջրի որակական ցուցանիշներ եւ անալիզ»: Հանդիպումը համակարգում էր հիշյալ ընկերության հայաստանյան գրասենյակի առեւտրային տնօրեն Մարիամ Մուրադյանը: Ռուսաստանաբանակ մեր հայրենակիցը նախ ներկայացրեց իր ղեկավարած արտադրական ձեռնարկության ուղղվածությունն ու ծավալները: Արտադրում [...] Read More
mariam movsisyan, eduard ghazaryan, arman tonikyan

ՀԱԱՀ դասախոսները ջանում են դառնալ ավելի լավը. դա նաեւ ուսանողների ցանկությունն է

Էրազմուս + եւ TOPAS ծրագրերի շրջանակում իրականացվեց երկրորդ խումբ դասախոսների վերապատրաստումը: Մարտի 25-ին ամփոփվեցին արդյունքները: Նախօրեին, դասընթացի մասնակիցներին դասընթացավար Գագիկ Կիրակոսյանը հանձնարարել էր իրենց ուսանողների շրջանում հարցախույզ անցկացնել, պարզելու համար, թե երիտասարդները դասախոսի որ հատկություններն են առաջնահերթ համարում, կարեւորում: Ամփոփումից պարզվում է՝ երիտասարդների համար կարեւոր է, որ դասախոսը լինի խոր գիտելիքներով, խելացի, անձնական բարձր հատկանիշներով, [...] Read More
կապույտ-կանաչ տարածքներ

Դուք կարող եք օգնել ճանաչել կապույտ-կանաչ տարածքները

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցում է LINC -Եվրոպայում ակադեմիական ինտեգրմանն ուղղված անդրազգային գործընկերություն. Քաղաքային կապույտ-կանաչ ենթակառուցվածքներ Եվրոպայի Արեւելքում եւ Արեւմուտքում ծրագրին։ Բուհի կողմից աշխատանքները համաարգում են Մերուժան Գալստյանը, Հովիկ Սայադյանը, Կարինե Սարգսյանը եւ Զարուհի Հովեյանը։ Ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել եւ պարզել, թե ինչպես են մարդիկ օգտագործում այգիները, արգելոցները, անտառները, լճերը, առվակները եւ լողափերը, ինչպես նաեւ [...] Read More

ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության գործերի հավատարմատարի պաշտոնական այցը Ագրարային համալսարան

Այսօր՝ մարտի 25-ին, պաշտոնական այցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էր Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը։ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ տիկին Պանայոտովիչ Ցվետկովիչը քննարկեց գործակցության առկա հնարավորությունները։ Քննարկվող հարցերի շրջանակում էր, մասնավորապես, Ագրարային համալսարանում կոնյակի թորման միկրոարտադրության եւ գարեջրի միկրոարտադրության համատեղ լաբորատորիայի հիմնումը։ Լաբորատորիան հագեցած կլինի արդիական սարքավորումներով եւ կշահագործվի [...] Read More