Առկա վճարովի ուսուցմամբ ՀԱԱՀ մագիստրատուրայի ընդունելության համար կարելի է դիմել մինչեւ սեպտեմբերի 1-ը

Հարգելի դիմորդ, 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ՀԱԱՀ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության երկրորդ՝ վճարովի փուլի համար փաստաթղթերն ընդունվում են՝ սկսած սույն թվականի հուլիսի 3-ից։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը ս․ թ․ սեպտեմբերի 1-ն է։

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա։

Դիմորդների հավասար ՄՈԳ-ի դեպքում հաշվի են առնվում հետեւյալ չափանիշներն՝ ըստ առաջնահերթության.

  • մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը,
  • տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների եւ զեկուցումների առկայություն,
  • ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը։

Ընդունելության կանոններին կարելի է ծանոթանալ եւ դիմում-հայտը էլեկտրոնային եղանակով լրացնել՝ մուտք գործելով այս հղմամբ՝ http://bitly.ws/Lgk9։

Դասերը կկազմակերպվեն երեկոյան ժամերին։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ-ի մագիստրատուրայի ընդունող հանձնաժողով․
Հասցե` ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
Հեռ.` (012) 58-58-28,  (095) 52-17-53
Էլփոստ` [email protected]