Category: Բոլոր նորությունները

Հայ զինվորը չի պարտվել. վարժարանցիները Չարենցի թանգարանում

ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաների համար հայրենաճանաչության հերթական լավ հնարավորությունն էր ստեղծել  վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը: Հայկական բանակի կազմավորման մասին էր տպավորիչ ու հետաքրքիր դաս-զրույցը, որը վարժարանի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար սիրով վարեց մեր ժամանակների լավագույն մտավորականներից մեկը՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը հենց իր հյուրընկալ հարկի ներքո` [...] Read More

Անասնաբուժական կրթություն եւ կենդանաբանական այգի՝ անհնար առանց մեկմեկու

Կենդանաբանական այգու աշխատակիցների եւ անասնաբուժական ֆակուլտետի դասախոսների, ուսանողների համագործակցությունը ավելի սերտ, շարունակական ու համակարգված է դարձել վերջին տարիներին: Եւ բնական է, օրինաչափ: Այլ կերպ լինել չէր կարող: Ուսանողները նաեւ այստեղ պետք է թրծվեն-կայանան որպես մասնագետներ: Մեր գիտնականների մեծ փորձն ու գիտելիքները պետք է ծառայեցվեն այգու «անսովոր բնակիչների» առողջության պահպանման դժվարին, սակայն արժանապատիվ գործին: Հերթական առցանց [...] Read More

«Ագրարային մենեջմենթ» միջազգային կուրսի 2021/22 թ-ի ընդունելության համար կազմակերպվող գերմաներենի նախապատրաստական կուրս

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2021/22թ.-ի ընդունելության և 04/2022թ.-ին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ սկսած 0 մակարդակից: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրի 3-րդ , 4-րդ [...] Read More

Անասնաբուժական գերազանցության կենտրոնը պատրաստ կլինի ամռանը

Ագրարայինի տեղեկատվական հարթակների հետեւորդները մանրամասն իրազեկված են (տես այստեղ), որ 2019-ին մեկնարկած Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն (ԱԿԳԿ) հիմնադրելու կարեւոր նախագիծը: Այն, լավագույնս համապատասխանելով արդի պահանջներին, խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական եւ գիտական գործընթացների բարեփոխման եւ արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի [...] Read More

Ուսման վարձի զեղչի տրամադրման հայտարարություն

ՀԱԱՀ-ի վճարովի ուսուցման  համակարգում սովորող ուսանողներին տեղեկացնում ենք. Հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը՝ առաջարկում ենք  ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) համար մինչև սույն թվականի մարտի 5-ը  դիմել իրենց ստորաբաժանումներ, որտեղ սովորում են՝ ներկայացնելով դիմում և առկայության դեպքում՝ համապատասխան փաստաթղթեր: Տեղեկացնում ենք, որ  ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել այն [...] Read More

Ի գիտություն ՀԱԱՀ ուսանողների և դասախոսների

Հարգելի գործընկերներ, այս հղումներով կարելի է ծանոթանալ ՀԱԱՀ բակալավրի, մագիստրատուրայի և Անտոն Քոչինյանի անվան գյողատնտեսական քոլեջի տարբեր մասնագիտությունների եւ կուրսերի հաստատված դասացուցակներին: Read More

Արտադրությունը՝ ներսից, այցելություն «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ

Անցած տարվա աղետալի իրավիճակը կաթվածահար արեց ուսումնական, արտադրական և գիտաարտադրական փորձուսուցումների անցկացման ընթացքը, որն ուղեկցվեց գործարաններում ուսանողների այցելությունների հարկադրական սահմանափակումներով։ «Սառույցը հալվեց» 2021թ․-ի հունվարի 29-ին, երբ ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանի նախաձեռնությամբ հերթական անգամ մի խումբ մագիստրանտներ եւ տարբեր մասնագիտությունների ավարտական կուրսերի մի խումբ ուսանողներ առիթ ունեցան գիտաարտադրական ու նախաավարտական փորձուսուցումների շրջանակում այցելել [...] Read More

Դժվարություններով լի տարում հաջողվել է մեծ առաջընթաց գրանցել. ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի 2021թ.-ի առաջին նիստը տեղի ունեցավ հունվարի 29-ին: Նիստը հեռավար եղանակով վարում էր Խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկավ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան  Ուռուտյանը: Բուն օրակարգին անցնելուց առաջ պարոն Ուռուտյանը ըստ արժանվույն գնահատեց Արցախյան երկրորդ պատերազմում Ագրարային համալսարանի 31 անմահացած, կրկնակի թվով վիրավորված եւ 1600 մասնակից ուսանողների՝ Հայրենիքին մատուցած մեծ [...] Read More

Համագործակցության հուշագիր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ

Հունվարի 27-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է նախարարության համակարգում կազմակերպել Ագրոնոմիական և Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձուսուցումը, ինչպես նաեւ միավորել ջանքերն ու կարողությունները շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման և կրթության համապատասխան բնագավառներում: Հուշագրի ստորագրումը [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Սիրելի ագրարայինցիներ։ Հայաստանն ու հայությունն այսօր՝ հունվարի 28-ին, նշում են Հայոց բանակի օրը։ Անկախության վերակերտման երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը՝ երիտասարդ, բայց արդեն բազում պատմական փորձությունների միջով անցած Հայոց բանակը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության պետական առավել կայացած, պետության ու ժողովրդի կյանքում առանցքային դերակատարություն ունեցող հաստատությունը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հազարավոր ուսանողներ [...] Read More