«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիր

Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակը 2023 թվականի ապրիլից Գերմանիայում անցկացնելու համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի ինտենսիվ դասընթացներ սկսած 0 մակարդակից:

Գերմաներենի նախապատրաստական դասընթացին կարող են մասնակցել ՀԱԱՀ  բոլոր մասնագիտությունների գծով ավարտական և նախավարտական կուրսերում սովորող ուսանողները եւ շրջանավարտները:

Դասընթացների սկիզբը՝ 2022  թվականի փետրվարի 1-ին:

Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ  1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագիր, հեռ.՝ 012 -52-07-73: